Էլմեր Սպերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլմեր Սպերրի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1860 թվական
ԾննդավայրՔորտլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 16, 1930 թվական
Մահվան վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց[1]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան
Մասնագիտությունգյուտարար, ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Stephen Sperry?[2]
Պարգևներ և
մրցանակներ
Էլիսթոն Կրեսոնի մեդալ (1929), Ջորջ Ֆրիցի մեդալ, Ազգային ավիացիայի փառքի սրահ, Միացյալ Նահանգների ազգային գյուտարարների փառքի սրահ, Հոլլիի մեդալ (1928), Ֆրանկլինի մեդալ (1914)
ԱնդամությունԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[3], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[3], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Naval Advisory Board of Inventions?[4] և American Society of Aeronautical Engineers?[4]
ԵրեխաներLawrence Sperry?
Ստորագրություն
Изображение автографа
 Elmer Ambrose Sperry Վիքիպահեստում
Էլմեր Սպերրի

Էլմեր Ամբրոուզ Սպերրի (հոկտեմբերի 12, 1860 թվական[5], Ցինցինատի, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ - հուլիսի 16, 1930 թվական, Բրուկլին), հայտնի գյուտարար և ձեռնարկատեր, ամենահայտնի հայտնագործությունը Հիրման Անշուշց-Կեմպֆեի հետ՝ ջրային կողմնացույցի հայտնաբերումն էր։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Սպերրին 3 տարի սովորել է Նյու Յորքի Քորտլենդ շրջանի ուսուցիչների վերապատրաստման պետական դպրոցում, հետո մեկ տարի` 1878-1879 թվականներին Կոռնելի համալսարանում, որտեղ նա սկսեց հետաքրքրվել էլեկտրական շարժիչներով։ 1880 թվականի սկզբին նա տեղափոխվեց Չիկագո, Իլինոյս և շուտով այնտեղ հիմնեց «Sperry Electric Company» կազմակերպությունը։ 1900 թվականին Էլմերը Վաշինգտոնում ստեղծեց էլեկտրաքիմիական լաբորատորիա, որտեղ իր գործընկեր Կ. Պ. Թաունշենդի հետ համատեղ մշակեցին աղից նատրիումի մաքուր հիդրօքսիդի պատրաստման տեխնոլոգիա։ Փոխարենը նրանք ստեղծեցին անագը մետաղի ջարդոնից բաժանելու տեխնոլոգիա։

Նա փորձեր կատարեց նավերի և ինքնաթիռների դիզելային շարժիչների, ջրային կողմնացույցերի և կայունացուցիչների հետ։ 1910 թվականին նա սկսեց իր աշխատանքը Բրուքլինում, Նյու Յորքում։ Նրա առաջին կողմնացույցը փորձարկվեց հենց նույն տարի` ԱՄՆ-ի «Դելավեր» (BB-28) ռազմանավի վրա։ Էլմերի կողմնացույցներն ու կայունացուցիչները ընդունվել են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի կողմից և օգտագործվել են երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ 1918 թվականին նա ստեղծեց բարձր ինտենսիվությամբ աղեղաձև լամպ, որն օգտագործվում էր որպես լուսարձակ բանակի և նավատորմի կողմից։

Արդյունքում, Սպերրին հիմնադրեց ութ ընկերություն։ Թողարկել է ավելի քան 400 արտոնագիր։

Նրա ընկերությունները.

  • «Sperry Electric Mining Machine Company», (1888);
  • «Sperry Electric Railway Company», (1894);
  • «Chicago Fuse Wire Company», (1900);
  • «Sperry Rail Service» (1911), երկաթուղու թերությունների հայտնաբերման ընկերություն;
  • «Sperry Gyroscope Company» (1910), հիմնադրվել է 1908 թվականին Հերման Անշուշց-Կեմպֆեի կողմից, ի սկզբանե հորինված ջրային կողմնացույցը զարգացնելու համար։

Սպերրիի թողարկած առաջին մոդելը 1911 թվականին տեղադրվել է ԱՄՆ-ի «Դելավեր» ռազմական նավի վրա։

Ընկերություններն ի վերջո միավորվեցին «Sperry Corporation» ընկերությանը հետ։

Սպերրին 1915 թվականին նաև Ամերիկյան ռազմածովային խորհրդատվական խորհրդի հիմնադիր անդամ էր:.

1916 թվականին Սպերին միացավ Փիթեր Հյուիթին, Hewitt-Sperry Automatic ինքնաթիռը՝ անօդաչու թռչող սարքերի առաջին հաջողակ նախորդներից մեկը։

Ի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա պատվին անվանվել են.

  • Ամերիկյան «Սպերրի» (AS 12) ռազմանավը;
  • Տրանսպորտային ինժեներների Elmer A. Sperry Award ամենամյա փառատոնը;
  • Նյու Յորքի Քորտլենդ համալսարանական քաղաքի կենտրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
  3. 3,0 3,1 Notable Names Database — 2002.
  4. 4,0 4,1 https://www.science.org/doi/pdf/10.1126/science.42.1081.371.a
  5. National Academy Biographical Memoirs - Vol. XXVIII. National Academies Press. 1954. pp. 223–260.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]