Էլիզաբեթ Սթրաութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Սթրաութ
Ծնվել էհունվարի 6, 1956(1956-01-06)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՓորթլենդ, Մեն, ԱՄՆ[2]
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSyracuse University College of Law? և Բեյթս քոլեջ
Ուշագրավ աշխատանքներAmy and Isabelle?
ԱշխատավայրQueens University of Charlotte?
Պարգևներ
ԱմուսինJames Tierney?
Կայքelizabethstrout.com
 Elizabeth Strout Վիքիպահեստում

Էլիզաբեթ Սթրաութ (անգլ.՝ Elizabeth Strout, հունվարի 6, 1956(1956-01-06)[1], Փորթլենդ, Մեն, ԱՄՆ[2]), ժամանակակից ամերիկացի գրող, որը լայն ճանաչման է արժանացել հատկապես իր «Օլիվիա Քիթերիջ» (Olive Kitteridge, 2008)) վեպի շնորհիվ, որի համար 2009 թվականին Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[3]։ Նրա թե՛ այդ, և թե՛ մյուս վեպերում գործողությունները ծավալվում են իր հորինած Շիրլի Ֆոլզում (Shirley Falls, Maine)[4][5]:

Սթրաութի առաջին իսկ վեպը՝ «Էմին և Իզաբելը» (Amy and Isabelle, 1998) ջերմորեն է ընդունվել ընթերցողների ու գրաքննադատների կողմից, դարձել բեսթսելլեր, էկրանավորվել (կինոնկարում գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Էլիզաբեթ Շուն)[6]։ Նրա երկրորդ վեպը՝ «Եղի՛ր ինձ հետ»-ը (Abide with Me, 2006) նույնպես վատ չի ընդունվել, բայց առաջինի հաջողությունը կրկնել չի հաջողվել։ Դրանից երկու տարի անց՝ 2008-ին Սթրաութը հրատարակել է «Օլիվիա Քիթերիջ»-ը (Olive Kitteridge, 2008), որն աննախադեպ հաջողություն է գրանցել, այդ թվում՝ նաև առևտրային առումով. 2017 թվականի մայիսի դրությամբ արդեն վաճառվել էր այդ վեպի մեկ միլիոնից ավելի օրինակ՝ շուրջ 25 միլիոն դոլար ընդհանուր գումարով[6]։ Առաջին անգամ տպագրվելուց մեկ տարի անց՝ 2009 թվականին վեպը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[7], ներկայացվել հեռուստատեսային մինի սերիաներով՝ «Էմմի» մրցանակ շահելով բազմաթիվ անվանակարգերում։ Բացի այդ, վեպն ընդգրկվել է «Նյու Յորք թայմս»-ի կազմած բեսթսելլերների ցանկում[8]։ Դրանից հինգ տարի անց լույս ընծայված «Բարջես եղբայրները» (The Burgess Boys, 2013) վեպը նույնպես բեսթսելլերների շարքն է անցել, հաջորդ՝ «Իմ անունը Լյուսի Բարթոն է» («My Name Is Lucy Barton, 2016) վեպը ևս միջազգային հաջողություններ է գրանցել[9][10][11][12], տեղ զբաղեցրել «Նյու Յորք թայմս»-ի կազմած բեսթսելլերական ցանկի վերին հորիզոնականներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը ծնվել է Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում, մանկավարժների ընտանիքում. հայրը բնագիտության պրոֆեսոր էր, մայրը՝ անգլերենի և գրական վարպետության դասատու մերձակա ավագ դպրոցում[13][14][14]։ Ծնողները նրան ու եղբորը դաստիարակել են պուրիտանական խստաշունչ կանոններով. թույլ չեն տվել նույնիսկ հեռուստացույց դիտել, երեկույթների հաճախել[15]։

Մեն նահանգի Լյուիստոն քաղաքի Բեյթս քոլեջն ավարտելուց հետո Էլիզաբեթն ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդի իրավաբանական դպրոցում, որն ավարտել է 1982 թվականին, փայլուն առաջադիմությամբ և ԱՄՆ Սիրաքյուսի համալսարանում իրավաբանության մագիստրոսի որակավորում ստացել։ Այդ նույն տարում ամերիկյան գրական ամսագրերից մեկում լույս է տեսել նրա առաջին պատմվածքը[14][14]։ Հետագայում, երբ արդեն ժանաչված գրող էր դարձել, հարցազրույցներից մեկում Սթրաութը շեշտել է, որ իր համար իրավաբանի կարիերայից առավել կենսականորեն կարևոր է եղել իր գրական գործունեությունը[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսնությունից գրողն ունի մեկ դուստր։ Երկրորդ ամուսինը Մեն նահանգի նախկին գլխավոր դատախազ Ջեյմս Թիրնին է։ Նրանց ընտանիքը տարվա մի մասն անց է կացնում Նյու Յորքում, մյուս մասը՝ Մեն նահանգի Բրանսուիք քաղաքում[17]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amy and Isabelle (1998) — «Էմին և Իզաբելը»
  • Abide with Me (2006) — «Եղի՛ր ինձ հետ»
  • Olive Kitteridge (2008) — «Օլիվիա Քիթերիջ»
  • The Burgess Boys (2013) — «Բարջես եղբայրները»
  • My Name Is Lucy Barton (2016) — «Իմ անունը Լյուսի Բարթոն է»
  • Anything is Possible (2017) — «Ամեն ինչ հնարավոր է»

Էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Offill, Jenny and Elissa Schappell, ed. (2005). The friend who got away : twenty women's true-life tales of friendships that blew up, burned out, or faded away. Introduction by Francine Prose. New York: Doubleday. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)

Աշխատություններ Սթրաութի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #138335400 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «The 2009 Pulitzer Prize Winner in Fiction»
  4. Mackay, Shena (2013 թ․ հուլիսի 13). «The Burgess Boys by Elizabeth Strout – review». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  5. Charles, Ron; Charles, Ron (2013 թ․ մարտի 19). «Elizabeth Strout's 'The Burgess Boys,' reviewed by Ron Charles». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  6. 6,0 6,1 «Elizabeth Strout's Long Homecoming». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  7. «The 2009 Pulitzer Prize Winner in Fiction». www.pulitzer.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  8. CNN, Brandon Griggs,. «'Olive Kitteridge,' 'Game of Thrones' big Emmy winners - CNN». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. Barrett, Andrea (2017 թ․ մայիսի 12). «Elizabeth Strout's Follow-Up to 'Lucy Barton' Is a Master Class on Class». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  10. Lowdon, Review by Claire. «Books: Anything Is Possible by Elizabeth Strout» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  11. Sacks, Sam (2017 թ․ ապրիլի 21). «Elizabeth Strout's "Anything Is Possible" Is a Small Wonder». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  12. «Elizabeth Strout's Long Homecoming». Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  13. «'My Ears Are Open': Novelist Elizabeth Strout Finds Inspiration In Everyday Life». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Birnbaum, Robert.Elizabeth Strout. The Morning News, August 26, 2008.
  15. The Burgess Boys: A Novel By Elizabeth Strout (Trivia-On-Books)
  16. Birnbaum, Robert. «Elizabeth Strout - The Morning News». The Morning News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  17. Elizabeth Strout — Biography in Context — Gale/Cengage
  18. Online version is titled "Elizabeth Strout's long homecoming".

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Սթրաութ» հոդվածին։