Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր
 
Կուսակցություն՝ Պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝ Oslo Cathedral School?
Մասնագիտություն՝ դատավոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1923(1923-10-18)[2][1]
Ծննդավայր Քրիստիանիա, Նորվեգիա[2]
Վախճանի օր հունիսի 18, 2009(2009-06-18)[2][1] (85 տարեկան)
Վախճանի վայր Օսլո, Նորվեգիա[2]
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ամուսին Knut Selmer?[3]
 
Պարգևներ
Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ

Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր (նորվ.՝ Ragnhild Elisabeth Schweigaard, հոկտեմբերի 18, 1923(1923-10-18)[2][1], Քրիստիանիա, Նորվեգիա[2] - հունիսի 18, 2009(2009-06-18)[2][1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի Պահպանողական կուսակցության իրավաբան։

Նացիստների կողմից Նորվեգիայի օկուպացիայի ժամանակ Էլիզաբեթ Շվայգաարդն ընդգրկվել է Նորվեգական Դիմադրության շարժման մեջ՝ ընդդեմ Քուիսլինգի նացիստական վարչակարգին։ Էլիզաբեթն այդ ժամանակ ընդամենը դեռահաս էր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Շվայգաարդը ծնվել է Քրիստիանայում, Նիլս Անքեր Սթանգ Շվայգաարդի (1884–1955 թթ.) և Բեթթի Ռայմերսի (1886–1968 թթ.) դուստրն է[4]։ Ունեցել է երկու ավագ քույր, Տելլեֆ Դահլլ Շվայգաարդի թոռնուհին է[5]։ Ամուսնացել է իրավագիտության պրոֆեսոր Քնութ Սելմերի հետ[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին հակա-նացիստական վարքի պատճառով վտարվում է Օսլոյի կաթոլիկ դպրոցից։ 1945 թվականին ընդունվել է որպես ուսանող և ավարտել որպես իրավաբանական գիտությունների թեկնածու՝ 1949 թվականին[4]։ Նորվեգիայի գերմանական օկուպացիայի ժամանակ նա մասնակցել է նորվեգական դիմադրությանը[7]։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է արդարադատության և ոստիկանության նախարարությունում որպես քարտուղար, բայց հետո՝ 1950 թ.-ից 1955 թվականներին աշխատել է որպես փաստաբան։ Հետագայում նորից վերադարձել է Արդարադատության նախարարություն, իսկ 1962 թվականին աշխատում է որպես քարտուղարի օգնական։ 1951 թ.-ից 1955 թվականներին Սելմերը եղել է Օսլոյի քաղաքային խորհրդի անդամ[4]։

1965 թվականին նշանակվել է Արդարադատության և ոստիկանության նախարար, առաջին կինն էր, որ զբաղեցրել է այդ պաշտոնը[8]։ 1970 թվականի հոկտեմբերի 3-ին թողել է Արդարադատության նախարարի պաշտոնը։ Այնուհետև՝ 1971 թ.-ից 1990 թվականներին ծառայության է անցել Նորվեգիայի գերագույն դատարանում, նշանակվել է 1970 թվականին[4]։

Շվայգաարդ Սելմերը եղել է բազմաթիվ խորհուրդների և գերատոսչությունների անդամ։ 1975 թվականից 1978 թվականը եղել է Նորվեգիայի ֆեդերացիայի փոխնախագահ և խորհրդի երկարատև անդամ։ Նաև ընդգրկված է եղել Օսլո քաղաքի թանգարանի, Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարանի և Նորվեգիայի դիմադրողական թանգարանի խորհրդների կազմում։ Եղել է Նորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիայի անդամ։ 1980 թվականին պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանով[4] և արժանացել է Նորվեգիայի 1940-1945 թթ.-ի պաշտպանության մեդալի[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=ELSE&tab=Biography
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Selmer, Elisabeth Schweigaard (1923-2009)»։ www.stortinget.no 
  5. Genealogy Archived May 9, 2011, at the Wayback Machine.
  6. 6,0 6,1 Fougner Else Bugge։ «Elisabeth Schweigaard Selmer»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է մայիսի 24, 2009 
  7. Christensen Trygve (1995)։ Bærum og krigen 1940–1945 (Norwegian)։ Bekkestua: Bærum Public Library։ էջ 102։ ISBN 82-991713-5-0 
  8. «Elisabeth Schweigaard Selmer»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ 2007։ Վերցված է դեկտեմբերի 3, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]