Էլինոր Լամբերտ
Էլինոր Լամբերտ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1903[1][2] կամ 1903[3] |
Ծննդավայր | Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 7, 2003[1][2] |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Herron School of Art and Design? |
Մասնագիտություն | իմիջմեյքեր և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Bill Berkson? |
Էլինոր Լամբերտ Բերքսոն (անգլ.՝ Eleanor Lambert Berkson, օգոստոսի 10, 1903[1][2] կամ 1903[3], Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 7, 2003[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), նորաձևության հրապարակախոս։ Նա կարևոր դեր է խաղացել ամերիկյան նորաձևության ինդուստրիայի միջազգային ճանաչելիության բարձրացման և Նյու Յորքի նորաձևության խոշոր մայրաքաղաք դառնալու գործում[7][8][9]։ Լամբերտը Նյու Յորքի նորաձևության շաբաթի, Ամերիկայի մոդելավորողների խորհրդի և Met Gala-ի հիմնադիրն է[10]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լամբերտը ծնվել է պրեսբիտերականների ընտանիքում[11]՝ Ինդիանա նահանգում՝ Քրոուֆորդսվիլում[7][12]։ Նա հաճախել է Ջոն Քերանի արվեստի դպրոց և Չիկագոյի Արվեստի ինստիտուտ, որտեղ սովորել է նորաձևություն[7][12]։ Նա ցանկանում էր դառնալ քանդակագործ, սակայն դրա փոխարեն զբաղվել է գովազդով[13]։ Սկսել է Մանհեթենի գովազդային գործակալությունից՝ զբաղվելով հիմնականում նկարիչներով և նկարչական պատկերասրահներով[7][12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամբերտը Նյու Յորք է տեղափոխվել 1925 թվականին և որոշ ժամանակ աշխատել է Մանհեթենի գովազդային գործակալությունում։ 1930-ական թվականների կեսերին եղել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի առաջին մամուլի տնօրենը, օգնել է Ամերիկայի ժամանակակից արվեստի թանգարանի և Արվեստի դիլերների ասոցացիայի ստեղծման գործում[10][12]։ Ջեքսոն Պոլոկը, Ջեյքոբ Էփշտեյնը և Իսամու Նոգուչին շատ նկարիչներից մի քանիսն են, որոնց նա ներկայացնում էր[7][12]։
1940-ական թվականներին Լամբերտը հիմնադրել է նորաձևության քննադատների Coty մրցանակը (որն ավելի ուշ դարձել է C.F.D.A. մրցանակը) և Նյու Յորքի նորաձևության շաբաթը[10][12][14][15]։ 1959 և 1967 թվականներին ԱՄՆ պետական դեպարտամենտը խնդրել է նրան առաջին անգամ ամերիկյան նորաձևությունը ներկայացնել Ռուսաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում։
1965 թվականին նախագահ Լինդոն Ջոնսոնը նշանակել է նրան Արվեստի ազգային հիմնադրամի արվեստի ազգային խորհրդի անդամ[7]։ 1962 թվականին հիմնադրել է Ամերիկայի մոդելավորողների խորհուրդը (CFDA) և մնացել է դրա պատվավոր անդամը մինչև մահ՝ 2003 թվական[7]։
2001 թվականին CFDA-ն սահմանել է Էլեոնորա Լամբերտի մրցանակը, որը շնորհվում է նորաձևության աշխարհում եզակի ներդրման համար[7]։ Մահվանից մի քանի ամիս առաջ նա լավագույն հագուստների իր միջազգային ցուցակը թողել է Vanity Fair-ի չորս խմբագիրների[7]։ Նյու Յորքի նորաձևության շաբաթում իր հրապարակային ելույթից որոշ ժամանակ անց նա մահացել է 2003 թվականին՝ հարյուր տարեկան հասակում[7][16]։ Մահվանից հետո նրա թոռը՝ Մոզես Բերգսոնը, ավարտել է նրա կյանքի մասին վավերագրական ֆիլմը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել երկու անգամ, առաջին անգամ Վիլս Քոնորի հետ 1920-ական թվականներին[9], ինչն ավարտվել է ապահարզանով, իսկ երկրորդ անգամ՝ Սեյմուր Բերքսոնի հետ[7] 1936 թվականին, որն ավարտվել է 1959 թվականին ամուսնու մահվամբ։ Լամբերտն ու Բերքսոնը ունեին մեկ ընդհանուր որդի՝ բանաստեղծ Բիլ Բերքսոնը։ Էլինորը մահացել է Նյու Յորքում՝ Մանհեթենում[9]։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեթֆլիքսի «Հոլսթոն» մինի սերիալում Լամբերտի դերը խաղացել է Քելլի Բիշոփը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #1020029560 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Indiana Authors and their Books, 1967-1980 / D. E. Thompson — Wabash College, 1981.
- ↑ 4,0 4,1 Alford H. P., Stegemeyer A. Who's Who in Fashion — Fairchild Fashion Media, 2014. — P. 432.
- ↑ 5,0 5,1 History | About CFDA
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Tiffany, John. «Eleanor Lambert believed in destiny». Council of Fashion Designers of America. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Eleanor Lambert». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 NEMY, ENID (2003 թ․ հոկտեմբերի 8). «Eleanor Lambert, Empress of Fashion, Dies at 100». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Stahl Case Study: Eleanor Lambert Demand Creator». ValueWalk LLC. 2013 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Oral history interview with Bill Berkson, 2015 September 29-October 2». Smithsonian. 2015 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Diliberto, Gioia (2009 թ․ սեպտեմբերի 9). «Eleanor Of Seventh Avenue: Where Fashion Week Came From». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Eleanor Lambert Obituary». The Telegraph newspaper. 2003 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Skarda, Erin (2012 թ․ ապրիլի 2). «Eleanor Lambert». Time. Time magazine. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Author to Discuss Fashion Industry Impresario Eleanor Lambert, Feb. 2». Library of Congress. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Moody, Ron (2003 թ․ հոկտեմբերի 8). «Eleanor Lambert (1903-2003)». Find a Grave.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
|