Էլիզա Օլջույան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզա Օլջույան
Ծնվել էմարտի 26, 1913(1913-03-26)
Արաբկիր, Մալաթիայի նահանգ, Թուրքիա
ԵրկիրOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of Turkey.svg Թուրքիա
Մահացել էհունիսի 28, 2007(2007-06-28) (94 տարեկանում)
Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Էլիզա Հարությունի Օլջույան[1][2](Զեհրա Բիլիր, մարտի 26, 1913(1913-03-26), Արաբկիր, Մալաթիայի նահանգ, Թուրքիա - հունիսի 28, 2007(2007-06-28), Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք երգչուհի, օպերետային պարուհի, ազգագրական երգեր ժողովող և ուսուցիչ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզա Օլջույանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում[4]: Հայրը՝ Հարությունը, զոհվել է Հայոց ցեղասպանության ժամանակ[5][6], իսկ մայրը, հանուն երեխաների (3 դուստր, 1 որդի), ներկայացել է որպես թուրք և ամուսնացել թուրքի հետ[4]: Թուրք հայրը աղջկան տվել է Զեհրա անունը[4]: Սաբահ օրաթերթին տված հարցազրույցում Էլիզան նշում է, որ անունը փոխել է, երբ 22 տարեկան էր և ամուսնանում էր երկրորդ ամուսնու հետ[7]:

Նախնական կրթություն ստանալուց հետո՝ 1927 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Երաժշտության դասեր է առել հայ երաժիշտ Արտակ Ջանդար-Թերզյանի մոտ։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1943 թվականին, Ստամբուլի ռադիոյով: Հավաքագրել և ներկայացրել է թուրքական ազգային երաժշտությունը: Նրա առաջին ձայնագրություններն արվել են Վահրամ Կեսարյանի ձայնագրման ստուդիայում։ Նրան անվանել են «Թուրքիայի Էդիթ Պիաֆ»: Եղել է օպերետային պարուհի, ազգագրական երգեր ժողովող և ուսուցիչ։ Գործունեության ամբողջ ընթացքում նա երբեք հրապարակավ չի խոստովանել իր հայկական ծագման մասին: Թուրքերը կարծել են, թե թուրք է, քանի որ թուրքական անուն է ունեցել՝ Զեհրա Բիլիր։

Տարբեր աղբյուրներ փաստել են, որ նրա իրական ազգանունը Սուրհանդակյան է եղել, մինչդեռ լրագրող Պերճուհի Բերբերյանը, ով Էլիզայի մանկության ընկերուհին է եղել, «Ակօս» թերթում լույս տեսած իր հոդվածում հերքել է այդ ինֆորմացիան[8]։

Aquote1.png Ես բնիկ էլյազըղցի եմ։ Հորս չեմ հիշում, նա հայ է եղել, զինվորագրվել է և մասնակցել Առաջին աշխարհամարտին, երբ ես մեկ ու կես տարեկան եմ եղել։ Նրա մասին այլևս երբեք ոչինչ չենք լսել՝ կամ գնդակահարվել է, կամ մահացել։ Ես թուրք հորս գիտեմ։ Թեպետ գրանցման մատյաններով ես հայ եմ, սակայն թուրք եմ ու մուսուլման[9]: Aquote2.png


Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Արաբկիրի այն փողոցը, որտեղ գտնվել է Զեհրա Բիլիրի տունը, անվանակոչվել է «Զեհրա Բիլիր»: Մի քանի անգամ հայտնվել է Հակոբ Այվազի հրատարակած «Քոնուք» ամսագրի շապիկին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2007 թվականի հունիսի 27-ին, Ստամբուլի ծերանոցում։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.agos.com.tr/tr/yazi/14867/yanlis-bilinen-bir-dogru
  2. http://armenianweekly.com/2017/03/30/from-eliza-to-zehra/
  3. Bulut Uzay (2017-03-30)։ «From Eliza to Zehra: A ‘Hidden Armenian’ Superstar in Turkey»։ The Armenian Weekly (en-US)։ Վերցված է 2019-03-27 
  4. 4,0 4,1 4,2 «ZEHRA BİLİR (Eliza Surhantakyan)» (Turkish)։ Bedri Ozdemir։ Վերցված է 11 December 2012 
  5. «Zehra Bilir»։ Kulis (779)։ 1 June 1979 
  6. «Hayat Oldugu Gibi (Life as it is)»։ Վերցված է 11 December 2012 
  7. http://arsiv.sabah.com.tr/2002/03/12/z02.html - "Müftü taktı. 22 yaşındaydım. Evlenecektim. Sibel ismiyle müracaat ettim. Ama müftü, "Kızım bu Türk ismini andırmıyor" dedi. Ben de, "Öyleyse siz bulun bir isim" dedim. "Zehra olsun" dedi. Bilir de, ilk eşimin soyadıydı. Ben o soyadla ünlendim. Sonra da değiştirmek istemedim..."
  8. «AV Production - Էլիզա Օլջույան»։ avproduction.am։ Վերցված է 2019-03-27 
  9. «Էլիզայից Զեհրա. «գաղտնի հայ» աստղը Թուրքիայում»։ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (en-US)։ 2017-04-12։ Վերցված է 2019-03-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]