Էլմիրա Աբդրազակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլմիրա Աբդրազակովա
Ծնվել էհոկտեմբերի 7, 1994(1994-10-07) (29 տարեկան)
ԾննդավայրZhelezin District, Պավլոդարի մարզ, Ղազախստան
Քաղաքացիություն Ղազախստան
Մասնագիտությունմոդել
 Elmira Abdrazakova Վիքիպահեստում

Էլմիրա Աբդրազակովա (թաթ.՝ Эльмира Рафаил кызы Абдразакова; հոկտեմբերի 7, 1994(1994-10-07), Zhelezin District, Պավլոդարի մարզ, Ղազախստան), ռուս մոդել, «Միսս Ռուսաստան 2013»-ի հաղթող։ Մասնակցել է «Միսս Տիեզերք» և «Միսս Աշխարհ» մրցույթներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը Ռաֆայիլ Աբդրազակովն է, իսկ մայրը՝ Օլգա Պշենիչնիկովան։

Մրցույթի ժմանակ Էլմիրա Աբդրազակովան Սիբիրի պետական համալսարանի հաղորդակցման բաժնի ուսանող էր։ Մրցույթում Էլմիրան ներկայացնում էր Կեմերովոյի մարզի Մեժդուրեչինսկ քաղաքը, որտեղ ապրում էր նրա մայրը՝ Օլգա Պշենիչնիկովան։ Նա երգչախմբային դպրոցի դասախոս էր և միայնակ էր դաստիարակել երկու երեխաներին[1]։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Էլմիրան 3 տարեկան էր, և նա մոր հետ տեղափոխվել է Մեժդուրեչենսկ։

2013 թվականի մարտի 2-ին 18-ամյա Էլմիրա Աբդրազակովան հաղթել է «Միսս Ռուսաստան 2013» գեղեցկության մրցույթում[2]։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Luxury Village-ի Բարվիխա սրահում։ էլմիրան ներկայացրել է Ռուսաստանը Միսս Աշխարհ (Բալի, Ինդոնեզիա, 2013 թվականի սեպտեմբեր) և Միսս Տիեզերք (Մոսկվա, 2013 թվականի նոյեմբեր) մրցույթներում։

2021 թվականին մասնակցել է «Վերջին հերոս 9։ Նորեկները չեմպիոնների դեմ» ռեալիթի շոուի նկարահանումներին։

Հանրության արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցկության մրցույթում Էլմիրայի հաջողությունը զանգվածային բացասական արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում[3]։ Ինչպես Էլմիրան հայտնել Է մամուլի ասուլիսի ժամանակ, նա հազարավոր հաղորդագրություններ է ստացել, որոնց մեծ մասը քննադատություն է պարունակել ինչպես իր արտաքինի, այնպես էլ էթնիկ ինքնության վերաբերյալ։ Էլմիրայի հաղորդագրության համաձայն՝ «երբ ինքը տուն է եկել և նայել իր էջը, ցնցվել է մեծ թվով բացասական արձագանքներից, որոնք գրել էին ինտերնետ-օգտատերերը»[4]։ Հանրաճանաչ հումորային համայնքները տեղադրում էին նրա երգիծական ծաղրանկարները։ Արդյունքում աղջիկը ստիպված է եղել ջնջել իր ՎԿ սոցիալական կայքը[5]։ Սակայն ավելի ուշ էջը վերականգնվել է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. kp.ru.
  2. rg.ru.
  3. «'A Gypsy Woman Cannot Be the Face of Russia' - Alsu Kurmasheva - The Atlantic». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  4. «Мисс России затравили из-за национальности». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  5. «Эльмира Абдразакова: "Мисс Россия-2013" удалилась из соцсети из-за оскорблений | Звёздный лепет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  6. «Страница «Мисс Россия 2013» Эльмиры Абдразаковой ВКонтакте восстановлена». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]