Էլինա Գարանչա
Էլինա Գարանչա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Elīna Garanča |
Ի ծնե անուն | Էլինա Գարանչա լատիշ․՝ Elīna Garanča |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1976[1][2][3][…] (46 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | lyric mezzo-soprano? |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Deutsche Grammophon |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Կարել Մարկ Չիչոն |
Պարգևներ | |
Կայք | elinagaranca.com |
![]() |
Էլինա Գարանչա (լատիշ․՝ Elīna Garanča, սեպտեմբերի 16, 1976[1][2][3][…], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ լատիշ երգչուհի (մեցցո֊սոպրանո)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է երաժշտի ընտանիքում (Էլինայի մայրը՝ Անիտա Գարանչան, հայտնի ուսուցչուհի է)։ Սովորել է Լատվիայի երաժշտական ակադեմիայում, հետո Վիեննայում և ԱՄՆ-ում։ Ռիգայի օպերային թատրոնի հետ շրջագայել է Բուխարեստում և Աթենքում, օպերային թատերախումբի կազմում ՝ Մայնինգեն և Ֆրանկֆուրտ քաղաքներում։ Վիենայի օպերային թատրոնի հետ կնքել է պայմանագիր։
1999 թվականին նա դարձել է Մարիամ Հելինի անվան երիտասարդ երգիչների միջազգային մրցույթի հաղթող, որն անց է կացվել Հելսինկիում։ 2001 թվականին եղել է հայտնի BBC Cardiff Singer of the World մրցույթի եզրափակչի մասնակից։ 2005 թվականին կնքել է բացառիկ պայմանագիր Deutsche Grammophon ձայնագրման ստուդիայի հետ։ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Էլինան եղել է Դմիտրի Խվորոստովսկու զուգընկերուհին «Խվորոստովսկին և ընկերները» համերգի ժամանակ` Կրեմլի պետական պալատի բեմում[4]։
Կատարողական երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգել է Դոնիցետիի «Աննա Բոլեյն» (1998 թվական), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (1998 թվական), Շտրաուսի «Վարդի տարփածուն» (2000 թվական), Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (2001 թվական), Հումպերդինկի «Հենզել և Գրետել» (2001 թվական), Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» (2003 թվական) և«Տիտոսի ողորմածությունը» (2003 թվական), Բելլինիի «Նորմա» (2004 թվական), Ռոսսինիի «Մոխրոտը» (2004 թվական), Մասնեի «Վերթեր» (2005 թվական), Վիվալդիի «Բայազետ» (2005 թվական), «Ֆիգարոյի ամուսնություն» (2006 թվական), Բիզեի «Կարմեն» (2007 թվական) և այլ օպերաներում։ 2008 թվականի հունվարի 12֊ին դեբյուտով ներկայացել է Մետրոպոլիտեն օպերայում՝ կատարելով Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից, որն ամերիկյան մամուլի կողմից արժանացավ բարձր գնահատականի։ Եղել է նաև Շուբերտի, Բրամսի, Բերգի երգերի կատարողը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլինան ամուսնացած է Կարել Մարկ Չիչոնի հետ (ծնված 1971 թվականին)։ Ամուսիններն ունեն 2 աղջիկ՝ Քեթրին Լուիզ Չիչոնն (ծնված 2011 թվականի սեպտեմբերի 22֊ին) ու Քրիստինա Սոֆի Չիչոնը (ծնված 2014 թվականի հունվարի 10֊ին)[5]։
Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակութային ձեռքբերումների համար արժանացել է եվրոպական մրցանակի «Երաժշտական արվեստ» անվանակարգում (2006 թվական)։ ЭХО-Классик֊ի «Տարվա երգչուհի» մրցանակին 2007 և 2009 թվականներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Хворостовский выступил в Москве впервые после курса лечения
- ↑ Karel Mark Chichon & Elīna Garanča welcome daughter Christina Sophie on January 10th who joined big sister Catherine
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Էջը Archived 2012-02-09 at the Wayback Machine. Opera-Database կայքում
|