Էլլի Ռոբաք
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 23, 1999[1] (26 տարեկան) | ||
| Ծննդավայր | Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
| Հասակ | 174 սանտիմետր | ||
| Դիրք | դարպասապահ | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Էլլի Ռոբաք (անգլ.՝ Ellie Roebuck,սեպտեմբերի 23, 1999[1], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի, Անգլիայի ազգային հավաքականի և Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի դարպասապահ:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեֆիլդ Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեֆիլդում ծնված Էլլի Ռոբաքը մինչև 2015 թվականը ֆուտբոլով զբաղվել է տեղի «Շեֆիլդ Յունայթեդի» նախապատրաստական կենտրոնում, մինչև 15 տարեկանում ընդունվել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիա[2][3]։
Մանչեսթեր Սիթի
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարին ստորագրել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ[4], իսկ արդեն մի քանի օր անց նորամուտն է նշել մեծահասակների մակարդակում՝ փոխարինման դուրս գալով «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում՝ խաղի սկզբում վնասվածք ստացած Կարեն Բարդսլիի փոխարեն և անառիկ պահելով սեփական դարպասը[5]։ 2019 թվականի մայիսին թիմի հետ Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը նվաճած ֆուտբոլիստը ևս երկու տարով երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ[6]։
2019/20 մրցաշրջանի ավարտից հետո առաջնության 16 հանդիպումներից 10-ը «զրո» անցկացրած Ռոբաքն արժանացել է «Ոսկե ձեռնոց» մրցանակին[7]։
2024 թվականի մայիսին հայտարարվել է, որ Էլլին 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը[8]։
Բարսելոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հուլիսին երկամյա պայմանագիր է կնքել իսպանական «Բարսելոնայի» հետ[9]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի երիտասարդական հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին ընդգրկվել է Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հայտացուցակում՝ աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար[10]։ Չնայած մրցաշարի ընթացքում չի մասնակցել թիմի ոչ մի հանդիպման, դարձել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[11]։
Անգլիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերին Անգլիայի հիմնական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը Էլլի Ռոբաքին հրավիրել է նախապատրաստական հավաքի[12]։ 2018 թվականի նոյեմբերի 8-ին կայացած Ավստրիայի դեմ ընկերական խաղում դարպասապահն առաջին հանդիպումն է անցկացրել ազգային թիմի մարզաշապիկով՝ փոխարինման դուրս գալով 79-րդ րոպեին[13]։
Մեծ Բրիտանիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի մայիսի 27-ին հայտարարվել է Ռոբաքի ընդգրկումը Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում՝ մասնակցելու 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին, որոնք տեղի են ունեցել COVID-19 համաճարակի պատճառով 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին[14]։ Օլիմպիական խաղերում բրիտանուհիները հասել են միայն քառորդ եզրափակիչ։ Մասնակցել է իր թիմի բոլոր չորս խաղերին՝ առանց փոխարինումների[15]։
Խաղերի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Success for girls» (անգլերեն). Шеффилд Юнайтед (женский футбольный клуб)|Sheffield Utd FC. 2014 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Ali Rampling (2020 թ․ օգոստոսի 4). «Ellie Roebuck on England Dreams, Growing in Confidence at Manchester City & More». 90min.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Abi Withey (2018 թ․ հունվարի 26). «Ellie Roebuck pens first professional city deal» (անգլերեն). Манчестер Сити (женский футбольный клуб)|Manchester City F.C. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Suzanne Wrack (2018 թ․ փետրվարի 1). «Manchester City survive Chelsea onslaught to stay top of WSL» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Ellie Roebuck: Manchester City Women keeper extends contract by two years» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Katie Whyatt (2020 թ․ հուլիսի 16). «Bethany England and Emma Hayes win top Women's Super League awards» (անգլերեն). The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Manchester City can confirm that four players are set to depart the Club this summer». mancity.com (անգլերեն). 2024 թ․ մայիսի 18.
- ↑ «Ellie Roebuck joins FC Barcelona until 2026». fcbarcelona.com (անգլերեն). 19.06.24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «England squad named for FIFA Women's U20 World Cup» (անգլերեն). Футбольная ассоциация Англии|The FA. 2018 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «England win bronze medal at FIFA U20 women's World Cup» (անգլերեն). The FA. 2018 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Katie Whyatt (2018 թ․ հոկտեմբերի 30). «Uncapped Manchester City pair Georgia Stanway and Ellie Roebuck named in England Women squad» (անգլերեն). The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Jen O'Neill (2018 թ․ նոյեմբերի 9). «International Friendly Match Report: AUSTRIA 0-3 ENGLAND». shekicks.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Team GB: Steph Houghton, Sophie Ingle and Caroline Weir in Olympics squad» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «ROEBUCK Ellie». olympics.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте ЖФК «Манчестер Сити»(անգլ.)
- Профиль на сайте сборной Англии(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլի Ռոբաք» հոդվածին։ |
| ||||||
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիացի կանայք
- Անգլիացի կին ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ֆուտբոլիստուհիներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Շեֆիլդ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ