Էլմար Գասիմով
Էլմար Գասիմով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 2, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Խըրդալան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ) | Farhad Mammadov? |
Հասակ՝ | 1,88 մետր |
Քաշ | 100 կիլոգրամ |
Էլմար Գասիմով(ադրբ.՝ Elmar Qasımov, նոյեմբերի 2, 1990, Խըրդալան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանցի ձյուդոիստ[1], Էլմար Գասիմովը Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր է։ 2009 թվականին Երևանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է։ 2012 թվականին նա ներկայացրել է Ադրբեջանը ամառային XXX Օլիմպիական խաղերում և զբաղեցրել 7-րդ տեղը։ 2016 թվականին նա ներկայացրել է XXXI ամառային օլիմպիական խաղերին և նվաճել արծաթե մեդալ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլմար Գասիմովը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի Խիրդալան քաղաքում։ Էլմար Գասիմովը ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Էլմար Գասիմովը սպորտով է զբաղվում 2000 թվականից։
Էլմար Գասիմովն իր առաջին հաջողությունը գրանցել է 2007 թվականին։ Նա արծաթե մեդալ է նվաճել մինչև 20 տարեկանների Ադրբեջանի առաջնությունում և բրոնզե մեդալ՝ մինչև 23 տարեկանների Ադրբեջանի առաջնությունում։ 2008 թվականին նա արդեն մասնակցել է միջազգային մրցույթների։ Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Էլմար Գասիմովը զբաղեցրել է 7-րդ տեղը[3][4]։ 2009 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել[5][6][7]։
2015 թվականին Էլմար Գասիմովը ոսկե մեդալներ է նվաճել Թբիլիսիում և Սամսունի Գրան Պրիում, իսկ բրոնզե մեդալ՝ Տոկիոյի Գրան պրիում։
2016 թվականին Էլմար Գասիմովը Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Эльмар Гасымов никогда не испытывал психологических проблем
- ↑ Էլմար Գասիմով
- ↑ Çempion Elmar Qasımov
- ↑ Elmar Qasımov: "Bütün nəticələrimə görə ona borcluyam" - MÜSAHİBƏ
- ↑ Elmar Gasimov
- ↑ "Бронзовые слезы азербайджанского дзюдо"
- ↑ Эльмар ГАСЫМОВ: В Ереван поеду за золотом
- ↑ Азербайджанский дзюдоист Сархан Ахмедов прекратил борьбу за медали на Универсиаде в Сербии