Jump to content

Էլչին Սաֆարլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլչին Սաֆարլի
ադրբ.՝ Elçin Səfərli
Ծնվել էմարտի 12, 1984(1984-03-12) (40 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ադրբեջան
 Elchin Safarli Վիքիպահեստում

Էլչին Սաֆարլի (ադրբ.՝ Elçin Səfərli, մարտի 12, 1984(1984-03-12), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից գրող, լրագրող[1]։ Նա իր գրքերում պատմում է արևելյան ավանդույթների, մշակույթի, կյանքի ու սիրո մասին։ Տասը վեպերի հեղինակ է[2][3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկանում դեռևս աշակերտական նստարանից կեղծանունով փոքր պատմություններ է տպագրել երիտասարդական ամսագրերում։ 16 տարեկանում աշխատել է տպագիր ԶԼՄ-ում և ընդունվել համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում զբաղվել է հեռուստատեսային լրագրությամբ։ Համագործակցում է թուրքական հեռուստաալիքների հետ։

Սաֆարլին փորձառու լրագրող է, ստացել է մի շարք երիտասարդական գրական մրցանակներ։

Երկար տարիներ ապրել է Ստամբուլում, ինչն արտացոլվել է նրա ստեղծագործություններում։ Նրա առաջին վեպերի գործողությունները տեղի են ունենում Թուրքիայում։ Այդ վեպերը ռուսական գրքի շուկայի առաջին հորիզոնականներում էին։ «Բոսֆորի քաղցր աղը» գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո նա մեծ փառք ձեռք բերեց։

2001 թվականին Սաֆարլիի մասին նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմ` «Մենակ բոլորի հետ» (ռեժիսոր` Սերգեյ Սարախանով) վերնագրով[5].[6]

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 - «Բոսֆորի քաղցր աղը», Մոսկվա, «АСТ», ISBN 978-5-17-048497-3, 978-5-271-18912-8
  • 2008 - «Այնտեղ` անվերադարձ», Մոսկվա, «АСТ».
  • 2009 - «Ես կվերադառնամ», Մոսկվա, «АСТ».
  • 2010 - «Ինձ խոստացել էին քեզ», Մոսկվա, «АСТ».
  • 2010 - «Չկան հիշողություններ առանց քեզ», Մոսկվա, «АСТ». ISBN 978-5-17-062397-6, 978-5-271-25423-9
  • 2010 - «Հազար և երկու գիշեր», Մոսկվա, «АСТ» ISBN 978-5-17-064990-7, 978-5-271-26790-1, 978-5-226-02064-3
  • 2012 - «Բոսֆորի լեգենդները», Մոսկվա, «АСТ».
  • 2012 - «Եթե դու իմանայիր», Մոսկվա, «АСТ». ISBN 978-5-17-079939-8, 978-5-17-079940-4
  • 2013 - «Երջանկության բաղադրատոմսեր», Մոսկվա, «АСТ».
  • 2015 - «Ես ցանկանում եմ տուն գնալ»
  • 2016 - «Պատմիր ինձ ծովի մասին», Մոսկվա, «АСТ». ISBN 978-5-17-099184-6

Արվեստի արձագանքներ և քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Ալեևան իր «Եզրագծային քարտեզներ մեծահասակների համար» ժողովածուում գրել է.

«Նրա «Կլոր տան անկյունը» պատմվածքը, որը տեղ է գտել ժողովածուում, իր կոլորիտով պարծենալ չի կարող։ Փորձելով այնտեղ խոսել կնոջ անունից՝ նա այն ներկայացրել է մելոդրամայի կնիքով՝ ողողված գռեհկության քաղցր հյութով։ Հնարավոր է, որ Սաֆարլին կարծում է, որ կարող է ամենատարածված պատմություններից մեկը դարձնել անսովոր պատմություն ընթերցողի համար:...Արտահայտիչ չէ նաև քաղաքի կերպարը. Ստամբուլը պատմվածքում այնքան աննշան դեր ունի, որ ներկայանում է միայն երկու թուրքական ճաշատեսակի բաղադրատոմսով, որն առաջարկում է հերոսուհին։
- Եկատերինա Ալեևա[7]

«Բոսֆորի քաղցր աղը» վեպը գովեստի է արժանացել գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի կողմից։ Թուրք հայտնի գրողը, որի հետ Սաֆարլին ծանոթացել է Ադրբեջանի Գրողների միության 11-րդ համագումարում, գրքին տվեց իր առաջին արձագանքը. «Երբ ես զրուցում եմ այս տաղանդավոր երիտասարդի հետ, ես համոզվում եմ, որ համաշխարհային գրականությունն ունի ապագա»։

Սաֆարլիի բավականին լուրջ կիրքը խոհարարության նկատմամբ ոչ միայն իր ազդեցությունն ունի նրա ստեղծագործությունների վրա, այլև Леди@Mail.ru. կայքում վարում է իր հեղինակային խոհարարական բաժինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Эльчин Сафарли: «Нельзя сдаваться, не дождавшись рассвета». www.biznesinfo.az (Russian). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Bayramova, Jeyran. «Author Elchin Safarli on Life, Love and Self-Belief». www.visions.az. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Эльчин Сафарли: В моих книгах много моих чувств. www.vb.kg (Russian). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. ФОРМУЛА УСПЕХА. Эльчин Сафарли: «Осуждать кого-то – легче всего, и зачастую многие неудачники таким образом сублимируют свои комплексы». www.1news.az (Russian). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Наедине со всеми. Эльчин Сафарли в коротком метре. 1NEWS.AZ, Баку
  6. Наедине со всеми. Эльчин Сафарли в коротком метре — ВИДЕО — Рамблер-Новости
  7. Екатерина Алеева. Стёршиеся грани литературы. Журнал «Октябрь» 2011, №4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]