Էլիս Հայլեր Ռեմսի
| Էլիս Հայլեր Ռեմսի | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 11, 1886 |
| Ծննդավայր | Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ |
| Մահացել է | սեպտեմբերի 10, 1983 (96 տարեկան) |
| Մահվան վայր | Covina, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վասար քոլեջ |
| Մասնագիտություն | driver |
| Ամուսին | John R. Ramsey? |
Էլիս Հայլեր Ռեմսի (անգլ.՝ Alice Huyler Ramsey, նոյեմբերի 11, 1886, Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1983, Covina, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երկարակյաց կին վարորդ, եղել է առաջին կինը, որը սեփական մեքենայով հատել է ԱՄՆ֊ի ափերը ողող Ատլանտյան օվկիանոսի ափից Խաղաղ օվկիանոսի ափ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիս Ռեմսին ծնվել է 1886 թվականի նոյեմբերի 11-ին Նյու Ջերսի նահանգի Հաքենսաք քաղաքում, փայտի առևտրով զբաղվող Ջոն Էդվին Հայլերի և Ադա Մամֆորդ Ֆարի ընտանիքում։
1905 թվականին նա ավարտել է Վասարի քոլեջը, իսկ 1906 թվականին ամուսնացել է քաղաքական գործիչ Ջոն Ռեմսիի (1862֊1933) հետ[2]։ Ամուսնությունից ծնվել են երկու երեխա՝ Ջոն Ռեմսին (1907֊2000) և Էլիս Ռեմսին (1910֊անհայտ)։
Ճամփորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականի հունիսի 9-ին 22-ամյա Էլիս Ռեմսին, որի վարորդական փորձը կազմել է մեկ տարի և 6000 մղոն (9650 կմ), թողնել է ամուսնուն և իր երկու տարեկան որդուն և մեկնել Նյու Յորքի Մանհեթենից դեպի Սան Ֆրանցիսկո՝ իր մուգ կանաչ «Maxwell» մակնիշի ավտոմեքենայով (4 գլան, 30 ձիաուժ)[3]։ Նրան ուղեկցել են երկու տեգրերը՝ Նեթի Փաուելը և Մարգարետ Էթվուդը (երկուսն էլ 40 տարեկանից ավել), ինչպես նաև նրա 16-ամյա ընկերուհին՝ Հերմին Ջենսը։ Նրանցից ոչ մեկը չի կարողացել վարել ավտոմեքենա։
59 օր անց, օգոստոսի 7-ին, 14 նահանգների ճանապարհներով նրանք հասել իրենց նպատակին՝ հաղթահարելով 3600–3800 մղոն (մոտ 5800֊6100 կմ)[4][5][6]։
Այդ ճանապարհորդությունը կազմակերպվել է որպես գովազդային արշավ «Maxwell automobile» ընկերության կողմից, քանի որ այն ժամանակ ԱՄՆ-ում կանայք ղեկին ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք է առաջացրել։
Ճանապարհին կողմնորոշվելու համար նրանք օգտվել են Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տրամադրած քարտեզներից, սակայն հիմնական կողմնորոշիչները եղել են հեռախոսագծերի սյուները, որոնց երկայնքով Էլիսը վարել ավտոմեքենան՝ վստահ լինելով, որ դրանք նրանց կտանի դեպի հերթական քաղաքը։
Նրանց ամբողջ ճանապարհի միայն 152 մղոնն է (245 կմ) եղել է ամուր ծածկույթ։ Ճանապարհին Էլիսը 11 անվադող է փոխել, մաքրել շարժիչի այրման մոմերը, վերանորոգել կոտրված արգելակային ոտնակը և մի անգամ աղջիկների հետ գիշերել ավտոմեքենայի մեջ, երբ մեքենան խրվել է ցեխի մեջ։
Հաղթանակից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Էլիս Ռեմսին արժանացել է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի «Դարի կին» կոչմանը: 1961 թվականին նա հրատարակել է հուշերի գիրք իր արկածային ճանապարհորդության մասին՝ «Veil, Duster and Tire Iron» վերնագրով[7]։
1909 թվականից սկսած Էլիսը ավտոմեքենայով ավելի քան 30 անգամ անցել էր երկիրի մի ծայրից մյուսը, իսկ վերջին անգամ դա արել է 88 տարեկան հասակում։
Էլիս Հայլեր Ռեմսին մահացել է 1983 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Կալիֆորնիայի Կովինա քաղաքում։
2000 թվականի հոկտեմբերի 17-ին նա (հետմահու) դարձել է առաջին կինը, որի անունը ներառվել է Ավտոմոբիլային փառքի սրահում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Элис Хайлер Рэмси Արխիվացված 2014-03-11 Wayback Machine на сайте automotivehalloffame.org
- ↑ Guide to the Alice Huyler Ramsey Papers, 1905—1989 Արխիվացված 2010-07-03 Wayback Machine на сайте specialcollections.vassar.edu
- ↑ Guide to the Alice Huyler Ramsey Papers, 1905—1989 Արխիվացված 2010-07-03 Wayback Machine на сайте specialcollections.vassar.edu
- ↑ Элис Хайлер Рэмси — Женщина недели Արխիվացված 2015-06-10 Wayback Machine на сайте cr4.globalspec.com, 9 июня 2008
- ↑ Alice Ramsey’s historic road trip Արխիվացված 2011-06-08 Wayback Machine на сайте encompassmag.com
- ↑ Некролог Элис Рэмси Արխիվացված 2012-10-22 Wayback Machine в газете Philadelphia Inquirer, 14 сентября 1983
- ↑ Alice’s Drive: Republishing Veil, Duster and Tire Iron by Alice Ramsey Արխիվացված 2016-03-10 Wayback Machine на сайте goodreads.com
- ↑ Элис Хайлер Рэмси Արխիվացված 2014-03-11 Wayback Machine на сайте automotivehalloffame.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alice Ramsey’s Historic Cross-Country Drive на сайте smithsonianmag.com, 5 июня 2009
- Элис Рэмси на сайте nndb.com
- Honk if you like historic highways на сайте newsreview.com, 14 апреля 2005
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Հայլեր Ռեմսի» հոդվածին։ |
| ||||||||||