Էլիզաբեթ Սյոդերստրյոմ
Էլիզաբեթ Սյոդերստրյոմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 7, 1927[1][2][3][…] Ստոկհոլմ, Շվեդիա[2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 20, 2009[1][3][4] (82 տարեկան) Ստոկհոլմ, Շվեդիա[5] |
Գերեզման | Գերեզմանատուն Գալևարվ[6] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո[2] |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց |
Պարգևներ | |
![]() |
Էլիզաբեթ Աննա Սյոդերստրյոմ (շվեդ.՝ Elisabeth Anna Söderström մայիսի 7, 1927[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[2] - նոյեմբերի 20, 2009[1][3][4], Ստոկհոլմ, Շվեդիա[5]), շվեդ երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Սյոդերստրյոմի հայրը երգիչ է եղել, ծնունդով՝ շվեդ։ Մայրը` ռուս երգիչ և դաշնակահար Աննա Պալասովան, արտագաղթել էր Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ։ Նախնական երաժշտական կրթությունը Էլիզաբեթը ստացել է Ռուսաստանի կայսերական օպերայի նախկին երգչուհի Ադելաիդա Անդրեևա ֆոն Սկիլոնձից։ 1947 թվականից մինչև 1949 թվականը սովորել է Ստոկհոլմի երաժշտական թագավորական ակադեմիայում։ Առաջնելույթը տեղի է ունեցել 1947 թվականին Մոցարտի «Բաստիեն և Բաստիենա» օպերայով (1947) Դրոտինգհոլմի պալատական թատրոնի բեմում։ 1949-1980 թվականներին եղել է Շվեդիայի թագավորական օպերայի մենակատար։ Էլիզաբեթ Սյոդերստրյոմը ելույթներ է ունեցել աշխարհի ամենամեծ օպերային բեմերում`Քովենթ Գարդենում, Վիեննայի պետական օպերայում, Մետրոպոլիտենում և այլն։ 1993-1996 թվականներին ղեկավարել է Դրոտինգհոլմի պալատական թատրոնը։ Եղել է բազմաթիվ երաժշտական փառատոների ժյուրիի անդամ, այդ թվում՝ 1989 թվականի «Աշխարհի երգիչ» փառատոնի։ Սյոդերստրյոմի վերջին ելույթը տեղի է ունեցել 1999 թվականին՝ Մետրոպոլիտեն օպերայի բեմում (Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերան)։ Մահացել է կաթվածից հետո առաջացած բարդություններից։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգել է Կլաուդիո Մոնտեվերդիի, Պերգոլեզիի, Գլյուկի,Մոցարտի, Բեթհովենի, Գունոյի, Օֆենբախի օպերաներում և օրատորիաներում։ Հայտնի է դարձել Շտրաուսի («Վարդերի ասպետը»), Դեբյուսիի («Պելլասը և Մելիսանդեն»), Բերգի («Վոցցեկ»), Էնգելբերտ Հումպերդինկի («Հենզելն ու Գրետելը»), Յանաչեկի («Ենուֆա», «Կատյա Կաբանովա», «Մակրոփուլոսի միջոցները»), Լիգետինի («Մեծ մեռած արխիվը») օպերաներում գլխավոր դերերի կատարմամբ։
Վլադիմիր Աշկենազիի հետ ձայնագրել է Սերգեյ Ռախմանինովի վոկալ ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովսունգերսկայի պատվավոր կոչում (1959): Շվեդական թագավորական ակադեմիայի անդամ (1965):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 MAK (польск.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119006952 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.svenskagravar.se/gravsatt/46038379 — Svenskagravar.se.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Svenskt kvinnobiografiskt lexikon (շվեդերեն) — Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
- ↑ quirinale.it (իտալ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Սյոդերստրյոմ» հոդվածին։ |
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Ստոկհոլմ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 2009 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Շվեդ օպերային սոպրանոներ
- Շվեդ երգչուհիներ
- Շվեդ օպերային երգիչներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Շվեդ դասական երաժիշտներ
- Կաթվածից մահացածներ