Էլմոր Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլմոր Սմիթ
Elmore Smith

Էլմոր Սմիթը Ուիլթ Չեմբեռլենի հետ
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1949 (74 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,13 մ
Քաշ 113 կգ
Դպրոց Բալարդ Հադսոն (Մեյկոն, Ջորջիա)
համալսարան Կենտուկի Սթեյթ (1968—1971)
Դրաֆթի տարի 1971 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Բուֆֆալո Բրեյվզ
Կարիերա սկիզբ 1971 թվական
Կարիերա ավարտ 1979 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 562
  • Միավորներ՝ 7541 (13,4 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 5962 (10,6 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 808 (1,4 փ/խ)
  • Խլումներ՝ 325 (0,6 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1183 (2,6 բ/խ)

Էլմոր Սմիթ (անգլ.՝ Elmore Smith, մայիսի 9, 1949(1949-05-09), Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլմոր Սմիթը ծնվել է 1949 թվականի մայիսի 9-ին Ջորջիա նահանգի Մեյկոն քաղաքում։ Սովորել է Բալարդ Հադսոնի միջնակարգ դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ 1971 թվականին ավարտել է Կենտուկի նահանգի համալսարանը, որտեղ երեք տարվա ընթացքում հանդես է եկել տեղի «Կենտուկի Սթեյթ Թորոբրեդս» բասկետբոլային ակումբի կազմում։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է կենտրոնականի դիրքում։ 1971 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բուֆֆալո Բրեյվզ» ակումբի կողմից՝ 3-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս», «Միլոուքի Բաքս» և «Կլիվլենդ Կավալիերս» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 8 մրցաշրջան։ Ընդգրվկել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1972)։ Մեկ անգամ դարձել է NBA պարբերական առաջնության բլոկշոտերի առաջնորդ (1974NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 562 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 7541 միավոր (13,4 մ/խ), կատարել 5962 անդրադարձ, 808 փոխանցում, 325 խլում և 1183 բլոկշոտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]