Jump to content

Էլլա Թուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլա Թուն
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 2, 1999(1999-09-02)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Tyldesley, Wigan, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 163 սանտիմետր[3]
Դիրք հարձակվող

Էլլա Էնն Թուն (անգլ.՝ Ella Ann Toone, սեպտեմբերի 2, 1999(1999-09-02)[1][2], Tyldesley, Wigan, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմի և Անգլիայի ֆուտբոլի կանանց հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի« և «Բլեքբերն Ռովերսի» երիտասարդական թիմերում։ 2016 թվականի ամռանը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։

2018 թվականին առաջադրվել է Անգլիայի կանանց տարվա լավագույն երիտասարդ խաղացողի կոչման համար։ Սակայն այդ մրցանակն ստացել է Բեթ Միդը։

2018 թվականի հուլիսին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմի խաղացող պրոֆեսիոնալ ֆուտբոլում թիմի առաջին մրցաշրջանից առաջ։ Նա դարձել է այն յոթ ֆուտբոլիստուհիներից մեկը, ովքեր նախկինում հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական ակադեմիայում և վերադարձել են այնտեղ արդեն որպես պրոֆեսիոնալ խաղացողներ[4]։ Սեպտեմբերի 9-ին խփել է իր առաջին գոլը Չեմպիոնշիփի «Աստոն Վիլլա Լեյդիսի» դեմ խաղում[5]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Թունը Հորդանանում կայացած աշխարհի առաջնությունում խաղացել է Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականում։

2017 թվականի հոկտեմբերի 17-ին նշել է իր նորամուտը Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հավաքականի դեմ խաղում՝ խփելով երկու գնդակ։ Ընդհանուր առմամբ ընտրական փուլում խփել է 5 գնդակ։

2018 թվականի հունիսին ընդգրկվել է Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի 35 ֆուտբոլիստուհիներից բաղկացած շորթլիստում Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, սակայն վնասվածքի պատճառով այդպես էլ չի խաղացել հավաքականում[6]։

2021 թվականի փետրվարին նշել է իր նորամուտը Անգլիայի կանանց գլխավոր հավաքականում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.englandfootball.com/womens-senior-team/squad/ella-toone
  4. «Manchester United include England stars in unveiled women's squad» (անգլերեն). The Guardian. 2018-07-13. Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին. Վերցված է 2018-12-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Match Report: Aston Villa 0 United Women 12» (անգլերեն). ManUtd.com. 2018-09-09. Արխիվացված է օրիգինալից 2018-09-12-ին. Վերցված է 2018-12-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «England announce extended squad list for FIFA U-20 Women's World Cup» (անգլերեն). WomenSoccerUnited.com. Արխիվացված է օրիգինալից 2018-06-19-ին. Վերցված է 2018-12-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլա Թուն» հոդվածին։