Էլինա Ավանեսյան
| Էլինա Ավանեսյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | թենիսիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 2002[1] (23 տարեկան) |
| Ծննդավայր | Պյատիգորսկ, Ռուսաստան[1] |
| Հասակ՝ | 172 սանտիմետր[1] |
Էլինա Արարատի Ավանեսյան (սեպտեմբերի 17, 2002[1], Պյատիգորսկ, Ռուսաստան[1]), հայ պրոֆեսիոնալ թենիսիստուհի, Ռուսաստանի սպորտի վարպետ (2018)[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 17-ին Պյատիգորսկում, Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում։ Նրա ծնողները ծագումով Լեռնային Ղարաբաղից են և 1992 թվականին տեղափոխվել են Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս։
Վերջին տարիներին Էլինա Ավանեսյանն ապրում և մարզվում է Իսպանիայում։ Էլինա Ավանեսյանը ձեռք է բերել Հայաստանի քաղաքացիություն և հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո[3]։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թենիս սկսել է զբաղվել վեց տարեկանից, նախընտրում է գրունտային կորտեր։
2018 թվականի Ֆրանսիայի պատանեկան բաց առաջնությունում հասել է մենախաղի երկրորդ փուլ, իսկ Մարիա Տիմոֆեևայի հետ զուգախաղում՝ մինչև 1/8 եզրափակիչ: Ե՛վ 2019 թվականի պատանիների Ֆրանսիայի բաց առաջնությունում, և՛ 2020 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, հասել է նաև մենախաղի երկրորդ փուլ:
2022
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականին Ավանեսյանը իր նորամուտը նշել է մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում՝ որակավորման միջոցով դուրս գալով ԱՄՆ բաց առաջնության հիմնական ցանց։ Առաջին շրջանում նա զիջել է սերբ մարզուհի Ալեքսանդրա Կրունիչին։
2023
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի մայիսին հաղթել է կարիերայի ամենամեծ մրցաշարը՝ Վիսբադենում (Գերմանիա) նվաճելով ITF W100 շարքի տիտղոսը։
2023 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում Էլինան որակավորման եզրափակչում զիջել է ամերիկուհի Կայլա Դեյին, սակայն հիմնական ցանցում տեղ է ստացել որպես լաքի-լուզեր: Առաջին ռաունդում երեք սեթում նա հաղթել է օլիմպիական չեմպիոն Բելինդա Բենչիչին, իսկ երկրորդ ռաունդում՝ ֆրանսիացի Լեոլիա Ժանժանին։ Երրորդ ռաունդում Ավանեսյանը երեք սեթում առավելության է հասել դանիացի Կլարա Տաուսոնի նկատմամբ: Չորրորդ շրջանում երկու սեթում զիջել է չեխ Կարոլինա Մուխովային։
2023 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունում Էլինան առաջին շրջանում հաղթել է Ալիզա Կորնեին, սակայն արդեն երկրորդում զիջել Ելենա Օստապենկոյին:
2024
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հունվարի կեսերին Australian Open-ի մեծ սաղավարտի մրցաշարում Ավանեսյանը մենախաղի առաջին շրջանում հաղթել է չինացի Բայ Ժոսյուանին, երկրորդ շրջանում հաղթել է աշխարհի 8-րդ ռակետ Մարիա Սակկարիին (6-4 6-4), սակայն երրորդ շրջանում նա երեք սեթում զիջել է ուկրաինացի Մարթա Կոստյուկին։
2024 թվականի հունիսի սկզբին Էլինան կրկին հասել է Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի չորրորդ շրջան, որտեղ երեք սեթում զիջել է իտալացի Ժասմինա Պաոլինիին, որն ի վերջո հասել է այս մրցաշարի եզրափակիչ։
2024 թվականի օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կներկայացնի Հայաստանը միջազգային մրցույթներում։ «Հպարտությամբ կիսվում եմ, որ պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ և ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո»,- հայտնել է Ավանեսյանը։ [1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WTA կայքէջ
- ↑ «Приказ «О присвоении спортивного звания „Мастер спорта России"» от 28.05.2018 г. № 79-нг». MSRFinfo.ru (rus). 2018-05-28. Արխիվացված է օրիգինալից 2023-04-25-ին. Վերցված է 2024-06-12-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 78 (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Էլինա Ավանեսյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլինա Ավանեսյան» հոդվածին։ |
|