Էլլա Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլլա Անդերսոն
անգլ.՝ Ella Anderson
Ծնվել էմարտի 26, 2005(2005-03-26)[1] (15 տարեկան)
ԾննդավայրԻպսիլանտի, Ուոշտենո շրջան, Միչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի

Էլլա Անդերսոն (անգլ.՝ Ella Anderson, մարտի 26, 2005(2005-03-26)[1], Իպսիլանտի, Ուոշտենո շրջան, Միչիգան, ԱՄՆ), երիտասարդ ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է Nickelodeon հեռուստաալիքի «Վտանգավոր Հենրի» սիթքոմում խաղացած Փայփեր Հարթի և «Մեծ Բոսը» ֆիլմում խաղացած Ռեյչլ Ռոլլինգսի դերերով[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին րր կարիերան սկսել է հինգ տարեկանում։ Disney Channel հեռուստաալիքի «A.N.T. Farm» հեռուստասերիալում խաղացել է Հեյզլի դերը։ 2012 թվականին նկարահանվել է «Հոուփին դաստիարակելով» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է փոքրիկ աղջկա դերը, որի ձեռքն ասեղ էր մտել։ 2013 թվականին Անդերսոնը «Dog with a Blog» կատակերագական հեռուստասերիալում խաղացել է Դարսի Ստյուարտի, իսկ «Հոուփին դաստիարակելով» հեռուստասերիալում՝ Ջենի Պիկի դերը։ 2014 թվականին «Շատ տարօրինակ դրախտ» հեռուստաֆիլմում խաղացել է փոքրիկ աղջկա դեր։ «Վտանգավոր Հենրի» հեռուստասերիալում խաղացել է Հենրիի փոքր քրոջ՝ Փայփեր Հարթի դերը[3]։ Հայտնվել է նաև «Անտանելի տիկնայք» ֆիլմում։

2015 և 2016 թվականներին ներկա է գտնվել Nickelodeon Kids Choice Awards հանդիսությանը[4]։

2016 թվականին «Մեծ Բոսը» ֆիլմում խաղացել է Ռեյչլ Ռոլլինգսի, իսկ «Անտանելի տիկնայք» ֆիլմում՝ Վիկիի դերը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանուցումներ
2011 A.N.T. Farm Հեյզլ 2 էպիզոդ՝ «Creative ConsultANT» և «AmusemANT Park»
2012 էննի
2013 Dog with a Blog Դարսի Ստյուարդ 2 էպիզոդ՝ «Սթենի հին ցանկությունը» և «Լավ աղջիկը դառնում է վատը»
2013 Լիվն ու Մեդդին Ջեննի Քին Էպիզոդ՝ «Fa-La-La-a-Rooney»
2014 Շատ տարօրինակ դրախտ Միտզի Հեռուստաֆիլմ
2014 – այժմ Վտանգավոր Հենրի Փայփեր Հարթ Գլխավոր դեր
2015 Չավարտված բիզնես Բես Թուրկման
2015 Nickelodeon–ի ամանորյա թողարկում Խաղում է ինքն իր դերում
2016 Մեծ Բոսը Ռեյչլ Ռոուլինգս
2016 Անտանելի տիկնայք Վիկի
2017 Ապակե դղյակ 11–ամյա Ջանետ Ուոլս
2018 The Adventures of Kid Danger Փայփեր Գլխավոր դեր (հնչյունավորում)
2018 Շելդոնի մանկությունը Էրիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Ella Anderson Profile on danschneider.com»։ danschneider.com։ Վերցված է 2014-11-22 
  3. «Ella Anderson wants which iCarly star on Henry Danger»։ fanlala.com։ 2014-11-24։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-13-ին։ Վերցված է 2015-07-13 
  4. «Chris Pratt gets cream pied by young cast of Nickelodeon's Henry Danger»։ Daily Mail։ 2015-03-28։ Վերցված է 2015-07-13 
  5. «Ella Anderson joins cast of Mother's Day»։ Times of India։ 2015-08-22։ Վերցված է 2015-08-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]