Էլիզա Օտտեսեն-Յենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզա Օտտեսեն-Յենսեն
Elise Ottesen-Jensen.jpg
Ծնվել էհունվարի 2, 1886(1886-01-02)[1][2][3][4][5]
ԾննդավայրHøyland, Սաննես, Ռուգլան, Նորվեգիա[3]
Մահացել էսեպտեմբերի 4, 1973(1973-09-04)[2][3][4][5] (87 տարեկանում)
Մահվան վայրKungsholms parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Flag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, sex educator և լրագրող
ԱմուսինAlbert Jensen?[3]
Elise Ottesen-Jensen Վիքիպահեստում

Էլիզա Օտտեսեն-Յենսեն, (հունվարի 2, 1886(1886-01-02)[1][2][3][4][5], Høyland, Սաննես, Ռուգլան, Նորվեգիա[3] - սեպտեմբերի 4, 1973(1973-09-04)[2][3][4][5], Kungsholms parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3], հայտնի է նաև Օթար անվամբ) նորվոգացի-շվեդ սեռական կրթության դաստիարակ, լրագրող, անարխիստ ագիտատոր, ում գլխավոր առաքելությունը կանանց իրավունքների համար պայքարն էր, որպեսզի նրանք հասկանան և ղեկավարեն իրենց սեփական մարմինն ու սեռականությունը։ Նա Շվեդիայի աշխատավորների կենտրանական կազմակերպության անարխո-սինդիկալիստ միության անդամ էր[6]։ Նրա հետևորդները կարծում են, որ նա ֆեմինիզմի և կանանց իրավունքների գործունեության ասպարեզի նախաձեռնորղներից էր։

Նրա նշանաբանն էր․ «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ յուրաքանչյուր նոր ծնված երեխա ցանկալի կլինի, երբ տղամարդիկ և կանայք կլինեն հավասար և երբ սեռականությունը կլինի մտերմության արտահայտություն, հրճվանք և քնքշություն»[7][8]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխական քահանայի աղջիկը՝ Օթարը 18 երեխաներից 17-րդն էր։ Ծնվել է Նորվեգիայի Ռուգլան կոմսության Հեյլան (միավորված Սաննեսին 1955 թվականին) ինքնավար շրջանում։ Օթարի հայրը նրա փոքր քրոջը՝ Մագնհիլդին ուղարկել էր Դանիա՝ ծննդաբերելու, որպեսզի նա հրաժարվի իր երեխայից։ Մագնհիլդին ոչինչ չէր ասվում հղիության և ծննդաբերության մասին և ինը ամիսների ընթացքում նա վախենում էր, որ իր փորն ուղղակի «կպայթի»։ Նա ինքնասպան եղավ, քանի որ կարոտում էր լքված երեխային։ Այդ պատճառով Օթարը երբեք չներեց հորը, և իր քրոջ ճակատագիրը շարժառիթ հանդիսացավ կանաց իրավունքների պայքարի համար[7]։

Օթարը երազում էր ատամնաբույժ դառնալ, բայց ավագ դպրոցում, քիմիայի լաբորատորիայում պայթյունի հետևանքով, վնասեց մատները՝ փչացնելով ատամնաբույժի կարիերա ունենալու շանսերը[9]։ Նա սկսեց աշխատել թերթում և վերջիվերջո դարձավ լրագրող։ Նա մշտապես կասկածի տակ էր դնում հոր քարոզները և հանգեց այն եզրահանգման, որ ինքը քրիստոնյա չի։ Նա հայտնաբերեց, որ համակրում է սոցիալիզմին[7]։

Նա մի քանի փորձ արեց կազմակերպել աշխատավոր կանանց դասակարգ։ Բայց շուտով նրանք սկսեցին կարծիք հարցնել սեռական հարցերի հետ կապված, ուղղելով նման հարցեր․ «Արդյո՞ք ինձ պետք է, երբ ամուսինս ուզում է», «ի՞նչ կարող եմ անել, որպեսզի չհղիանամ»[7]։

Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օթարը հանդիպեց և մոտ ընկերություն զարգացրեց շվեդ անարխո-սինդիկալիստ խաղաղության ագիտատոր Ալբերտ Յենսենի հետ։ Ավելի ուշ նրանք ամուսնացան և Էլիզա Օտտեսենը, փոխելով իր ազգանունը, դարձավ Էլիզա Յենսեն։ Երբ Ալբերտ Յենսենը վտարվվեց Նորվեգիայից, Օթարը նրա հետ տեղափոխվեց Դանիա։ Այնտեղ նա երեխա ունեցավ, որը շուտով մահացավ[7]։

Օթարն ու Ալբերտը տեղափոխվեցին Շվեդիա և նա ծանոթացավ բժշկի հետ, ով սովորեցրեց, թե ինչպես կարելի է օգտագործել դիաֆրագման։ Այնուհետև նա ուղևորվեց Շվեդիայում իր առաջին համազգային շրջագայությանը։ Նա սովորեցնում էր կանանց ինչպես խուսափել հղիությունից։ Նա պնդում էր, որ կանայք իրավունք ունեն ճաշակել սեռական հաճույքները, պաշտպանում էր անվճար աբորտները, ԼԳԲՏ իրավունքները և այլն[7]։

1920-ական թվականներին Օթարը Arbetaren թերթի համար սիստեմատիկ գրողներից էր՝ իր սեփական սյունակով՝ ուղղված ֆեմինիստական խնդիրներին։ Arbetaren-ի մյուս խմբագրի հետ տարաձայնություններից հետո, 1925 թվականին, նա հիմնեց իր սեփական թերթը․ Vi kvinnor։ Սակայն դա երկար չտևեց[7][10]։

1933 թվականին, ծայրահեղական բժիշկների հետ մեկտեղ հիմնեց Սեռական կրթության շվեդական ընկերությունը (շվեդ.՝ Riksförbundet för Sexuell Upplysning, RFSU)[8][11]։ Նա դարձավ առաջին նախագահը և զբաղեցրեց այդ պաշտոնը մինչ 1956 թվականը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://urn.nb.no/URN:NBN:no-nb_digibok_2008060900023#3
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Elise Ottesen-Jensen — 1917.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Store norske leksikon — 1978.
  6. Britta Gröndahl։ «SAC Syndikalisterna: Elise Ottesen-Jensen» (շվեդերեն)։ SAC։ Արխիվացված է օրիգինալից 9 February 2007-ին։ Վերցված է 2007-02-26 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Cindy Larsen (2001-03-05)։ «Yelah.net - Om Elise Ottesen-Jensen» (շվեդերեն)։ Yelah։ Արխիվացված է օրիգինալից 27 September 2007-ին։ Վերցված է 2007-02-28 
  8. 8,0 8,1 «The Swedish Association for Sexuality Education: Our history»։ RFSU։ Արխիվացված է օրիգինալից 27 September 2007-ին։ Վերցված է 2007-03-01 
  9. Bengt Hemlin (2002)։ «Elise Ottesen-Jensen»։ Արխիվացված է օրիգինալից 16 February 2007-ին։ Վերցված է 2007-03-01 
  10. Hjördis Levin։ «Elise Ottesen-Jensen» (շվեդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 29 September 2007-ին։ Վերցված է 2007-03-01 
  11. Boethius Carl Gustaf (1985)։ Sex Education in Swedish Schools: The Facts and the Fiction։ Family Planning Perspectives, Vol. 17, No. 6։ Guttmacher Institute։ էջ 276։ JSTOR 2135318։ OCLC 38889422։ doi:10.2307/2135318 
  12. Per Magnus Johansson (2003)։ «Sweden and Psychoanalysis»։ Psychomedia։ Վերցված է 2007-03-01