Էլիս Ռիվլին
| Էլիս Ռիվլին անգլ.՝ Alice Rivlin | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 4, 1931[1][2] |
| Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
| Մահացել է | մայիսի 14, 2019[4] (88 տարեկան) |
| Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ռեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան և Բրին Մոր քոլեջ |
| Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Ջորջթաունի համալսարան |
| Ամուսին | Lewis Allen Rivlin?[5] և Sidney G. Winter? |
| Ծնողներ | հայր՝ Allan C. G. Mitchell? |
| Զբաղեցրած պաշտոններ | Director of the Office of Management and Budget? |
| Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[8] |
| Երեխաներ | Allan Rivlin?[5], Catherine Amy Rivlin?[5] և Douglas G. Rivlin?[5] |
Էլիս Միտչել Ռիվլին (անգլ.՝ Alice Rivlin, մարտի 4, 1931[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - մայիսի 14, 2019[4], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և մանկավարժ։ Ֆիզիկոս Ալան Միտչելի դուստրը և աստղագետ Սամուել Ալֆրեդ Միտչելի թոռնուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիս Միտչել Ռիվլինը ծնվել է Ֆիլադելֆիայում։ Նա հրեա էր։ Մեծացել է Բլումինգթոնում, Ինդիանա, որտեղ նրա հայրը աշխատում էր Ինդիանայի համալսարանի ֆակուլտետում։ Սկզբում նա ցանկանում էր մասնագիտանալ պատմության մեջ, սակայն Ինդիանայի համալսարանում տնտեսագիտության դասընթաց անցնելուց հետո նա որոշեց փոխել մասնագիտությունը տնտեսագիտության մեջ։ Ռիվլինը ստացել է արվեստի բակալավրի կոչում 1952 թվականին՝ գրելով իր թեզը Արևմտյան Եվրոպայի տնտեսական ինտեգրման վերաբերյալ, իսկ ավարտելուց հետո տեղափոխվել է Եվրոպա, որտեղ աշխատել է Մարշալի պլանի վրա։ Ի սկզբանե Ռիվլինը ցանկանում էր սովորել պետական կառավարման ասպիրանտուրայում, սակայն նրան մերժեցին՝ պատճառաբանելով, որ նա ամուսնության տարիքի կին է[9]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիս Միտչել Ռիվլինը 1968 - 1969 թվականներին Նախագահ Լինդոն Ջոնսոնի կողմից նշանակվել է ԱՄՆ Առողջապահության, կրթության և բարեկեցության դեպարտամենտի Պլանավորման և գնահատման գծով քարտուղարի օգնական։ 1973 թվականին ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[10]։ Փիլիսոփայության դոկտորական աստիճան ստացել է Ռեդքլիֆ քոլեջում 1958 թվականին։ Դասավանդել է Ջորջ Մեյսոնի և Նյու Յորքի համալսարաններում։ 1986 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։ 1994 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 1996 թվականի ապրիլի 26-ը եղել է Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն։ 1996 թվականի հունիսի 25-ից մինչև 1999 թվականի հուլիսի 16-ը աշխատել է որպես Դաշնային պահուստային համակարգի նախագահի տեղակալ։ Տնտեսական մասնագիտության մեջ կանանց կարգավիճակի կոմիտեի կողմից Քերոլին Շոու Բելլի մրցանակի դափնեկիր (1998 թվական)։ 1989 թվականից ամուսնացած է (երկրորդ ամուսնություն) հայտնի տնտեսագետ Վինթերի հետ[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիվլինը կորնիշական (էթնիկ խումբ) ծագում ուներ։ 1955 թվականին նա ամուսնացել է Արդարադատության դեպարտամենտի նախկին փաստաբան Լյուիս Ալեն Ռիվլինի հետ։ Նրանք երեք երեխա են ունեցել։ 1977 թվականին Ամուսնալուծվել են։ 1989 թվականին Ռիվլինը ամուսնացել է տնտեսագետ Սիդնի Ուինթերի հետ[12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիվլինը մահացել է Վաշինգտոնում, 2019 թվականի մայիսի 14-ին, 88 տարեկան հասակում։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #123890470 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 SNAC — 2010.
- 1 2 The International Who's Who of Women 2006 — 2005.
- 1 2 RePEc Author Service
- 1 2 3 4 Current Biography — NYC: H. W. Wilson Company, 1982. — P. 355—358. — ISSN 0011-3344
- ↑ https://www.aeaweb.org/about-aea/committees/cswep/awards/bell
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ «American Economic Association». www.aeaweb.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Maisel, Louis Sandy; Forman, Ira N.; Altschiller, Donald; Bassett, Charles Walker (2001). «Jews in American Politics» (անգլերեն). Rowman & Littlefield. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Getting to the Root Causes of Our Fiscal Challenges». whitehouse.gov (անգլերեն). 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Medicare Reimbursment Rates and Deficit Spending». Diane Rehm (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 4 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 2019 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի կին տնտեսագետներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Կառավարչական մասնագիտություններ
- Կին տնտեսագետներ
- Բիզնեսի կառավարիչներ
- Ամերիկացի կին քաղծառայողներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ