Էլիզաբեթ Իսակսսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Իսակսսոն
Դիմանկար
Ծնվել է1961
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւմեո համալսարան, Ստոկհոլմի համալսարան (1994)[1] և Մենի համալսարան (1991)[1]
Մասնագիտությունglaciologist, երկրաբան և ճանապարհորդ հետազոտող
ԱշխատավայրՆորվեգական բևեռային ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
 Elisabeth Isaksson Վիքիպահեստում

Էլիզաբեթ Իսակսսոն (շվեդ.՝ Elisabeth Isaksson, 1961), շվեդ սառցաբան և երկրաբան։ Նա ուսումնասիրել է բևեռային կլիմայի պատմությունը` հիմնվելով սառցե միջուկների վրա։ Ուսումնասիրել է նաև Նորվեգիայի Շպիցբերգեն կղզում ձյան և սառույցի աղտոտվածությունը և մասնակցել է Անտարկտիդայում կլիմայի փոփոխության վերաբերյալ կազմակերպված եվրոպական նախագծերի մրցույթներին[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Ումեո համալսարանը։ 1991 թվականին Ստոկհոլմի համալսարանում ստացել է գիտական աստիճան և մագիստրոսի կոչում` Մենի համալսարանում։ 1994 թվականին Ստոկհոլմի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1995 թվականներին Իսակսսոնը եղել է հետազոտող և մասնակցել է Ստոկհոլմի համալսարանի Անտարկտիկայի նախագծերին։ 1995 թվականին նա Նորվեգիայի բևեռային ինստիտուտում դարձել է սառցաբան[4][5]։ 2001 թվականից աշխատել է Շպիցբերգենի սառցե միջուկի գրառումների վրա և վերջին 800 տարվա ընթացքում ստեղծված մի շարք փաստաթղթերի ուսումնասիրությունների հիման վրա օժանդակել կլիմայի փոփոխության վերաբերյալ իրականացվող աշխատանքներին։

1990-ականներից ի վեր Իսակսսոնը հնարավորություն ունեցավ ավելի քան 25 տարի աշխատել սառցաբանի մասնագիտությամբ։ Վիբորն Կարլենի ղեկավարությամբ աշխատելով իր դոկտորական ատենախոսության վրա` ուսումնասիրություններ է կատարել Շվեդիայի ամենաբարձր լեռան` Կեբնեկայսեի վրա[2][6]։ Նորվեգական բևեռային ինստիտուտում նա օժանդակել է Անտարկտիդայում հոլոցենի կլիմայի փոփոխության ուսումնասիրությանը։ Հետազոտել է Նորվեգիայի տարածքներում սառույցի, ծովային և միջուկային անձրևները և օժանդակել է Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը Արևելյան Անտարկտիկայում կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Իսակսսոնը հանդիսանում է Եվրոպական EPICA Antarctic կլիմայի նախագծի առանցքային մասնակից, որը 2007 թվականին ստացել է Դեկարտի միջազգային մրցանակ[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Իսակսսոնն ամուսնացել է Ֆիլադելֆիայի ամերիկացի սառցաբան Ջեկ Կոլերի հետ, ով նաև աշխատում է Նորվեգական բևեռային ինստիտուտում։ Նրանք ունեն երկու երեխա։ Նրանց տունը գտնվում է Նորվեգիայի հյուսիսում` Թրոմսյո քաղաքում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hoffman R. LinkedIn — 2003.
  2. 2,0 2,1 «Elisabeth Isaksson». Norwegian Polar Institute. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Do you have to be a tough man to be a polar researcher?». kifinfo. 2014 թ․ մայիսի 14.
  4. «Climatic signals from 76 shallow firn cores in Dronning Maud Land, East Antarctica» (PDF). The Cryosphere, 9, 924-944, 2015. 2015 թ․ մայիսի 7.
  5. «Elisabeth Isaksson». Norwegian Polar Institute.
  6. Vinje Jenssen, Elin (2014 թ․ ապրիլի 1). «Kvinnene inntar polarområdene via jobben». Norsk Polarinstitutt. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Two ice-core δ18O records from Svalbard illustrating climate and sea-ice variability over the last 400 years» (PDF). The Holocene, 15,4. էջեր 501–509.
  8. Hurdle, Jon. «Hooked on Glaciers». The Pennsylvania Gazette. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Իսակսսոն» հոդվածին։