Էլիզաբեթ Մուն
Էլիզաբեթ Մուն | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1945[1][2][3] (80 տարեկան) |
Ծննդավայր | McAllen, Տեխաս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռայսի անվան համալսարան և McAllen High School? |
Մասնագիտություն | սպա, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | elizabethmoon.com |
![]() |
Էլիզաբեթ Մուն (անգլ.՝ Elizabeth Moon, մարտի 7, 1945[1][2][3], McAllen, Տեխաս), ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Մունի իսկական անունը Սյուզն Էլիզաբեթ Նորիս 1։ Ծնվել և մեծացել է Տեխաս քաղաքում, որը գտնվում է Սան Անտոնիոից 250 մղոն հարավ և Մեքսիկայի հետ սահմանից 8 մղոն հեռավորության վրա։ Նրա ծնվելուց հետո ծնողներն ամուսնալուծվել են, իսկ Էլիզաբեթի դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ Էլիզաբեթն իր առաջին ստեղծագործությունը գրել է 6 տարեկանում․ այդ ստեղծագործության մեջ նա պատմում է իր շան մասին։
1968 թվականին Հյուստոնի Ռայսի համալսարանում պատմության բակալավրի աստիճան ստանալուց հետո Մունը ծառության է անցել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում։ 1971 թվականին՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Էլիզաբեթը ստացել է լեյտենանտի կոչում։
1969 թվականի ամուսնացել է Ռիչարդ Սլոան Մունի (Richard Sloan Moon) հետ, իսկ 1983 թվականին ծնվել է իրենց որդի Մայքլը։
Օստինում Տեխասի համալսարանում նա ստացել է կենսաբանության բակալավրի աստիճան, որից հետո զբաղվել է հետազոտական աշխատանքներով։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գրող Էլիզաբեթ Մունը ներկայացել է 1988 թվականին, երբ լույս է տեսել նրա «Sheep farmer's Daughter» վեպը, և դրա շարունակությունը՝ «Divided Allegiance»-ը։ 1989 թվականին լույս տեսավ վեպի երրորդ հատորը «Oath of Gold» վերնագրով։ Ընդհանուր առմամբ գրողը ունի երկու տասնյակ վեպ և պատմվածք։ Էլիզաբեթը մասնակցել է հեղինակային նախագծերի, որոնցից Իրետա (անգլերեն՝ Ireta) նախագծում Աննա Մակեֆրիի հետ համատեղ գրել է՝
Նրա ամենահայտնի ստեղծագործական աշխատանքներից են Paksenarrion-ը, Vatta’s War-ը, Esmay Suiza-ն և Serrano Legacy-ը։
- «Gird» ստեղծագործական շարք
- սերիա «The Legacy of Gird»
- «Surrender None» (1990)
- «Liar’s Oath» (1992)
- սերիա «The Deed of Paksenarrion»․
- «Sheep farmer's Daughter» վեպ (1988)
- «Divided Allegiance» վեպ (1988)
- «Oath of Gold» վեպ (1989)
- «Those Who Walk in Darkness» (1990)
- «Gifts» (2004)
- սերիա «The Legacy of Gird»
- «Serrano Legacy» ստեղծագործական շարք
- սերիա «Heris Serrano».
- «Hunting Party» վեպ (1993)
- «Sporting Chance» վեպ (1994)
- «Winning Colours» վեպ (1995)
- սերիա «Esmay Suiza».
- «Once a Hero» վեպ (1995)
- «Rules of Engagement» վեպ (1998)
- սերիա «Suiza and Serrano».
- «Change of Command» վեպ (1999)
- «Against the Odds» վեպ (2000)
- սերիա «Heris Serrano».
- «Vatta’s War» ստեղծագործական շարք
- «Trading in Danger» վեպ (2003)
- «Marque and Reprisal» վեպ (2004)
- «Engaging the Enemy» վեպ (2006)
- «Command Decision» վեպ (2007)
- «Victory Conditions» վեպ (2008)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվականին ստացել է «Compton Crook» մրցանակը «Sheep farmers Daughter» (1988) վեպի համար։
- 2003 թվականին «Novel» մրցանակաբաշխությանը ստացել է «Небьюла» մրցանակը «The Speed of Dark» (2002) վեպի համար։
- 2007 թվականին մրցանակ է ստացել Ռոբերտ Հայնլայնի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.encyclopedia.com/article-1G2-3231600103/moon-elizabeth-1945-susan.html
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Էլիզաբեթ Մուն.
- Էլիզաբեթ Մուն fantlab.ru կայքից
- [1] Մաքսիմ Մաշկովի գրադարանում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Մուն» հոդվածին։ |
|