Էլիտա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիտա
Изображение логотипа
Ժանրթրիլլեր հեռուստասերիալ, դեռահասական դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
ՍտեղծողԿառլոս Մոնտերո և Դարիո Մադրոնա
Երկիր Իսպանիա
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՌամոն Սալասար, Դանի դե լա Օրդեն[1], Խորխե Տորեգրոսա[1], Սիլվիա Կեր[1] և Էդուարդո Չապերո-Ջեքսոն[1]
Գլխավոր
դերերում
Դանա Պաոլա, Մարիա Պեդրասա, Միգել Էռան, Իտսան Էսկամիլյա, Խայմե Լորենտե, Միգել Բեռնարդեու, Ալվարո Ռիկո, Օմար Այուսո, Արոն Պիպեր, Քլաուդիա Սալաս, Ժեորժինա Ամորոս, Էսթեր Էքսպոսիտո, Խորխե Լոպես, Սերխիո Մոմո, Լեյտի Սենե, Կարլա Դիաս, Մարտինա Կարիդի, Մանու Ռիոս, Պոլ Գրանչ, Վալենտինա Սեներե[2], Ալեքս Մոններ[3], Իրիա դել Ռիո, Շանի Ատիաս[1], Լոլա Մարսելի[1], Կառլոս Օլալյա[1], Քևին ՄակՀեյլ[1], Դանի Մանտերո[1], Իչամ Մալայո[1], Անդրե Լամոլյա[1], Կառլոտո Կոտա[1], Վիկտորիա Աբրիլ[1], Լոլես Լեոն[1], Գիլյերմո Կամպրա[1] և Նուրիա Պրիմս[1]
ԵրաժշտությունԼուկաս Վիդալ
Պատմվածքի վայրՄադրիդ
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ56
Էկրաններին էհոկտեմբերի 5, 2018-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Էլիտա (իսպ.՝ Élite, ոճավորվում է՝ ELITƎ ), իսպանական դրամա թրիլլերային վեբ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Նեթֆլիքսի համար՝ Կառլոս Մոնտերոյի և Դարյո Մադրոնայի կողմից։ Այն հետևում է էլիտար միջնակարգ դպրոցի աշակերտներին և նրանց ընկերներին։ Դերերում են Մարիա Պեդրասան, Իտսան Էսկամիլյան, Միգել Բեռնարդեաուն[4], Միգել Էռանը, Խայմե Լորենտեն, Ալվարո Ռիկոն, Արոն Պիպերը, Մինա Էլ Համանին, Էսթեր Էքսպոսիտոն, Օմար Այուսոն, Դանա Պաոլան, Խորխե Լոպեսը և Քլաուդիա Սալասը։ Նախկինում նկարահանված դերասաններից շատերը նկարահանվել էին Նեթֆլիքսի այլ գործերում, որոնք արտադրվել կամ տարածվել են Իսպանիայում և Լատինական Ամերիկայում։

Առաջին եթերաշրջանի բոլոր սերիաները թողարկվել են Նեթֆլիքսում 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, մինչդեռ երկրորդ եթերաշրջանը թողարկվել է ամբողջությամբ՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հեռուստասերալը դրական արձագանքների է արժանացել։ Երրորդ եթերաշրջանը թողարկել 2020 թվականի մարտի 13-ին։ Նեթֆլիքսը նախատեսում է նաև չորրորդ և հինգերորդ եթերաշրջանների թողարկումը։

«Էլիտան» ուսումնասիրում է պատանեկան դրամաների հետ կապված հասկացությունները, բայց նաև ներկայացնում է ավելի առաջադեմ խնդիրներ և այլ կողմեր։ Դրանք ներառում են բազմաթիվ բազմազան սեռական թեմաներ։ Կառուցվածքային առումով սերիալում օգտագործվում են առաջխաղացման սյուժե, յուրաքանչյուր եթերաշրջանի առեղծվածները քանդելով պատմվածքների և դրդապատճառների կառուցման համադրությամբ, և դրանից հետո հարցաքննություններ ու հետաքննություններ (բոլորն էլ անցկացնում են նույն կրկնվող ոստիկանի կողմից, որը խաղացել է Աինոա Սանտամարիան)։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

     = Եթերաշրջանի գլխավոր դեր
     = Եթերաշրջանի երկրորդական դեր
     = Եթերաշրջանի հյուր դեր
     = Չի հայտնվում եթերաշրջանում
Դերասան Կերպար Որ եթերաշրջանում է հայտնվում
1 2 3 4 5 6 Եթերաշրջաններ
Մարիա Պեդրասա Մարինա Նունյեր Օսունա 8 8
Իտսան Էսկամիլյա Սամուել Գարսսիա Դոմինգես 8 8 8 8 8 40
Միգել Բերնարդեաու Գուսման Նունյեր Օսունա 8 8 8 8 32
Միգել Էռան Քրիստիան Վարելա Էքսպոսիտո 8 1 9
Խայմե Լորենտե Ֆեռնանդո «Նանո» Գարսիա Դոմինգես 8 5 1 14
Օմար Այուսո Օմար Շանա 8 8 8 8 7 39
Մինա Էլ Համանի Նադյա Շանա 8 8 8 3 27
Ալվարո Ռիկո Լեապոլդո «Պոլո» Բենավենտ Վալյադա 8 8 8 24
Արոն Պիպեր Անդեր Մունյոս 8 8 8 8 32
Էսթեր Էքսպոսիտո Կառլա Ռոսոն Կալերուեգա 8 8 8 24
Դաննա Պաոլա Լուկրեցիա «Լու» Մոնտեսինոս 8 8 8 24
Խորխե Լոպես Վալերիո Մոնտեսինոս 8 8 16
Քլաուդիա Սալաս Ռեբեկա «Ռեբե» դե Բորմուխո Ավալոս 8 8 8 8 32
Ջորջինա Ամորոս Կաետանա Գարաերա Պանդո 7 8 8 8 31
Լեյտի Սենե Մալիկ 8 8
Սերխիո Մոմո Յերայ 6 6
Կառլա Դիաս Արիանա «Արի» Բլանկո Կոմերֆորդ 8 8 16
Մանու Ռիոս Պատրիկ Բլանկո Կոմերֆորդ 8 8 16
Մարտինա Կարադի Մենսիա Բլանկո Կոմերֆորդ 8 8 16
Դիոգո Մարտին Բենխամին Բլանկո Կոմերֆորդ 8 8 16
Պոլ Գրանչ Ֆիլիպ Ֆլորիան ֆոն Տրիզենբերգ 7 8 15
Անդրես Վելենկոսո Արմանդո 8 1 9
Վալենտինա Սեներե Ասադորա Արտինյան 8 8
Անդրե Լամոլյա Իվան Կարվալյո 8 8
Կառլոտա Կոտա Կրուզ Կարվալյո 6 6
Ադամ Նուրու Բիլալ 4 4
Ալվարո դե Խուանա ԿԱՈՒ
Կարմեն Առուֆաթ ԿԱՈՒ
Անա Բոկեսա ԿԱՈՒ
Ալեքս Պաստրանա ԿԱՈՒ
Անդեր Պուչ ԿԱՈՒ

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Փեդրազա՝ Մարինա Նունիեր Օսունա, Գուզմանի քույրը, որը համակրում է Սամուելին և նրա եղբորը՝ Նանոյին[5]։ Նա հարուստ ընտանիքից է և միշտ սիրահարվում է «վատ տղաների»։ Աղջիկը լավ հարաբերություններ չի ունենում ընտանիքի անդամների հետ։
  • Իթզան Էսկամիլա՝ Սամուել Գարսիա Դոմինգուեզ, երեք նորեկ ուսանողներից մեկը, որը համակրում է Մարինային, իսկ հետո սիրահարվում է Կառլային[5]։ Աշխատասեր, ամաչկոտ և բարի տղա։ Նա միշտ հոգ է տանում այն մարդկանց մասին, որոնք շրջապատում են իրեն։ Ձգտում է արդարության և գնում է ծայրահեղ միջոցների, որպեսզի բոլորն էլ ստանան այն, ինչին արժանի են։
  • Միգել Բերնարդեաու՝ Գուզման Նունիեր Օսունա, Մարինայի խորթ եղբայրը և Լուի նախկին ընկերը։ Նա սիրահարվում է Նադիային[5]։ Տաքարյուն և հայտնի տղա դպրոցում։ Նա հանուն իր ընկերների պատրաստ է ամեն ինչի։
  • Մինա Էլ Համանի՝ Նադիա Շանա, նորեկ ուսանողներից մեկը, որը սիրահարված է Գուզմանին։ Նա մուսուլման է և սկզբում հետևում է իր կրոնի սկզբմունքներին, սակայն, երբ դպրոցում արգելում են նրան կրել հիջաբ, աղջիկը սկսում է անկախանալ իր կրոնից և չափազանց հոգատար ծնողներից։
  • Միգել Էռան՝ Քրիստիան Վարելա Էքսպոսիտո, նորեկ ուսանողներից մեկը, որը սկսում է հանդիպել Պոլոյի և Կառլայի հետ։ Բնավորությամբ զվարճալի է և անհոգ։
  • Խայմե Լորենտե՝ Ֆեռնանդո «Նանո» Գարսիա Դոմինգուեզ, Սամուելի ավագ եղբայրը, որը վերջերս է դուրս եկել բանտից։ Նա համակրում է Մարինային[5]։ Տղայի ինքնավստահությունը գրավում է Մարինային և աղջիկը նրան ամեն կերպ օգնում է վերադարձնել պարտքերը։
  • Ալվարո Ռիկո՝ Լեոպոլդո «Պոլո» Բենավենթ Վիլադա, Կառլայի նախկին ընկերը, որը ապագայում հանդիպում է Կայետանայի հետ[5]։ Պոլոյի ծնողները լեսբուհիներ են, իսկ Պոլոն բիսեքսուալ է։
  • Արոն Պիպեր՝ Անդեր Մունոզ, դպրոցի տնօրենի որդին, որը սիրահարվում է Օմարին[5]։ Նա մշտապես գտնվում է ծնողների ազդեցության տակ և այդ պատճառով սկսում է օգտագործել թմրանյութեր։ Անդերը գեյ է։
  • Օմար Այուսո՝ Օմար Շանա, Նադիայի եղբայրը, որը սիրահարվում է Անդերին և սկսում է հակառակվել հորը[5]։ Նա թաքնված գեյ է, որը մշտապես փորձում է գոհացնել իր ծնողներին։ Օմարը գումար է վաստակում թմրանյութեր վաճառելով։ Նա Սամուելի լավագույն ընկերն է։
  • Էսթեր Էքսպոսիտո՝ Կառլա Ռոսոն Կալրուեգա, Պոլոյի նախկին ընկերուհին, որը հետո սիրահարվում է Սամուելին[5]։ Նա գեղեցիկ է, սառը և սիրում է մարդկանց պահել իր ազդեցության տակ։ Իր սեքսուալությունն օգտագործում է ամեն ինչի հասնելու համար։
  • Դաննա Պաոլա՝ Լուկրեցիա «Լու» Մոնտեսինոս Հենդրիկ, Գուզմանի նախկին ընկերուհին, որը իրականում սիրահարված է իր խորթ եղբորը՝ Վալերիոյին։ Նա շատ խելացի է և հակված է մրցակցության։ Աղջիկը շատ հարուստ է և անում է ամեն ինչ իր ուզածին հասնելու համար։ Տանել չի կարողանում Նադիային։ Սակայն երրորդ եթերաշրջանում նրանք դառնում են շատ լավ ընկերուհիներ։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորխե Լոպես՝ Վալերիո Մոնտեսինոս Ռոջաս, Լուի խորթ եղբայրը։ Նա թմրամոլ է, սիրում է երեկույթներ և հանուն Լուի պատրաստ է ամեն ինչի։ Նադիան նրա լավ ընկերն է։
  • Քլաուդիա Սալաս՝ Ռեբեկա «Բեբե» դե Բորմուժո Ավալոս, հարուստ աղջիկ, որը սիրահարված է Սամուելին։ Նա տարբերվում է դպրոցի մյուս հարուստ ուսանողներից և իր հարուստ լինելը ցույց է տալիս հագուստով։ Ռեբեկան լավ հարաբերություններ է ունենում Նադիայի, Օմարի և Սամուելի հետ։ Նրա մայրը լինում է թմրավաճառ։
  • Ջորջինա Ամորոս՝ Կայետանա Գրաջերա Պանդո, հավաքարարի դուստր, որը վարում է կեղծ ապրելակերպ և սիրահարվում է Պոլոյին։ Նա ձևանում է հարուստ, որպեսզի չլինի արհամարհված հարուստների կողմից։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեիթի Սենե՝ Մալիկ, մուսուլման հարուստ տղա, որը սիրահարվում է Օմարին։ Նա օգտագործում է Նադիային՝ Օմարին հասնելու համար։ Նա թաքնված գեյ է, բայց ձևանում է որպես կանոններին հետևող մուսուլման։
  • Սերխիո Մոմո՝ Երայ, հարուստ բիզնեսմեն, որը սիրահարված է Կառլային։ Կառլան օգտագործում է նրան՝ հոր գործերը լավացնելու նպատակով։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
185 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
286 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
3813 Մարտի 2020 (2020-03-13)

1-ին Եթերաշրջան (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleՀայերեն անվանումըDirected byWritten byOriginal release date
11"Bienvenidos"«Բարի գալուստ»Ռամոն ՍալասարԿառլոս Մոտեռո և Դարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
22"Deseo"«Ցանկություն»Դանի դե լա ՕրդենԿառլոս Մոտեռո5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
33"Sábado noche"«Շաբաթ գիշեր»Ռամոն ՍալասարԴարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
44"El amor es una droga"«Սերը թմրանյութ է»Ռամոն ՍալասարԴարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
55"Todos mienten"«Բոլորը ստում են»Դանի դե լա ՕրդենԿառլոս Մոտեռո5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
66"Todo va a salir bien"«Ամեն ինչ լավ կլինի»Դանի դե լա ՕրդենԴարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
77"Todo estalla"«Ամեն ինչ պայթում է»Ռամոն ՍալասարԿառլոս Մոտեռո5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)
88"Assilah"«Ասիլահ»Ռամոն ՍալասարԿառլոս Մոտեռո և Դարիո Մադրոնա5 Հոկտեմբերի 2018 (2018-10-05)

2-րդ Եթերաշրջան (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleՀայերեն անվանումըDirected byWritten byOriginal release date
91"20 horas desaparecido"«20 ժամ անհետ կորել է»Ռամոն ՍալասարԴարիո Մադրոնա6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
102"34 horas desaparecido"«34 ժամ անհետ կորել է»Ռամոն ՍալասարԿառլոս Մոտեռո6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
113"36 horas desaparecido"«36 ժամ անհետ կորել է»Ռամոն ՍալասարԲրեիիխո Կոռռալ6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
124"59 horas desaparecido"«59 ժամ անհետ կորել է»Սիլվիա ԿերԱբրիլ Սամորա6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
135"63 horas desaparecido"«63 ժամ անհետ կորել է»Սիլվիա ԿերԽայմե Վակա6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
146"66 horas desaparecido"«66 ժամ անհետ կորել է»Սիլվիա ԿերԿառլոս Տոմե6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
157"84 horas desaparecido"«84 ժամ անհետ կորել է»Դանի դե լա ՕրդենԱբրիլ Սամորա6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)
168"0 horas desaparecido"«0 ժամ անհետ կորել է»Դանի դե լա ՕրդենԲրեիիխո Կոռռալ6 Սեպտեմբերի 2019 (2019-09-06)

3-րդ Եթերաշրջան (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleՀայերեն անվանումըDirected byWritten byOriginal release date [6]
171"Carla"«Կառլան»Խորխե ՏոռռեգրոսսաTBD13 Մարտի 2020 (2020-03-13)
182"Samuel y Guzmán"«Սաումելն ու Գուզմանը»Խորխե ՏոռռեգրոսսաTBD13 Մարտի 2020 (2020-03-13)
193"Cayetana y Valerio"«Կայետանան և Վալերիոն»Դանի դե լա ՕրդենTBD13 Մարտի 2020 (2020-03-13)
204"Lu"«Լուն»Դանի դե լա ՕրդենTBD13 Մարտի 2020 (2020-03-13)
215"Ander"«Անդերը»Խորխե ՏոռռեգրոսսաTBD13 Մարտի 2020 (2020-03-13)
226"Rebeca"«Ռեբեկան»Խորխե ՏոռռեգրոսսաTBD13 Մարտի 2020 (2020-03-13)
237"Nadia y Omar"«Նադիան և Օմարը»Դանի դե լա ՕրդենTBD13 Մարտի 2020 (2020-03-13)
248"Polo"«Պոլոն»Դանի դե լա ՕրդենTBD13 Մարտի 2020 (2020-03-13)

4-րդ եթերաշրջան (2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.
overall
No. in
season
TitleDirected byWritten byOriginal air date
251"Նոր կանոններ"
"The New Order"
Էդուարդո Չապերո-ՋեքսոնԽայմե Վակահունիսի 18, 2021
Լաս Էնսինասը նոր խիստ տնօրեն ունի, դպրոց են ընդունվում 3 նոր աշակերտ։ Օմարը և Սամուելը պետք է կարողանան ցուցադրել իրենց գիտելիքը և նրանց ընկերները փորձում են օգնել դրանում։
262"Հինգ վայրկյան"
"Five Seconds"
Էդուարդո Չապերո-ՋեքսոնԷսթեր Մորալես և Խայմե Վակահունիսի 18, 2021
Արքայազն Ֆիլիպի այցի պատճառով դպրոցում խստացվում են անվտանգության կանոնները, ինչն աշակերտների դժգոհությունն է առաջացնում։ Սամուելի և Օմարի երեկույթին նոր ռոմանտիկ կապեր են ձևավորվում։
273"Ստի և գայթակղության պար"
"When Lies Dance with Temptation"
Ջինեստա ԳինդալԴավիդ Լորենսո և Խայմե Վակահունիսի 18, 2021
Արքայազն Ֆիլիպը կազմակերպում է նորեկների հայտնի պարահանդեսը։ Գուսմանի և Սամուելի միջև մրցակցությունը գնալով ավելի կատաղի է դառնում։ Պատրիկը թշնամանք է հրահրում։
284"Ես..."
"I'm a..."
Ջինեստա ԳինդալԱլմուդենա Օկանյահունիսի 18, 2021
Մենսիեի խորհրդավոր վարքագիծը հարցեր է առաջացնում և վիրավորում է Ռեբեին։ Բենխամինը Սամուելին առաջարկում է միանալ բանավեճի ակումբին։
295"Վերաինտեգրում"
"Reintegration"
Էդուարդո Չապերո-ՋեքսոնԱլմուդենա Օկանյահունիսի 18, 2021
Անրի և Սամուել կարևոր հանրային քննարկման ժամանակ դիմակայել միմյանց։ Օմարն Անդերի հետ զրույցի ընթացքում իրեն հուսահատ է զգում։
306"Ես քեզ սխալ եմ սիրում"
"I Love You All Wrong"
Էդուարդո Չապերո-ՋեքսոնԴավիդ Լորենսոհունիսի 18, 2021
Ֆիլիպը զգում է, որ ընկերներն իրեն օգտագործում են Ամբար Լյուսիդի համերգի տոմսեր ստանալու համար։ Ռեբեն Մենսիեին զգուշացնում է, որ Արմանդոն կարող է վատ մտադրություններ ունենալ։
317"Մինչ ես կգնամ (մաս 1)"
"Before I Go (Part I)"
Ջինեստա ԳինդալԷսթեր Մորալես և Խայմե Վակահունիսի 18, 2021
Սամուելն Արիին խնդրում է ընտրություն կատարել։ Գուսմանը ռոմանտիկ ժամադրություն է նախատեսում։
328"Մինչ ես կգնամ (մաս 2)"
"Before I Go (Part II)"
Ջինեստա ԳինդալԽայմե Վակահունիսի 18, 2021
Հայտնի են դառնում Արիի վրա հարձակման մանրամասները, սակայն Լաս Էնսինասի աշակերտները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան թվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.naciodigital.cat/noticia/216526/elite-confirma-dos-fitxatges-nous-cinquena-temporada
  3. https://www.hola.com/actualidad/20211205200692/alex-monner-actor-pulseras-rojas-elite-nf/
  4. Elite, Վերցված է 2020-01-15-ին
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Personajes Élite. Reparto de actores». FormulaTV. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «Elite – Listings». The Futon Critic. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.