Jump to content

Էլիզաբեթ Բերքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բերքլի
Ծննդյան թիվ՝հուլիսի 28, 1972(1972-07-28)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր՝Farmington Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, պարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0000924
ask-elizabeth.com

Էլիզաբեթ Բերքլի (անգլ.՝ Elizabeth Berkley, հուլիսի 28, 1972(1972-07-28)[1][2], Farmington Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[3]), ամերիկացի մոդել և հեռուստատեսության, կինոյի ու թատրոնի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բերքլին ծնվել և մեծացել է Ֆարմինգթոն-Հիլսում՝ Միչիգան նահանգի Օքլենդ շրջանի հյուսիսային Դետրոյթ արվարձանում։ Էլիզաբեթը ծնվել է աչքերի տարբեր գույներով։ Նրա աջ աչքը կիսով չափ կանաչ է և կիսով չափ շականակագույն, իսկ ձախ աչքը՝ կանաչ է։ Նրա մայրը՝ Ջերը զբաղվում է բիզնեսով, իսկ հայրը՝ Ֆրեդ Բերքլին՝ իրավաբան է[4]։ Բերքլին ծագմամբ հրեա է և դավանում է հուդայականություն[5]։ Բերքլին Բլումֆիլդ-Հիլսում հաճախել է Քրենբրուք մասնավոր դպրոցը, իսկ 1980 թվականին Միչիգանի Ֆարմինգթոն-Հիլսում ավարտել է Ֆարմինգթոնի դպորցը։

Դեռ մանկուց նա պարում էր և մարզվում էր սենյակում, որը նրա ծնողները կահավորել էին իրենց տան ներքնահարկում։ 1982 թվականին 10 տարեկան հասակում մասնակցել է «Էննի» ֆիլմում գլխավոր դերի համար լսումներին, սակայն չի անցել։ Քանի որ նրա սերը դեպի պարը մեծանում էր, սկսեց շատ ժամանակ տրամադրել այդ զբաղմունքին, գնաց Նյու Յորք, որպեսզի սովորի այլ պարողների ու բալետմայստերի հետ[6]։ Ինչպես նաև սկսեց մասնակցել մի քանի բալետներում՝ ներառյալ Կարապի լիճը և 1983 թվականին հայտնվել մի քանի մյուզիքլներում[7]։

Նախքան իր՝ դերասանական կարեիան սկսելը՝ Բերքլին Elite Model Management գործակալությունում եղել է մոդել[8]։ Նրա առաջին դերասանական դեբյուտը կայացել է 1987 թվականին «Գորտ» (Frog) հեռուստաֆիլմում, դրանից հետո նա սկսեց հաճախ հայտնվել մի քանի հեռուստաշոուներում որպես հյուր։ 1989 թվականին 17 տարեկանում նա մասնակցել է «Զանգով փրկվածները» (Saved by the Bell) ֆիլմում Քլլի Կապովսկու դերի համար լսումներին, բայց շոուի պրոդյուսերները չէին կարողանում որոշել՝ ում ընտրեն՝ նրան թե Թիֆանի Թիսենին։ Արդյունքում նրանք Բերքլիի համար ստեղծեցին Ջեսի Սփանոյի կերպարը, դեր, որը նա խաղացել է 1989-1993 թվականներին։

«Զանգով փրկվածները» աշխատանքներից հետո, Էլիզաբեթը անցավ ռեժիսոր Պաուլ Վերհուվենի «Շոուգըրլզ» ֆիլմի լսումները և հաստատվեց Նոմի Մելոունի դերում։ Էրոտիկ և մերկությամբ լի ֆիլմն ստացավ NC-17 վիճելի վարկանիշ Միացյալ Նահանգներում (առաջին մեծ ֆիլմը, որը գիտակցորեն ստեղծվել էր, որպեսզի այդ գնահատականը ստանա), ունեցավ վաճառքային ձախողում[9][10][11] և ենթարկվեց մեծ քննադատության։

Ֆիլմի անհաջողությունից և ֆիլմում իր մասնակցության համար երկու «Ոսկե ազնվամորի» մրցանակների շնորհումից հետո նա փոքր դերով հայտնվեց «Առաջին կանանց ակումբ» կինոկատակերգությունում՝ խաղալով Գոլդի Հոունի, Բեթ Միդլերի և Դայան Քիթոնի հետ, նախքան «Արմիտաժ III․ Պոլիմատրիցա» անիմե տեսանյութի գլխավոր կերպար «Նաոմի Արմիտաժի» (Naomi Armitage) հնչյունավորելը։ Այդ անիմեի վրա նա աշխատել է դերասան Քիֆեր Սազերլենդի հետ, որը հնչյունավորել է նաև գլխավոր «Ռոս Սիլիբասի» (Ross Sylibus) կերպարին։ Ապա նա խաղացել է երգչուհի Մադոննայի՝ Թինա անունով դուբլյորի դերը «Իրական շիկահեր» անկախ ֆիլմում։

«Շոուգըրլզ» ֆիլմի թողարկումից հետո (որն ստացավ Կուլտային կինո կարգավիճակ ֆիլմի երկրպագուների շրջանակներում և Entertainment Weekly ցանկում ստացավ 36 համարը[12]) դերասանուհին հանդես եկավ ուժեղ դերերով՝ խաղալով այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Հետքերը կորցնելով», «Կանանց սիրահարը» (այդ ֆիլմում նրա մենեջերը խորհուրդ էր տալիս չնկարահանվել) և «Հուզիչ Մալկոլմ»։ Նա ունեցել է զանգով աղջկա փոքրիկ դեր, որը վարձվել է Թոնի Դ’Ամատո կերմարի կողմից, որը խաղացել է Ալ Պաչինոն Օլիվեր Սթոունի «Յուրաքանչյուր կիրակի» ստորտային դրամայում, ինչպես նաև նա խաղացել է Վուդի Ալլենի «Նեֆրիտային կարիճի անեծքը» ֆիլմում երկրորդ պլանի առանցքային դերը։

Բերքլին հայտնվել է թատերական բեմում Էդի Իզարդի հետ լոնդոնյան «Լեննի» բեմականացման մեջ Հոնեյ դերով։ Նա դեբյուտել է 2004 թվականի փետրվարին Բրոդվեյում «Խորամանկ աղվես» կատակերգությունում, որտեղ նրա խաղընկերը Ռիչարդ Դրեյֆուսն էր։ Նա փոխարինիել է Քեթրին Քելներին «Բոնի» դերում 2005 թվականին Բրոդվեյի թատրոնում՝ Իթան Հոուքի, Փարքեր Փոուզի և Բոբբի Քաննավալեյի հետ խաղալով ամերիկացի դրամատուրգ Դեվիդ Ռեյբի «Խառնաշփոթ» պիեսը։

Բերքլին The New York Times թերթում Չարլզ Իշերվուդի կողմից մեծ գովասանքի է արժանացել «Խառնաշփոթ»-ում կերտած դերի համար[13]։ Բերքլին նկատվել է դրամատիկական հեռուստատեսային շատ դերերում, ինչպես նաև հանդես է եկել որպես հյուր՝ խաղալով այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսին են՝ «Առանց հետք», «C.S.I. Հանցանքի վայրը՝ Մայամի», «Սահման», «Նյու Յորքի ոստիկանություն» և «Օրենք և կարգ․ հանցավոր մտադրություն»։ Սակայն նա հավատարիմ էր մնում իր կատակերգական արմատներին՝ խաղալով հաջողված և քննադատների կողմից ողջունված «Թայթուս» սիթքոմում, որտեղ խաղացել է գլխավոր հերոսի քրոջ՝ Շեննոնի դերը։ Նա խաղացել է նաև Lifetime հեռուստաալիքի արտադրության «Հրապուրանք» հեռուստաֆիլմում գլխավոր դերը, որտեղ նա հանդես է եկել միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Քրիստի Դոուսոնի դերով, որին անօրինական մեղադրում են իր աշակերտների հանդեպ սեքսուալ ոտնձուգություն կատարելու համար[14]։ Այդ ժամանակ 2007 թվականին թողարկվել է «Սև այրի» հեռուստաֆիլմը, որտեղ նա վերամարմնավորել է կնոջ, որը մեղադրվում է իր ամուսինների՝ վերջիններիս փողերին տիրանալու նպատակով նրանց սպանության մեջ։

Բերքին կաբելային հեռուստատեսային Bravo ալիքով իրականացրել է «Step It Up and Dance» անվանումով ռեալիթի-շոու՝ տասը պարողների ելույթները ցուցադրող մրցույթ, որոնք մրցում եմ միմյանց դեմ, որպեսզի հաղթեն $100 000 արժողությամբ մրցանակը, ինչպես նաև ունենալ երկրի գլխավոր բալետմաստերների հետ աշխատելու հնարավորություն[15]։ Շոուն սկսվել է 2008 թվականի ապրիլին և չեղարկվել է առաջին եթերաշրջանից հետո։ Ռեալիթի-շոուն ունեցել է ամենաբարձր վարկանիշը Bravo հեռուստաալիքում՝ յուրաքանչյուր շաբաթ կազմելով միջինում 756 000 հեռուստադիտող, որոնցից 522 000 եղել են 18 տարեկան[16]։

«Step It Up and Dance» շոուի մամլո տուրի ժամանակ բերքլին հայտնվել է տարբեր շոուներում՝ ներառյալ առավոտյան լուրերի տարբեր ծրագրեր․ ABC հեռուստաալիքով «Ջիմմի Քիմմելն ուղիղ եթերում» և The View երկու հաղորդումները, CNBC ալիքով «Դոննի Դոյչի հետ մեծ գաղափարներ» հաղորդումը, ինչպես նաև E! հեռուստաալիքով «Chelsea Lately» և Fuse TV ալիքով «The Sauce» հաղորդումները։ Բերքլին գլխավոր դեր է խաղացել Թոմաս Ջեյնի հետ Դեվիդ Արքեթի «Սիրող ծառայապետ» կարճամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Լոս Անջելեսում Գրաումանի չինական թատրոնում 2008 թվականի հունիսին։

2009 թվականին խաղացել է Քելլի Վենթուորթի գլխավոր դերը «Սեքսը ուրիշ քաղաքում» հեռուստասերիալում։ Նրա հետ այդ սերիալում նկարահանվել է նաև դերասանուհի Ջենիֆեր Բիլզը, որն իրականում Բերքլիի ընկերուհին էր և վաղ՝ 2002 թվականին, աշխատել է նրա հետ «Կանանց սիրելի» ֆիլմում[17]։

Բերքլին MTV հետ համագործակցությունում մշակել է ռեալիթի շոու, որը կենտրոնացած էր իր սեփական ծրագրի վրա «Ask-Elizabeth» աղջիկ-դեռահասների համար։ Շոուն հետևում էր դերասանուհուն, որը ճանապարհորդում է ողջ երկրով և հանդիպում է տարբեր տարիքի աղջիկների, որպեսի քննարկի նրանց համար կարևոր թեմաներ։ Շոուն անոնսավորվել է 2009 թվականի վերջին[18]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերքլին PETA գործակալության գովազդում

Էլիզաբեթ Բերքլին կենդանիների իրավունքների նվիրված ակտիվիստ է և 1997-ին հագել է 600 դոլար արժողությամբ գրկող զգեստ՝ պատրաստված ամբողջությամբ կաղամբից, որը հովանավորվում է «Կենդանիների էթիկական վերաբերմունքի մարդկանց կողմից (PETA)»՝ փորձելով խրախուսել մարդկանց ընդունել բուսակերությունը[19]։

2008 և 2009 թվականներին նա եղել է այն բազմաթիվ հայտնի մարդկանց թվում, ովքեր առաջադրվել են «Տարվա ամենասեքսուալ բուսակեր» (Sexiest Vegetarian of the Year) կոչման համար[20]։

2003 թվականի նոյեմբերի 1-ին Բերքլին ամուսնացել է նկարիչ և դերասան Գրեգ Լորենի հետ։ Բերքլին պաշտոնապես փոխել է իր անունը Էլիզաբեթ Բերքլի Լորեն, բայց ֆիլմերում նա օգտագործում է իր օրիորդական ազգանունը[21]։

Բերքլին ակտիվորեն կամավոր է աշխատում տարեցների և Էլիզաբեթ Գլեյզերի Մանկական ՁԻԱՀ-ի հիմնադրամի հետ (Elizabeth Glaser Pediatric AIDS Foundation)[22]։

2012 թվականի հուլիսի 20-ին նրանք ունեցան որդի` Սքայ Քոուլ Լորեն[23]։

Բերքլին զարգացնում է իր սեփական պրոդյուսերական ընկերությունը, որը կոչվում է «5,6,7,8 Productions», և հույս ունի օգտագործել նրան տարբեր նախագծերի համար և՛ որպես դերասանուհի, և՛ որպես պրոդյուսեր[24]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ս Ինձ ընդմիջում դուր Gimme a Break! աղջիկ №1
1986 ս Արծաթե գդալներ Silver Spoons Մելիսսա
1987 հֆ Գորտ Frog Քեյթի
1988 կարճ Պլատինե շիկահեր Platinum Blonde աղջիկ
1988 ս Օրից օր Day by Day Լիզաբեթ
1989—1993 ս Զանգից փրկվածները Saved by the Bell Ջեսիքա Միրթի Սփանո
1990 ս Վալերի Valerie Էշլի
1990 ս Married People Married People Իզաբել
1990 ս Կյանքը շարունակվում է Life Goes On Սելենա
1992 ս Ագռավ Raven Դեբորա
1992 ս Քայլ առ քայլ Step by Step Լիզա Մորգան
1992 ս Մալիբուն փրկողները Baywatch Քորթնի Բրեմմեր
1992 ս Զանգից փրկվածները. Հավայան ոճ Saved by the Bell: Hawaiian Style Ջեսիքա Միրթի Սփանո
1994 ս Ախտորոշում. սպանություն Diagnosis: Murder Շեննոն Թեթչեր
1994 ս Բերկի արդարադատությունը Burke’s Law Հեզեր Չարլզ
1994 հֆ Ավազակը գնում է խորությունղ Bandit: Bandit Goes Country Բետ
1994 ֆ Մոլլի և Ջիննա Molly & Gina Քիմբերլի Սվինի
1994 ս Զանգից փրկվածները. Հարսանիք Լաս Վեգասում Saved by the Bell: Wedding in Las Vegas Ջեսիքա Միրթի Սփանո
1995 ֆ Սպիտակ գայլեր 2. Լեգենդ վայրիների մասին White Wolves II: Legend of the Wild Քրիսթալ Մայերս
1995 ֆ Շոուգըրլզ Showgirls Նոմի Մելոուն
1996 ֆ Առաջին կանանց ակումբը The First Wives Club Ֆիբի, Բիլլի սիրուհի
1997 ս Գիտության տարօրինակություններ Perversions of Science Ռուտ
1997 մս Armitage III Armitage III: Poly Matrix Նաոմի Արմիտաժ
1997 ֆ Իսկական շիկահեր The Real Blonde Թինա
1998 ֆ Հարկային հավաքագրող The Taxman Նադիա Ռուբակով
1998 ֆ Պատահական հանդիպում Random Encounter Ալիսիա «Ալլի» Բրեյման
1999 ֆ Երեք սենյակ Last Call Էլենա
1999 ֆ Մաքրելով հետքերը Tail Lights Fade Եվա
1999 ֆ Ամեն կիրակի Any Given Sunday Մենդի Մյորֆի
2000 ս Ջեք և Ջիլլ Jack & Jill Գաբւ
2000 ս Նյու-Յորքի ոստիկանություն NYPD Blue Նիկոլ Գրաֆ
2001 հֆ Վերելակ The Elevator Սելեստա
2001 ֆ Նեֆրիտե կարիճի անեծքը The Curse of the Jade Scorpion Ջիլլ
2001 ֆ Բեռնափոխադրում The Shipment Քենդի Քոլուչի
2001—2002 ս Տիտոս. ավտոտնակի տիրակալ Titus Շենոն
2002 ֆ Սենսացիա Cover Story Սամանթա Նոբլ
2002 ֆ Կանանց սիրելին Roger Dodger Անդրեա
2002 ս Մթնշաղի գոտի The Twilight Zone Մարիսա Սենբորն
2003 հֆ Մտքի կառավարում Control Factor Կարեն Բիշոպ
2003 ս C.S.I.. Հանցանքի վայրը CSI: Crime Scene Investigation Ռենի
2003 ֆ Պայթուցիչ Detonator Ջեյն Դրեյներ
2003 հֆ Գայթակղում Student Seduction Քրիսթի Դաուսոն
2003 ֆ Հուզիչ Մելքոմը Moving Malcolm Լիզ Վուդվարդ
2004 ս Առանց հետքի Without a Trace Լինեթ Շաու
2005 ս Սահման Threshold Քրիսթին Փոլչեկ
2006 ս Օրենք և կարգ. հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Դանիել Քուին
2008 ֆ Ծանոթությունների խանութիկ Meet Market Լինդա
2008 ֆ Սև այրի Black Widow Օլիվիա Վիտֆիդ / Գրեյս Միլլեր
2008—2009 ս C.S.I.: Հանցանքի վայրը Մայամի CSI: Miami Ջուլիա Ուինսթոն
2008 կարճ The Butler’s in Love The Butler’s in Love Անժելիկա
2009 ս Սեքս այլ քաղաքում The L Word Քելլի Վենտվորդ
2009 ֆ Ս. Դարկո S. Darko Տրուդի Փոթեր
2009 ֆ Կանայք վտանգի մեջ են Women in Trouble Թրեյսի
2011 հֆ Երջանիկ Սուրբ Ծնունդ Lucky Christmas Հոլլի
2014 ս Մելլիսա և Ջոուլի Melissa & Joey բժիշկ Քեթրին Միլլեր
2015 ս Գիշերային շոու Ջիմմի Ֆելոնի հետ The Tonight Show Starring Jimmy Fallon Ջեսիքա Միրթի Սփանո
2016 ս Նորեկ New Girl Բեքքի Քավաթապի
2020 ս Զանգից փրկվածները Saved by the Bell Ջեսիքա Միրթի Սփանո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142264156 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. «Elizabeth Berkley». imdb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  4. «Elizabeth Berkley Biography (1972-)». Filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  5. Zimmerman, Gail (2001 թ․ օգոստոսի 23). «Catch a Rising Star | Arts». Jewish Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  6. «Elizabeth Berkley - SIUAD - Get To Know [Part 1]». YouTube. 2008 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  7. Elizabeth Berkley. «Elizabeth Berkley». AskMen.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  8. «Elizabeth Berkley - Profile, Latest News and Related Articles». Eonline.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  9. Kristen Coppock (2008 թ․ ապրիլի 17). «'Step It Up & Dance turns spotlight on unknowns». Burlington County Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18-ին. «Actress Elizabeth Berkley, who danced in the racy box office bomb "Showgirls," hosts the show.»{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  10. Karl Heitmueller (2009 թ․ հոկտեմբերի 9). «Rewind: The Road To Fame Is Paved With Bad Movies». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18-ին. «Savaged by critics, a dud at the box office, "Glitter" (like "Showgirls" and "Can't Stop the Music") makes you wonder if those responsible didn't know from the green light that they were making the kind of stink bomb that can only find success as an unintended cult experience.»
  11. Missy Schwartz (2004 թ․ ապրիլի 9). «The Scarlet Letters». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18-ին. «...NC-17 came to be seen as box office poison, thanks to bombs like the campily erotic Showgirls.»
  12. Showgirls Արխիվացված 2007-04-28 Wayback Machine, MGM.com: Official website of Metro-Goldwyn-Mayer Inc.
  13. Isherwood, Charles. «The Redemption of Elizabeth Berkley» Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. The New York Times, June 19, 2005. Accessed 13 May 2009.
  14. «Student Seduction». Lifetime. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. BRAVOtv.com: Step it Up and Dance: About Արխիվացված 2008-05-09 Wayback Machine
  16. «Breaking News - BRAVO MARKS HIGHEST RATED APRIL EVER AND IS FASTEST GROWING CABLER 18-49». TheFutonCritic.com. 2008 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  17. Ausiello, Michael (2008 թ․ հուլիսի 22). «Exclusive: Elizabeth Berkley Utters 'The L Word' | the L Word | Ausiello Files | EW.com». Ausiellofiles.ew.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  18. «Berkley Develops Teen Self-help Show». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  19. International Landing Page | PETA Արխիվացված 2008-05-30 Wayback Machine
  20. «peta2 // Out There // Who's the World's Sexiest Vegetarian 2008?». Peta2.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  21. «Elizabeth Berkley and Greg Lauren Wedding». Lovetripper.com. 2003 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  22. «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  23. «Elizabeth Berkley Welcomes Son Sky Cole — Moms & Babies — Moms & Babies — People.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 40 (օգնություն)
  24. The Final Five | Videos | Step It Up And Dance Արխիվացված 2009-01-17 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բերքլի» հոդվածին։