Էլիշկա Կրասնոգորսկայա
Էլիշկա Կրասնոգորսկայա | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | չեխ․՝ Alžběta Pechová[1] |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1847[2][3][4][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][5][6] |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1926[2][3][4][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[7] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն |
Գրական անուն | Eliška Krásnohorská և T. Dvorská[1] |
Մասնագիտություն | գրող, կանանց իրավունքների պաշտպան, լիբրետիստ, բանաստեղծուհի, գրական քննադատ, թարգմանչուհի, խմբագիր և ուսուցչուհի |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
![]() |
Էլիշկա Կրասնոգորսկայա (չեխ․՝ Eliška Krásnohorskà, նոյեմբերի 18, 1847[2][3][4][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][5][6] - նոյեմբերի 26, 1926[2][3][4][…], Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[7]), չեխ գրող, թարգմանիչ, բանաստեղծուհի, դրամատուրգ, լիբրետոյի հեղինակ և ֆեմինիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիշկա Կրասնոգորկայան ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 18-ին, Պրահա քաղաքում։ Նրա իրական անուն-ազգանունը եղել է Ալժբետա Պեչովա։ 16 տարեկանում, տառապելով հիվանդություններից, ստիպված է եղել թողնել երաժշտական կրթությունը։
Նա իր կարիերան սկսել է բանաստեղծություններով՝ «Z màje žitì» (1870), «Ze Šumavy» և «Pevec vólnosti» դրամատիկական պոեմը, նրա համբավն ամրապնդվել է ժողովրդական կյանքի գեղեցիկ պատմություններով։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց շարժմանը, կարևոր դեր է խաղացել Կարոլինա Սվետլայի հիմնած կին աշխատողների միության մեջ, խմբագրել է «Կանանց թերթ» ամսագիրը և շատ է գրել կանանց խնդրի վերաբերյալ։ Նա նաև հրատարակել է մի շարք քննադատական ակնարկներ «Osvĕta» և «Časopis» ամսագրերում։
1890 թվականին Էլիշկա Կրասնոգորսկայան Պրահայում հիմնել է Միներվայի դպրոցը, աղջիկների համար առաջին վարժարանը Ավստրո-Հունգարական կայսրությունում[8]։
Թարգմանել է Ադամ Միցկևիչ,ի Բայրոնի և Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները։
Էլիշկա Կրասնոգորսկայան մահացել է 1926 թվականի նոյեմբերի 26-ին հայրենի քաղաքում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Z máje žití (1871)
- Ze Šumavy (1873)
- K slovanskému jihu (1880)
- Vlny v proudu (1885)
- Letorosty (1887)
- Šumavský Robinson (1887)
- Bajky velkých (1889)
- Na živé struně (1895)
- Zvěsti a báje (1916)
- Sny o divadle
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Célinka
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio database (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Česká divadelní encyklopedie
- ↑ 7,0 7,1 7,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých u sv. Vojtěcha, sign. VO Z12, s. 237
- ↑ Sayer Derek (2000-03-19)։ The Coasts of Bohemia: A Czech History (անգլերեն)։ Princeton University Press։ ISBN 978-0-691-05052-2
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էլիշկա Կրասնոգորսկայա»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 1926 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Չեխ թարգմանիչներ
- Չեխ կին գրողներ
- 19-րդ դարի կին գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Չեխ դրամատուրգներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Չեխ բանաստեղծներ
- Չեխ մանկավարժներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով