Էլիզաբեթ Անդրեասսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Անդրեասսեն
Elisabeth Andreassen 2010 2.jpg
Ծնվել էմարտի 28, 1958(1958-03-28)[1][2] (61 տարեկան)
Գյոտեբորգ
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Flag of Sweden.svg Շվեդիա
ԺանրերՔանթրի
Մասնագիտություներգչուհի, դաշնակահարուհի և կիթառահար
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԼեյբլGrappa Musikkforlag A/S?
Կայքbettan.no

Էլիզաբեթ Անդրեասսեն (մարտի 28, 1958), հայտնի է նաև Բեթթան անունով, շվեդ-նորվեգացի երգչուհի, ով մասնակցել է նաև Եվրատեսիլ երգի մրցույթին:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթի տաղանդը բացահայտել է շվեդ երաժիշտ և հեռուստահաղորդավար Լասսե Հոլմը 1979 թվականին: Նրա պրոդյուսերը «Mariann Grammofon AB» ընկերության հիմնադիր Բերթ Կառլսոնն էր: 1980 թվականին Էլիզաբեթը միացավ Լասսեի խմբին՝ «Chips»-ին, որը «Dag efter dag» (անգլ.՝ «Day After Day») երգով մասնակցեց Եվրատեսիլ 1982 երգի մրցույթին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

Անդրեասսենը հանդես է գալիս երաժշտական տարբեր ոճերում՝ քանթրի, շլագեր, մյուզիքլ, փոփ, ռոք: Նվագում է երեք երաժշտական գործիքի վրա՝ կիթառ, դաշնամուր և կոնտրաբաս: Նա առավել հայտնի դարձավ Եվրատեսիլ 1985 երգի մրցույթից հետո, որտեղ Հաննե Քրոգի հետ միասին հանդես եկավ որպես «Bobbysocks»: Նրանք ներկայացան «La det swinge» երգով և հաղթեցին:

Բեթանը ռեկորդ է սահմանել՝ որպես Եվրատեսիլին ամենաշատը մասնակցած կին մասնակից Լիզ Ասսիայի, Պիտեր, Սյու և Մարկի և Վալենտինա Մոնեթայի հետ միասին: Նա մասնակցել է չորս անգամ, որից երեք անգամը զուգերգով (1982 թվականին Կիկի Դանիելսոնի հետ, 1985 թվականին Հաննե Կրոխի հետ և 1994 թվականին Ժան Վերներ Դանիելսենի հետ) և մեկ անգամ միայնակ (1996):

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Անդրեասսենը ծնվել է 1958 թվականի մարտի 28-ին Գյոթեբորգում (Շվեդիա) նորվեգացի ծնողների ընտանիքում: Ներկայումս ապրում է Օսլոյի Ուլլերն բնակավայրում իր երկու դուստրերի հետ, որոնք ծնվել են, համապատասխանաբար, 1995 և 1997 թվականներին: 1994 թվականի հուլիսի 2-ին Էլիզաբեթն ամուսնացել է Թոր Անդրեասսենի հետ, մինչ այդ հայտնի էր իբրև Էլիզաբեթ Անդրեասսոն: 2016 թվականի հունիսի 13-ին ամուսինը մահացել է սրտի կաթվածից[3]:

Հիթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Då lyser en sol (1981)
  • Killen ner' på Konsum svär att han är Elvis (There's a Guy Works down the Chipchop Swears he's Elvis) (1981)
  • Together Again (1981)
  • God morgon (Good Morning) (1981) (որպես Chips)
  • Dag efter dag (Day after Day) (1982) (որպես Chips)
  • La det swinge (Let it swing) (1985) (որպես Bobbysocks)
  • Ängel i natt (1985)
  • Tissel Tassel (1985)
  • Waiting for the Morning (1986) (որպես Bobbysocks)
  • Danse mot vår (Serenade to Spring) (1992)
  • I evighet (Eternity) (1996) (Wir sind dabei) (1998)
  • Pepita dansar (1997)
  • Lys og varme (2001)
  • Vem é dé du vill ha (2002) (որպես Kikki, Bettan & Lotta)

Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ Էլիզաբեթը մասնակցել է շվեդական Մելոդիֆեստիվալենին, նորվեգական Երաժշտության գրան պրիին և Եվրատեսիլ երգի մրցույթին տասնվեց անգամ և երկու անգամ որպես հաղորդավար:

Մելոդիֆեստիվալեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981. Chips - "God morgon" (Good morning), 2-րդ տեղ
1982. Chips - "Dag efter dag" (Day after day), 1-ին տեղ
1984. Elisabeth Andreassen - "Kärleksmagi", 6-րդ տեղ (վերջին)
1990. Elisabeth Andreassen - "Jag ser en stjärna falla", 7-րդ տեղ
2000. Հեռուստահաղորդավար ինը այլ երգիչների հետ
2002. Kikki, Bettan & Lotta - "Vem é dé du vill ha", 3-րդ տեղ
2011. Elisabeth Andreassen - "Vaken i en dröm"[4]

Երաժշտության գրան պրի[խմբագրել | խմբագրել կոդը]

1985. Bobbysocks - "La det swinge" (Let it swing), 1-ին տեղ
1992. Հեռուստահաղորդավար Ժան Տեյգենի հետ
1994. Bettan & Jan Werner - "Duett" (զուգերգ), 1-ին տեղ
1996. Elisabeth Andreassen - "I evighet" (Eternity), 1-ին տեղ
1998. Elisabeth Andreassen - "Winds of the Northern Sea", 2-րդ տեղ
2003. Kikki, Bettan & Lotta - "Din hånd i min hånd", 4-րդ տեղ
2015. Elisabeth Andreassen & Tor Endresen - "All over the world", 4-րդ տեղ

Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982. Chips - "Dag efter dag", 8-րդ տեղ, Շվեդիա
1985. Bobbysocks - "La det swinge", 1-ին տեղ, Նորվեգիա
1994. Elisabeth Andreassen & Jan Werner Danielsen - "Duett (Rolf Løvland song)", 6-րդ տեղ, Նորվեգիա
1996. Elisabeth Andreassen - "I evighet", 2-րդ տեղ, Նորվեգիա

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Chips[խմբագրել | խմբագրել կոդը]

  • God morgon (Chips song)/It Takes More than a Minute (1981) - Սինգլ
  • Having a Party (Chips album) (1982)
  • Dag efter dag/Här kommer solen (1982) - Սինգլ
  • 20 bästa låtar (1997) - Compilation album

Kikki, Bettan & Lotta[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20 år med oss - Vem é dé du vill ha (2002)
  • Vem é dé du vill ha (2002) - Սինգլ
  • Live från Rondo (2003)

Սոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Angel of the Morning (1981)
  • I'm a Woman (1983)
  • Elisabeth Andreasson (1985)
  • Greatest Hits Vol. 2 (1985)
  • Greatest Hits (1986)
  • Älskar, älskar ej (1988)
  • Elisabeth (1990)
  • Stemninger (1992-1994)
  • Julestemninger (1993)
  • Elisabeth Andreassens bästa 1981-1995 (1995)
  • Eternity (1996)
  • Bettans jul (1996)
  • Så skimrande var aldrig havet (1997)
  • 20 bästa (1998)
  • Kjærlighetsviser (2001)
  • A Couple of Days in Larsville (2004)
  • Short Stories (2005)
  • Bettan Country (2007)
  • Spellemann (2009)
  • Julenatt (2009)
  • Kärleken & livet (2012)"[5]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]