Էլիզա Էնն Գրիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Էլիզա Էնն Գրիեր
Eliza Ann Grier.jpg
Ծնվել է1864
ԾննդավայրՄեկլենբերգ շրջան
Մահացել է1902
Մահվան վայրՇառլոթ, Մեկլենբերգ շրջան
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՖիսկի համալսարան և Woman's Medical College of Pennsylvania?[1]
Մասնագիտությունբժիշկ, գինեկոլոգ և մանկաբարձ

Էլիզա Աննա Գրիեր[2](անգլ.՝ Eliza Anna Grier, 1864, Մեկլենբերգ շրջան - 1902, Շառլոթ, Մեկլենբերգ շրջան), ամերիկացի բժիշկ, առաջին աֆրոամերիկացին, ում իրավունք է տրվել ԱՄՆ Ջորջիա նահանգում զբաղվելու բժշկությամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզա Աննա Գրիերը ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Մեկլենբերգ շրջանում 1864 թվականին, Էմիլի և Ջորջ Վաշինգտոն Գրիերների ընտանիքում[3]: Չնայած նա ծնվել է Ստրուկների ազատագրման հռչակագրի ընդունումից հետո, չզբաղեցրած Հյուսիսային Կարոլինայում եղել է ստրուկ[3]: Նա ազատ մարդ է դարձել պատերազմի վերջում (դեռևս մանուկ հասակում), այնուհետև տեղափոխվել է Թենեսի նահանգ Նեշվիլ քաղաք Ֆիսկի համալսարանում մանկավարժություն ուսանելու[4]: Որպեսզի կարողանա վճարել ուսման վարձը, նա ուսումն ընդմիջում էր աշխատանքով, այսպիսով համալսարան ընդունվել է 1884 թվականին, ավարտել՝ 1891 թվականին[3]:

1890 թվականին Գրիերը նամակ է գրում Փենսիլվանիայի իգական բժշկական քոլեջին և բացատրում, որ ինքն ունի քիչ գումար և արդյոք կարող է ազատական ստրուկը որևէ օգնություն ստանալ մասնագիտական ունակությունները ծառայեցնելու համար[5]: 1893 թվականին նրան աշխատանքի են ընդունում քոլեջում, և նա ընդմիջումներով աշխատում և սովորում է՝ հոգալով իր կարիքները[3]: Աշխատում է մեկ տարի՝ վճարելու իր հաջորդ տարվա բժշկական քոլեջի ուսման վարձը և քոլեջն ավարտում է 7 տարում[6]: 1897 թվականին ավարտելուց հետո Գրիերը տեղափոխվում է Ատլանտա, դիմում ներկայացնում Ֆուլտոն շրջանում բժիշկ աշխատելու թույլտվություն ստանալու համար՝ այսպիսով դառնալով առաջին աֆրոամերիկացին, ով Ջորջիա նահանգում իրավունք է ստանում զբաղվելու բժշկությամբ[5]:

Գրիերն Ատլանտայում հիմնում է իր անձնական պրակտիկան՝ մասնագիտանալով մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառներում[5], միաժամանակ վաստակում է դասավանդելով[3]: 1901 թվականին, իր պրակտիկ գործունեությունն սկսելուց երեք տարի հետո հիվանդանում է և ի վիճակի չի լինում աշխատելու: Գրիերը նամակ է գրում սուֆրաժիստ Սյուզան Էնթոնիին՝ խնդրելով օգնել թեթևացնելու իր ֆինանսական հոգսերը[5]: Էնթոնին ֆինանսապես ի վիճակի չի լինում օգնելու նրան, բայց Գրիերի անունից դիմում է Կանանց բժշկական քոլեջին: Էլիզան տեղափոխվում է Ջորջիա նահանգի Օլբիա քաղաք, որտեղ աշխատում էր նրա եղբայրը՝ Ռիչարդ Էդգար Գրիերը, ով նույնպես բժիշկ էր[7]:

Էլիզա Գրիերը մահացել է 1902 թվականին, թաղված է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.worldcat.org/title/black-women-in-america/oclc/57506600
  2. Dr. Grier's name varies, depending on source. See letter from Grier to Susan B. Anthony dated 3-7-1901 showing Grier's use of Eliza Anna Grier.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Chenault Wesley (June 8, 2012)։ «Eliza Ann Grier (1864–1902)»։ New Georgia Encyclopedia։ Վերցված է March 1, 2015 
  4. «Eliza Anne Grier»։ PBS։ Վերցված է March 1, 2015 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Dr. Eliza Ann Grier»։ United States National Library of Medicine։ Վերցված է March 1, 2015 
  6. «Drexel University School of Medicine»։ Our Diverse History 
  7. Dr Richard Edgar Grier