Էլիզա Բարտոլի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 7, 1991[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||
Հասակ | 160 սանտիմետր | ||
Քաշ | 52 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էլիզա Բարտոլի (իտալերեն՝ Elisa Bartoli, մայիսի 7, 1991[1], Հռոմ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Serie A-ի առաջնությանը մասնակցող «Ռոմա» թիմի պաշտպան։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծահասակների սպորտում Էլիզան իր նորամուտը նշել է 2006 թվականին՝ խաղալով հայրենի քաղաքի՝ Հռոմի «Ռոմա» ակումբի կանանց թիմում, որի կազմում հանդես է եկել վեց մրցաշրջան անընդմեջ։ Ընդ որում՝ մեծապես օգնել է այդ թիմին Serie B-ից անցնելու բարձրագույն խումբ՝ Serie A: 2012-2013 մրցաշրջանում հանդես է եկել ASD Torres Calcio-ում, որի կազմում դարձել է Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի չեմպիոն և կրկնակի սուպերգավաթակիր։ Այնուհետև միացել է Բերգամոյի «Մոձանիկա» թիմին, որտեղ իր տպավորիչ խաղով կարճ ժամանակում վաստակել է «Գլադիատոր» մականունը[2]։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Ֆիորենտինա»[3] և իր մարզական կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ նավաճել Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի չեմպիոնի, ինչպես նաև գավաթակրի տիտղոսները։ 2018 թվականի ամռանը վերադարձել է հայրենի Հռոմ, միացել «Ռոմա»-ի նորովի կազմավորված կանանց թիմին[4], դարձել նրա առաջին ավագը, հաջորդած չորս մրցաշրջանների ընթացքում մեկական անգամ նվաճել Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի փոխչեմպիոնի և գավաթակրի տիտղոսները[5]։
Էլիզա Բարտոլին 2012 թվականին հրավիրվել է Իտալիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրո-2013-ի մրցաշարին[6] և հետագա մրցումներին։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Roma CF թիմի կազմում
- Serie A2-ի առաջնության հաղթող - 2007–08
ASD Torres Calcio թիմի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Serie A-ի առաջնության հաղթող - 2012-13
- Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր (2)։ 2012, 2013
Ֆիորենտինա ֆուտբոլային ակումբի կանանց թիմի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Serie A-ի առաջնության հաղթող - 2016-2017
- Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթակիր (2)։ 2016-2017, 2017-2018
Ռոմա ֆուտբոլային ակումբի կանանց թիմի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթակիր - 2020–21
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականի կազմում
- Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության հաղթող - 2008
Անհատական ձեռքբերումներ
- AIC Best Women's XI (2 անգամ). 2019 թ.[7] և 2020 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «The Big Interview: AS Roma x Elisa Bartoli»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2021-06-16
- ↑ «Profile»։ Soccerway։ Վերցված է 15 November 2016
- ↑ «Roma Women»։ A.S. Roma։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2019-ին։ Վերցված է 18 November 2018
- ↑ bren (2021-05-31)։ «Roma Wins 2021 Coppa Italia in Penalty Shootout»։ Chiesa Di Totti (անգլերեն)։ Վերցված է 2021-06-16
- ↑ «Cabrini finalises Italy's Women's EURO squad»։ uefa.com։ Վերցված է 10 July 2013
- ↑ «Gran Gala del Calcio 2019 winners»։ Football Italia։ 2 December 2019։ Վերցված է 2 December 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էլիզա Բարտոլի Վիքիպահեստում |
---|
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Profile at fussballtransfers.com
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- Profile at soccerdonna.de
|