Jump to content

Էլիզաբեթ Բեքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բեքեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1923(1923-07-20)
ԾննդավայրGmina Nowy Staw, Malbork County, Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահացել էհուլիսի 4, 1946(1946-07-04) (22 տարեկան)
Մահվան վայրBiskupia Górka, Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունԳերմանիա
ՄասնագիտությունՆացիստական համակենտրոնացման ճամբարների կին վերակացու, համակենտրոնացման ճամբարի պահակ և խոհարար
ԱնդամությունLeague of German Girls?
 Elisabeth Becker Վիքիպահեստում

Էլիզաբեթ Բեքեր (գերմ.՝ Elisabeth Becker, հուլիսի 20, 1923(1923-07-20), Gmina Nowy Staw, Malbork County, Pomeranian Voivodeship, Լեհաստան - հուլիսի 4, 1946(1946-07-04), Biskupia Górka, Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), նացիստ, ռազմական հանցագործ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարի վերակացու[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքերը ծնվել է Ազատ քաղաք Դանցիգում (ժամանակակից Նովի Ստավ, Լեհաստանգերմանացիների ընտանիքում։ 1936 թվականին, 13 տարեկան հասակում, անդամակցել է Գերմանացի աղջիկների խորհրդին[2]։ 1938 թվականին Դանցիգում աշխատել է որպես խոհարար։ Երբ 1939 թվականին գրավեցին քաղաքը, Բեքերը հարմարվեց նոր պայմաններին։ 1940 թվականին աշխատանքի անցավ Dokendorf ընկերությունում, որտեղ աշխատեց մինչև 1941 թվականը։ Հետո դարձավ Դանցիգի գյուղատնտեսական հարցերի օգնական։

Աշխատանք համակենտրոնացման ճամբարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին, երբ ՍՍ-ը ավելացրեց Շտուտհոֆ ճամբարում վերակացուների թիվը, Բեքերին հրավիրեցին այնտեղ ծառայության։ Նա այցելեց ճամբար 1944 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ՍՍ-ի կանանց օժանդակ ստորաբաժանումում մարզվելու համար։ Ավելի ուշ սկսեց աշխատել Շտուտհոֆ-III ճամբարում, որտեղ ընտրում էր կանանց և երեխաներին՝ գազախցիկ ուղարկելու նպատակով։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի հունվարի 15-ին Բեքերը ճամբարից փախչում է տուն, որտեղից լեհական ոստիկանությունը կալանավորում է նրան։ Շտուտհոֆյան դատավարության ժամանակ, որը սկսվել է 1946 թվականի մայիսի 31-ին, ՍՍ-ի հինգ կանանց և մի քանի կապոյի մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին մահապատժի։ Էլիզաբեթին ու տասը այլ մեղավորի համար որպես պատիժ ընտրվեց կախաղանը։ Նա մի քանի նամակ ուղարկեց Բոլեսլավ Բերուտին՝ ներում շնորհելու խնդրանքով՝ պնդելով, որ այդքան դաժան չի եղել կալանավորների նկատմամբ, ինչպես Գերդա Շթայնհոֆն ու Ջեննի Վանդա Բարքմանը։ Սակայն նրա խնդրանքն ապարդյուն է անցնում։ Էլիզաբեթ Բեքերին հրապարակայնորեն կախաղան են բարձրացնում 1946 թվականի հուլիսի 4-ին Բիսկուպիա գորկայում՝ մնացած տասը հոգու հետ միասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Elisabeth Becker | Research Starters | EBSCO Research». EBSCO (անգլերեն). Վերցված է 2025-11-17-ին.
  2. «Беккер Элизабет». www.hrono.ru. Վերցված է 2025-11-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բեքեր» հոդվածին։