Jump to content

Էլիզաբեթ Նոել-Նոյման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Նոել-Նոյման
գերմ.՝ Elisabeth Noelle-Neumann
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 19, 1916(1916-12-19)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական ռայխ[4]
Մահացել էմարտի 25, 2010(2010-03-25)[5][1][2][…] (93 տարեկան)
Մահվան վայրԱլլենսբախ[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՄիսուրիի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Քյոնիգսբերգի համալսարան, HU Berlin և Schule Schloss Salem?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունլրագրող, քաղաքագետ, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և գիտնական
ԱշխատատուԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Մայնցի համալսարան, Չիկագոյի համալսարան և Բեռլինի ազատ համալսարան
Ծնողներհայր՝ Ernst Noelle?, մայր՝ Eva Schaper?
Պարգևներ և
մրցանակներ
 Elisabeth Noelle-Neumann Վիքիպահեստում

Էլիզաբեթ Նոել-Նոյման (անգլ.՝ Elisabeth Noelle-Neumann, դեկտեմբերի 19, 1916(1916-12-19)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - մարտի 25, 2010(2010-03-25)[5][1][2][…], Ալլենսբախ[4]), գերմանացի քաղաքագետ։ Նրա ամենահայտնի աշխատանքը լռության պարույրի մոդելն է, որը մանրամասն նկարագրված է «Լռության պարույր։ Հանրային կարծիք՝ մեր սոցիալական կեղևը» գրքում: Մոդելը բացատրում է, թե ինչպես կարող է ընկալվող հասարակական կարծիքը ազդել անհատական կարծիքների կամ գործողությունների վրա:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականին՝ Բեռլինի Գրունեվալդ արվարձանում գտնվող Նոելների առանձնատանը[7], ծնողները եղել են Էռնստ և Եվա Նոելները[8]։ Սկզբում Էլիզաբեթը ավարտել է Բեռլինում գտնվող մի քանի դպրոցներ, այնուհետև ընդունվել է հեղինակավոր «Սալեմ Քեսլ» դպրոցը, սակայն մեկ տարի անց կիսատ է թողել ուսումը: 1935 թվականին Գյոթինգենում ստացել է բակալավրի կոչում, այնուհետև Բեռլինի Հումբոլդտի և Քյոնիգսբերգ Ալբերտինայի համալսարաններում ուսումնասիրել է փիլիսոփայություն, պատմություն, լրագրություն և ամերիկագիտություն: 1973 թվականի հունիսի 13-ին՝ 23 ուսանողների հետ այցելել է Օբերսալցբեր, որտեղ պատահաբար հանդիպել է Ադոլֆ Հիտլերին, ինչը նա հետագայում բնութագրել է որպես «իր կյանքի ամենաինտենսիվ և տարօրինակ փորձերից մեկը»[9]։ Ինչպես նշվում է ազգային սոցիալիստական ուսանողական «Die Bewegung» ուսանողական թերթի հոդվածում[10]՝ Հիտլերին տեսնելու համար մի խումբ ուսանողներ այցելել են Օբերզալցբերգ։ Նրանք իրենց բախտավոր են զգացել, քանի որ իրենց լավ են ընդունել և նույնիսկ հրավիրել են սուրճ խմելու: Այդ մասին հիշատակում է եղել նաև դոկտորանտ Պետրա Ումլաուֆի «Die Studentinnen der Universität München 1926 to 1945» ատենախոսության մեջ[11]։ Խմբային լուսանկարում երևում է ոգևորված և բարեհամբույր տեսք ունեցով Էլիզաբեթ Նոելը, որը կանգնած է եղել Ադոլֆ Հիտլերի ետում։ 1937-1938 թվականներին ապրել է ԱՄՆ-ում և սովորել Միսսուրիի համալսարանում: Այնտեղ ընդունվել է որպես «հատուկ ուսանողուհի»։ Էլիզաբեթ Նոել-Նոյմանը բազմիցս նշել է, որ մեկ տարի սովորել է լրագրության բաժնում։ Սակայն ըստ տվյալների «հատուկ ուսանողներ» չեն ընդունվել ոչ լրագրություն, ոչ իրավագիտություն և ոչ էլ բժշկական բաժիններում[12]։

1940 թվականին Բեռլինում ստացել է դոկտորի աստիճան և կենտրոնացել է ԱՄՆ-ում հասարակական կարծիքի ուսումնասիրության վրա:

1940 թվականին կարճ ժամանակ աշխատել է նացիստական «Das Reich» թերթում։ 1941 թվականի հունիսի 8-ին թերթը հրապարակել է Նոել-Նոյմանի «Ո՞վ է տեղեկացնում Ամերիկային» վերնագրով հոդվածը, որտեղ նա տարածել է այն գաղափարը, որ ամերիկյան լրատվամիջոցները հիմնականում կառավարվում են հրեական սինդիկատների կողմից: Նա գրել է՝ «Հրեաները գրում են թերթերում, այն վերցրել են իրենց իշխանության տակ, գրեթե մենաշնորհել են գովազդային գործակալությունները և հետևաբար ըստ ցանկության կարող են բացել ու փակել գովազդային եկամուտների դռները»: Կարճ ժամանակ անց Նոյմանին հեռացրել են աշխատանքից, քանի որ վերջինս Ֆրանկլին Դ. Ռուզվելտի «ոչ ձեռնտու» լուսանկարները փոխարինել է ավելի գեղեցիկներով։ Դրանից հետո աշխատել է «Frankfurter Zeitung»-ում, սակայն թերթի տպագրումը պաշտոնապես արգելվել է 1943 թվականին:

1947 թվականին իր առաջին ամուսնու՝ Էրիխ Փիթեր Նոյմանի հետ հիմնել է հասարակական կարծիքի հետազոտությունների կազմակերպություն, որը կոչվել է «Institut für Demoskopie Allensbach» (Ալենսբախի Դեմոսկոպիայի Ինստիտուտ), այն ներկայումս Գերմանիայում ամենահայտնի և ամենահարգված հարցումներ անցկացնող կազմակերպություններից մեկն է: Ամուսնու հետ միասին ստեղծել է գերմանական հարցումներ իրականացնող առաջին կազմակերպությունը[13]:

1964-1983 թվականներին Մայնցի Յոհաննես Գուտենբերգի համալսարանում աշխատել է պրոֆեսոր:

1978-1980 թվականներին եղել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համաշխարհային ասոցիացիայի նախագահ, իսկ 1978-1991 թվականներին որպես հրավիրված պրոֆեսոր աշխատել է Չիկագոյի համալսարանում:

Նշանակալի աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Նոել-Նոյմանը ստեղծել է լռության պարույր տերմինը: Այս տեսությունը բացատրում է, թե ինչպես են մարդկանց կարծիքները փոխվում կամ մնում չասված՝ ժողովրդական գաղափարախոսություններին համապատասխանելու և հակառակ գաղափարախոսություններ կրողներից չառանձնանալու համար: Մարդկային գործակալության և ռացիոնալության բացակայության պատճառով տեսությունը հակասական գնահատականներ է ստացել: Պարույրի գլխավերում այն անձինք են, որոնք արտահայտում են իրենց կարծիքն ու մտքերը, ինչը բացատրվում է լռության պարույրով։ Այդ անձինք օգտվում են իրենց ազատ խոսքի իրավունքից։ Իսկ նրան, որոնք չեն ցանկանում բարձրաձայնել իրենց մտքերը՝ վախենալով մեկուսացվել կամ օտարվել գտնվում են պարույրի ներքևում[14]։

Հակասեմական մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Լեո Բոգարտը քննադատել է Նոել-Նոյմանին՝ մեղադրելով նրան իր ատենախոսության հակասեմական հատվածների և նացիստական թերթերում գրած հոդվածների համար։ Բոգարտը գրել է, որ՝ «Նա ունեցել է նացիստական երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների «հիանալի վկայականներ որպես ակտիվիստ և առաջնորդ»[15]։ Սովորելով Միսսուրիի համալսարանում՝ շուրջ մեկ տարի ուսումնասիրել է Ջորջ Գելափի մեթոդաբանությունը, ինչի արդյունքում 1940 թվականին Գերմանիայում հրատարակել է իր «Կարծիք և զանգվածային հետազոտություններ ԱՄՆ-ում» վերնագրով ատենախոսությունը։ Դրանից հետո Յոզեֆ Գեբելսը 24-ամյա կնոջը հրավիրել է իր մոտ որպես ադյուտանտ և հանձնարարել է նրան ստեղծել քարոզչական տեքստեր նախարարության համար։ Նոյմանը հիվանդ է եղել և հրաժարվել է աշխատանքից, ինչը բավականին բարկացրել է Գեբելսին։ Ավելի ուշ նացիստական թերթերի հրատարակություններում Նոյմանը աշխատել է որպես լրագրող, որտեղ նա որոշ հոդվածներ է գրել ԱՄՆ-ի ԶԼՄ-ներում և էլիտար կարծիքի վրա հրեական ազդեցության մասին:

Բոգարտի հոդվածը հրապարակվել է Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության բաժնում Նոյմանի պաշտոն ստանձնելուց մի քանի շաբաթ առաջ: Մայքլ Քոչինը, որն այն ժամանակ համալսարանի ասպիրանտ է եղել՝ նկատել է հոդվածը և տարածել այն համալսարանում[16], ինչը բուռն բանավեճ է առաջացրել Նոել-Նոյմանի անցյալի վերաբերյալ[17]։ Մինչ վարչակազմը, համալսարանի ուսանողները[18], հրեաների պաշտպանության տեղական խմբերը[19] և Չիկագոյի թերթերը[20] հեռու էին պահում իրենց այդ հարցից՝ Ջոն Միրշայմերը, որն այդ ժամանակ համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ է եղել՝ խոսել է Բոգարտի հետ և ավելի քան երեք ժամ քննարկումներ է անցկացրել Նոել-Նոյմանի հետ։ Համալսարանի որոշ աշխատակիցներ պնդել են, որ Նոել-Նեյմանը զրպարտանքի է ենթարկվել և Միրշայմերի գործընկերները համաձայնության չեն եկել այդ հարցում: Միրշայմերը լայնորեն հրապարակել է իր տեսակետները մեղադրանքների վերաբերյալ և թե ինչպես են դրանք կապված ակադեմիական ազատության դեմ: «Ես կարծում եմ, որ Նոել-Նոյմանը հակասեմական է եղել և նրան ոչ ոք չի ստիպել գրել իր հրապարակած հակասեմական արտահայտությունները: Ավելին, ես հավատում եմ, որ Գերմանիայի հակասեմական գրողներն ու հրապարակախոսները՝ ներառյալ Նոել Նոյմանը, համատեղ պատասխանատվություն են կրում Հոլոքոստի համար: Դրա համար նա պետք է ներողություն խնդրի»[21]։

Մասնավոր նամակներում և գրավոր պատասխաններում Նոել-Նոյմանը խոստովանել է, որ նացիստական ուսանողական կազմակերպության անդամ է, բայց հերքել է նացիստ լինելու փաստը: Նոյմանը նշել է, որ՝ «Ինձ տանջում է նացիստական Գերմանիայում հրեաների հարցը»[22]։ Բոգարտը, Միրշայմերը և մյուսները դժգոհ են մնացել նրա պատասխանից[23]։

Նոել-Նոյմանը ավարտել է իր աշխատանքը Չիկագոյում՝ 1991 թվականի դեկտեմբերի կեսերին և վերադարձել է Գերմանիա: Չիկագոյի համալսարանի որոշ ուսանողներ իմացել են, որ նա պետք է վերադառնա այնտեղ 1992 թվականի մարտի 13-ին և ցույցեր են կազմակերպել Նոյմանին վերադարձնելու համար[24]։ Մարտի 10-ին Գերմանիայի Ալենսբախ ամ Բոդենզե քաղաքում գտնվող իր գրասենյակում ունեցած հեռախոսազանգում Նոել-Նոյմանը ասել է, որ ինքը տեղյակ չի եղել ցույցերի մասին, բայց մտադիր է կրկին վերադառնալ համալսարան[25]։ Այդ օրը Կարծիքի ուսումնասիրման ազգային կենտրոնում նրա աշխատակիցները հայտարարել են, որ նա չեղարկել է իր դասախոսությունները «լուրջ սպառնալիքների վտանգի ներքո»[26]։

Մի քանի տարի անց Նոելի նացիստների հետ ունեցած կապը հայտնվել է մեկ այլ ամերիկացի ակադեմիկոսի ուշադրության կենտրոնում[27], բայց նա երբեք բացահայտ ներողություն չի խնդրել իր անցյալի համար[28]։ 1997 թվականին այդ թեմայի շուրջ հարցազրույցի ժամանակ Նոելն ասել է՝ «Ես կատարեցի իմ պարտականությունները և նորից կկատարեմ դրանք իմ հաջորդ կյանքում: Ես նույնիսկ կասեի, որ հպարտ եմ եղել այն ամենով՝ ինչ արել եմ ժամանակին, քանի որ ես դեմ եմ եղել նացիզմին»[29]։

Չիկագոյի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջոն Միրշայմերը 1991 թվականի դեկտեմբերի 16-ին «The New York Times»-ում գրել է՝

«Նա խոստովանել է, որ թշնամաբար չի տրամադրված եղել նացիստների դեմ՝ մինչև 1940 թվականը: Նա ասում է, որ ինքը հականացիստ է եղել 1940 թվականից հետո, բայց ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ նա քննադատել է նացիստներին այն ժամանակ: Նա գրել է հակասեմական խոսքեր 1938–1941 թվականներին։ Իր հակասեմական գրառումների մասին հարցազրույցում Նոյմանն ինձ ասեց՝ «Ես կյանքում չեմ գրել այնպիսի բան, որին ինքս չեմ հավատում»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946-1973 թվականներին ամուսնացած է եղել Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության քաղաքական գործիչ Էրիխ Պետեր Նոյմանի հետ (1912–1973)։ Իսկ 1979 թվականին ամուսնացել է ֆիզիկոս Հայնց Մայեր-Լեյբնիցի հետ (1911–2000)[30][31]։

  • ԳԴՀ Պատվո շքանշանի հրամանատարական խաչ մեդալ (1976)[32]
  • Ալեքսանդր Ռուստովի մեդալ (1978)[33]
  • Բադեն-Վյուրտեմբերգի արժանիքների շքանշան (1990)[34]
  • Հելեն Դայներմանի մրցանակ (1990)[33]
  • Գերհարդ Լևենթալի մրցանակ (տրվել է Յունգ Ֆրեյհեյթի կողմից, 2006)[33]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  2. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118588419 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 http://nachrichten.t-online.de/allensbach-gruenderin-noelle-neumann-tot/id_41145952/index
  6. https://hayek.de/hayek-medaillentraeger/
  7. «Villa Noelle, Baudenkmal». 2016 թ․ դեկտեմբերի 14.
  8. «Elisabeth Noelle Neumann: Pioneer of public-opinion polling and market». The Independent (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Markus Clauer: Zwischen Prognose und Macht. Zum Tode von Elisabeth Noelle-Neumann. In: Die Rheinpfalz. 26 March 2010.
  10. «24 Mädels beim Führer». Die Bewegung. München, Nr. 25, 1937 Sondernr. Beilage: 15. 1937 թ․ հունիս.
  11. Umlauf, Petra (2016). Die Studentinnen an der Universität München 1926 bis 1945. Auslese, Beschränkung, Indienstnahme, Reaktionen. Berlin: de Gruyter. էջ 549. ISBN 978-3-11-044478-0.
  12. University of Missouri (1937). Elizabeth Noelle, Special Student and Student of Journalism?.
  13. «Elisabeth Noelle Neumann: Pioneer of public-opinion polling and market». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 19-ին.
  14. Noelle-Neumann, Elisabeth (2013), «Public Opinion and Social Control», The Spiral of Silence, Routledge, էջեր 35–48, doi:10.4324/9780203125007-8, ISBN 978-0-203-12500-7, Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին, Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին
  15. Leo Bogart, "The Pollster & the Nazis", Commentary, August 1991, pp. 47–49.
  16. Douglas Wertheimer, "Noelle-Neumann cancels U of C talk," Chicago Jewish Star, 27 March 1992, p. 3.
  17. Andrea Wood, "Professor rebuts Nazi charges," Chicago Maroon, 25 October 1991, p. 1; Andrea Wood, "Professors challenge Noelle-Neumann," Chicago Maroon, 1 November 1991, p. 1; "Chicago Professor Is Linked to Anti-Semitic Past", The New York Times, 28 November 1991; Associated Press, "U.C. prof’s Nazi-era writings bring call for a wider apology," Chicago Sun-Times, 30 November 1991, p. 14.
  18. Ethan Putterman, "U of C silence a 'moral failure,'" Chicago Maroon, 3 December 1991; Jacob Dallal, "Noelle-Neumann’s explanations troubling," Chicago Maroon, 1 November 1991; Shoshannah Cohen, "Charges against professor draw little student response," Hyde Park Herald, 11 December 1991, p. 1; Douglas Wertheimer, "Controversy surrounds U of C prof. accused of denying Nazi past", Chicago Jewish Star, 15 November 1991, p. 1.
  19. Douglas Wertheimer, "Jewish, university groups are silent on prof. at U of C with alleged Nazi past", Chicago Jewish Star, 20 December 1991, p. 1; students on campus could be engaged in Holocaust issues: Douglas Wertheimer, "'Maroon' rejects Holocaust denier's ad", Chicago Jewish Star, 27 March 1992, p. 2.
  20. Letter, D. Wertheimer, "Old News" Արխիվացված 2018-10-03 Wayback Machine, Chicago Reader, 10 January 1992, section 1, page 2; Michael Miner response, p. 34.
  21. John J. Mearsheimer, "Noelle-Neumann was a willing anti-Semite", Chicago Maroon, 12 November 1991, pp. 17–18.
  22. Elisabeth Noelle-Neumann, "Accused Professor Was Not a Nazi", The New York Times, 14 December 1991, p. 14; Noelle-Neumann, letter, Commentary, January 1992, pp. 9–15; D. Wertheimer, "Noelle-Neumann and her critics spar in print," Chicago Jewish Star, 17 January 1992, p. 2.
  23. John J. Mearsheimer, "Apology sought," The New York Times, 28 December 1991, p. 12; "The Noelle-Neumann Case," Commentary, April 1992, pp. 11–12 (a letter signed by Political Science Department faculty at the University of Chicago, including John J. Mearsheimer and Stephen M. Walt); Leo Bogart, "Professor's Own Nazi Past Accuses Her", The New York Times, 28 December 1991, p. 12; Bogart, letter, Commentary, January 1992, pp. 17–18; Editorial, "The Professor's Silence," Chicago Jewish Star, 15 November 1991, p. 4; Editorial, "Lest we remember," Chicago Jewish Star, 20 December 1991, p. 4.
  24. Ethan Putterman and Michael Kochin, letter, "Noelle-Neumann rally," Chicago Maroon, 10 March 1992, p. 21; D. Wertheimer, "Student protest planned with return of Noelle-Neumann to the U of C," Chicago Jewish Star, 13 March 1992, p. 1.
  25. Douglas Wertheimer, "Noelle-Neumann cancels U of C talk," Chicago Jewish Star, 27 March 1992, p. 3.
  26. Julia Angwin, "Noelle-Neumann cancels planned visit," Chicago Maroon, 3 April 1992, p. 9.
  27. William H. Honan, "U.S. Professor's Criticism of German Scholar's Work Stirs Controversy", The New York Times, 27 August 1997, p. A13. Christopher Simpson, the American professor, claimed that Noelle-Neumann's Spiral of Silence was riddled with totalitarian ideology.
  28. Editorial, "Silent to the end," Chicago Jewish Star, 27 August 2010, p. 4.
  29. William H. Honan, "U.S. Professor's Criticism of German Scholar's Work Stirs Controversy," The New York Times, 27 August 1997, p. A13.
  30. «MEINUNGSFORSCHERIN DES ALLENSBACH-INSTITUTS: Noelle-Neumann mit 93 Jahren gestorben». Die Tageszeitung: Taz (գերմաներեն). 2010 թ․ մարտի 26. էջ 02. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  31. «Klage eines Ehepaars: Verfassungsgericht bestätigt Verbot von Dreifachnamen». Der Spiegel (գերմաներեն). 2009 թ․ մայիսի 5. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  32. «Allensbach-Gründerin Noelle-Neumann ist tot». Die Zeit (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  33. 1 2 3 «Dictionaries and Encyclopedias». A-Z Common Reference Questions for Academic Librarians: 93–94. 2019 թ․ մայիսի 31. doi:10.29085/9781783304134.028. ISBN 978-1-78330-413-4. S2CID 241995946.
  34. Fricke, Dr. Thomas. «Findbuch Q 2/50: Fotojournalistisches Werk von Burghard Hüdig (* 1933 + 2020) - Strukturansicht». Landesarchiv Baden-Württemberg, Abt. Hauptstaatsarchiv Stuttgart (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Noelle-Neumann Archive (Էլիզաբեթ Նոել-Նոյմանի մասին ժամանակակից փաստաթղթեր, թերթերի հատվածներ և արխիվային այլ աղբյուրներ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Նոել-Նոյման» հոդվածին։