Էլլի Լամբետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլի Լամբետի
հուն․՝ Έλλη Λαμπέτη
Ծնվել էապրիլի 13, 1926(1926-04-13)[1]
ԾննդավայրVilia, Mandra-Eidyllia Municipality, Արևմտյան Ատտիկե, Ատիկա, Հունաստան
Մահացել էսեպտեմբերի 3, 1983(1983-09-03)[1] (57 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Մարիոս Պլորիտիս և Ֆրեդերիկ Ուեյքման
Համատեղ ապրող(ներ)Ալեքսոս Ալեքսանդրակիս, Դիմիտրիս Հորն և Կոստաս Կարաս

Էլլի Լամբետի (հուն․՝ Έλλη Λαμπέτη, իսկական անունը՝ Էլլի Լուկու (հուն․՝ Έλλη Λούκου), ապրիլի 13, 1926(1926-04-13)[1], Vilia, Mandra-Eidyllia Municipality, Արևմտյան Ատտիկե, Ատիկա, Հունաստան - սեպտեմբերի 3, 1983(1983-09-03)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հույն դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբետին ծնվել է 1926 թվականին Հունաստանի Ատտիկե պատմական շրջանի Վիլիա գյուղում Կոստաս Լուկոսի և Անաստասիա Ստամատիի ընտանիքում։ Ունեցել է 6 քույր-եղբայրներ։ Նրա մորական պապը՝ կապիտան Ստամատիսը, ով Թեոդորոս Կոլոկոտրոնիսի հետ միասին 1821 թվականին, երբ ձևավորվում էր ժամանակակցի հունական դեմոկրատիան, կռվել է թուրքերի դեմ։ 1928 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աթենք։ 1941 թվականին ընդունվել է Մարիկա Կատոպուլիի անվան դերասանի մասնավոր դպրոց, որտեղ դառնալով առաջատար դերասան՝ վերցրել է Լամբետի ազգանունը, որով հանդես է եկել Գերհարդ Հաուպտմանի «Hanneles Himmelfahrt» ներկայացման մեջ։ 1945 թվականին առաջին ֆիլմերից մեկի՝ «Adoulotoi sklavoi» («Ապստամբելով ստրկության դեմ», 1946) նկարահանման ժամանակ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Մարիոս Պլորիտիսին։

1946 թվականին Լամբետին արդեն խաղում էր հայտնի ժամանակակից թատերական ռեժիսոր Կարոլոս Կունի մոտ։ Գլխավոր դերեր է մարմնավորել Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոցը» (1946), Ժան Անույի «Անտիգոնե» (1947), Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյան ամուսնություն» (1948) ֆիլմերում։

1950 թվականին Էլլի Լամբետին ամուսնացել է Մարիոս Պլորիտիսի հետ, սակայն երկու տարի անց ամուսնությունը խարխլվել է Դիմիտրիս Հորնի հետ կապի պատճառով։

1959 թվականին դերասանուհին երկրորդ անգամ ամուսնացել է ամերիկացի Ֆրեդերիկ Ուեյքմանի հետ։

Հետագա տարիներին պայքարել է քաղցկեղի դեմ։ Հաջողությամբ հանդես է եկել Թորնթոն Ուայլդերի «Ողջույն, Դոլլի» (1980), Մարկ Մեդոֆի «Լռության երեխաները» (1981) ներկայացումներում, սակայն առողջությունը վատթարացել է։ Մահացել է 1983 թվականին կոկորդի քաղցկեղից Նյու Յորքում, 57 տարեկան հասակում[2][3]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ապստամբելով ստրկության դեմ (1946)
  • «Ըստ վարքագծի» (1949)
  • «Էլլադայի երեխաները» (1951)
  • «Կեղծ դրամ» (1955)
  • «Երջանկություն Աթենքում» (1956)
  • «Սևազգեստ աղջիկը» (1956)
  • «Վերջին սուտ» (1958)
  • «Ոչնչություն» (1961)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michel Demopoulos (dir.), Le Cinéma grec, Paris, Centre Georges Pompidou, coll. « cinéma/pluriel », 1995, 263 p. (ISBN 2858508135)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «ΕΛΛΗ ΛΑΜΠΕΤΗ (13 Απριλίου 1926 – 3 Σεπτεμβρίου 1983) - Kynourianet». Kynourianet (հունարեն). 2015 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «Элли Ламбети. «Мир глазами Элли»». www.ilovegreece.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]