Էլվիս (ֆիլմ, 2021)
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Երկիր | ![]() ![]() |
---|---|
Ժանր | Կենսագրական ֆիլմ |
Թվական | 2021 |
Պրեմիերա | Նոյեմբերի 5, 2021(ԱՄՆ) |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Բազ Լուրման |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ |
|
Դերակատարներ |
|
Օպերատոր | Մեդնի Ուոլքեր |
Կինոընկերություն |
|
Տեղայնացնող | Warner Bros. Pictures |
IMDb | ID 3704428 |
ԿինոՊոիսկ | ID 1179041 |
«Էլվիս» (անգլ.՝ Elvis), սպասվելիք կենսագրական ֆիլմ Էլվիս Փրեսլիի մասին, որի համահեղինակը և ռեժիսորը Բազ Լուրմանն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել Օսթին Բաթլերը և Թոմ Հենքսը։
Ֆիլմը տեղայնացող Warner Bros. Pictures ընկերությունը նախատեսում է թողարկել այն 2021 թվականի նոյեմբերի 5-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոքնռոլի լեգենդ Էլվիս Փրեսլիի կյանքի և կարիերայի ժամանակագրություն:
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսթին Բաթլեր՝ Էլվիս Փրեսլի
- Թոմ Հենքս՝ Թոմ Փարքեր
- Օլիվիա ԴեՋոնգ՝ Փրիսցիլա Փրեսլի
- Մեգի Ջիլենհոլ՝ Գլեդիս Փրեսլի
- Ռուֆուս Սյուել՝ Վերնոն Փրեսլի
- Յոլա՝ Ռոզետա Թարփ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2014 թվականի ապրիլին, երբ Բազ Լուրմանը բանակցությունների մեջ է մտել ֆիլմը նկարահանելու, իսկ Քելի Մարքելը՝ սցենարը գրելու համար[1]։ Մինչև 2019 թվական ֆիլմի մասին հայտարարություններ չեն հնչել։ Սակայն 2019 թվականի մարտին հայտարարվել է, որ Թոմ Հենքսն ընդգրկվել է դերասանական կազմում Թոմ Փարքերի դերը կատարելու համար։ Լուրմանը դարձել է ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև փոխարինել է Մարքելին՝ Քրեյգ Փիրսի և Սեմ Բրոմելի հետ միասին դառնալով սցենարի համահեղինակ[2][3][4]։ Հուլիսին Փրեսլիի դերը կատարելու համար նախատեվում էին այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Էնսել Էլգորթը, Մայլզ Թելերը, Օսթին Բաթլերը, Աարոն Թեյլոր-Ջոնսոնը և Հարի Սթայլզը։ Արդյունքում՝ որպես Էլվիսի դերակատար ընտրվել է Բաթլերը[5][6]։ Նույն տարվա հոկտեմբերին Օլիվիա ԴեՋոնգն ընդգրկվել է դերասանական կազմում՝ Փրիսցիլա Փրեսլիի դերը կատարելու համար[7]։ 2020 թվականի փետրվարին Մեգի Ջիլենհոլը և Ռուֆուս Սյուելը միացել են ֆիլմի անձնակազմին՝ որպես Գլեդիս և Վերնոն Փրեսլիների դերակատարներ, իսկ Յոլան՝ քույր Ռոզետա Թարփի[8][4][3]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները սկսվել են Ավստրալիայում 2020 թվականի հունվարի 28-ին[9][10][11]։ 2020 թվականի մարտի 12-ին դրանք սառեցվել են, քանի որ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, COVID-19 թեստավորման արդյունքում դրական պատասխան են ստացել[12][13]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թվականի նոյեմբերի 5-ին[14]։ Ի սկզբանե այն նախատեսվում էր թողարկել 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն պրեմիերան հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sneider Jeff (April 30, 2014)։ «Baz Luhrmann in Negotiations to Direct Elvis Presley Biopic for Warner Bros. (Exclusive)»։ The Wrap
- ↑ «Tom Hanks In Talks To Play Colonel Tom Parker In Baz Luhrmann Untitled Elvis Presley Pic»։ Deadline Hollywood
- ↑ 3,0 3,1 «Yola to Play Sister Rosetta Tharpe in Baz Luhrmann’s ‘Elvis’ (EXCLUSIVE)»։ Variety
- ↑ 4,0 4,1 «Rufus Sewell to Play Elvis Presley’s Father in Baz Luhrmann’s Musical Drama (EXCLUSIVE)»։ Variety
- ↑ «Top Young Talent Vying For Elvis In Baz Luhrmann Film; Ansel Elgort, Miles Teller, Austin Butler, Harry Styles»։ Deadline
- ↑ «Baz Luhrmann Sets Austin Butler In Starmaking Elvis Presley Role Opposite Tom Hanks In Warner Bros Film»։ Deadline
- ↑ «Baz Luhrmann Elvis Presley Film Finds Its Priscilla Presley In Netflix ‘The Society’ Actress Olivia DeJonge»։ Deadline
- ↑ «Maggie Gyllenhaal to Play Elvis Presley’s Mom in Baz Luhrmann’s Biopic (EXCLUSIVE)»։ Variety
- ↑ Austin Butler Lands Elvis Presley Role Opposite Tom Hanks In WB’s Biopic Directed By Baz Lurhmann [sic] hnentertainment.co
- ↑ Novak Lauren (January 28, 2020)։ «Tom Hanks Has Begun Filming For The Elvis Presley Biopic In Australia»։ Do You Remember։ Վերցված է January 29, 2020
- ↑ Price Amy (January 31, 2020)։ «Tom Hanks visits a Gold Coast beach as flooding delays filming on Baz Luhrmann’s Elvis movie»։ Courier Mail
- ↑ D'Alessandro Anthony (2020-03-12)։ «Tom Hanks & Rita Wilson Test Positive For Coronavirus As Outbreak Hits ‘Elvis Presley’ Film»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2020-03-12
- ↑ Stedman Alex (2020-03-12)։ «Tom Hanks, Rita Wilson Test Positive for Coronavirus»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2020-03-12
- ↑ D'Alessandro Anthony (April 20, 2020)։ «'The Batman' Flies To Fall 2021, 'Sopranos' Prequel Moves To March & More As Warner Bros. Makes Release Date Changes Due To COVID-19 Climate»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից April 20, 2020-ին։ Վերցված է April 20, 2020
- ↑ Warner Bros. Dates Baz Luhrmann ‘Elvis Presley’ Movie, Shifts ‘Dune’ & More deadline.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էլվիս (ֆիլմ, 2021)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|