Էլիզաբեթ Աբեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Աբեգ
գերմ.՝ Elisabeth Abegg
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1882(1882-03-03)[1]
ԾննդավայրՍտրասբուրգ[1]
Մահացել էօգոստոսի 8, 1974(1974-08-08)[1] (92 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունմանկավարժ և Դիմադրության մարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխարհի արդարակյացներ և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ
Elisabeth Abegg Վիքիպահեստում

Լուիզա Վիլհելմինա Էլիզաբեթ Աբեգ (գերմ.՝ Luise Wilhelmine Elisabeth Abegg, մարտի 3, 1882(1882-03-03)[1], Ստրասբուրգ[1] - օգոստոսի 8, 1974(1974-08-08)[1], Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]), գերմանացի մանկավարժ և գերմանական Դիմադրության շարժման անդամ: Աշխարհի արդարակյաց է։

Գերմանիայում նացիստական ռեժիմի ժամանակ թաքցրել և փրկել է մոտ ութսուն հրեայի։ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանակիր է: Եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և ընկերների միության անդամ։ Ֆեմինիստ և սուֆրաժիստ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Աբեգը ծնվել է 1882 թվականի մարտի 3-ին Ստրասբուրգում` իրավաբան, սպա և գրող Յոհան Ֆրիդրիխ Աբեգի (1847-1923) և Մարիա Կարոլինա Ելիզավետայի (ի ծնե` Ռեմ) ընտանիքում։ Եղել է հայտնի քաղաքական գործիչ Վիլհելմ Աբեգի զարմուհին (1876-1951)։ Ավարտել է մանկավարժական ուսումնարանը։ 1912 թվականին եղել է գերմանական կայսրության առաջին կանանցից մեկը[2], որն ընդունվել է Ստրասբուրգի համալսարան, որտեղ սովորել է պատմություն, դասական բանասիրություն և ռոմանագիտություն։ 1916 թվականին Լայպցիգի համալսարանում պաշտպանել է իտալական միջնադարի պատմության վերաբերյալ ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։ 1918 թվականին, երբ Էլզասը մտել է Ֆրանսիայի կազմի մեջ, տեղափոխվել է Բեռլին, որտեղ մասնակցել է քվակերների համայնքի կողմից կազմակերպված օգնության հետպատերազմյան աշխատանքներին։ 1924 թվականին որպես ուսուցիչ աշխատանքի է ընդունվել Բեռլինի Մոաբիթ շրջանի Լուիզայի բարձրագույն լիցեյում, որը Բեռլինի` աղջիկների համար նախատեսված առաջին դպրոցներից մեկն է[3][4][5]։

Ակտիվ սոցիալական գործունեություն է ծավալել Բեռլին-Արևելք համայնքում։ Այդ կազմակերպությունում, որը զբաղվում էր աղքատ երիտասարդներին, հատկապես երիտասարդ կանանց սոցիալական օգնություն ցուցաբերելով, քարոզում էր պաստոր Ֆրիդրիխ Զիգմունդ Շուլցը։ Վայմարյան հանրապետության ժամանակ անդամակցել է Գերմանիայի գերմանական կուսակցությանը և ժողովրդավարական տրամադրված բազմաթիվ շփումներ ունեցել հայրենակիցների հետ[5]։

1933 թվականին հանդես է եկել գործընկերների՝ ուսուցիչների և ավագ դասարանների աշակերտների դեմ, որոնք աջակցել են նացիստական քարոզչությանը և հրեաների (ուսուցիչների և աշակերտների) խտրականությանը: 1935 թվականին նացիստական ռեժիմը դասակարգել է նրան որպես «քաղաքականապես անհուսալի»՝ ֆյուրերին երդում չտալու պատճառով և աշխատանքի տեղափոխվել Բեռլին-Շյոնեբերգ շրջանի Ռյուկկերտ վարժարան: 1930-ական թվականների կեսերից եղել է Դիմադրության շարժման մասնակից և կապ է պահպանել Ռոբինզոն-Շտրասմանի խմբի հետ։ 1938 թվականին նա գեստապոյին նախազգուշացրել էր գերմանացի աստվածաբան Դիտրիխ Բոնհեֆերի դիրքորոշման հանդեպ համակրանքի անթույլատրելիության մասին։ 1941 թվականին ստիպված է եղել թողնել դասախոսական գործունեությունը։ Նույն տարում պաշտոնապես մտել է Ընկերների միություն և դարձել քվակեր[3][4][5]։

Հրեաներին ակտիվ օգնություն ցուցաբերելը Աբեգն սկսել է իր ընկերուհու՝ հրեա Աննա Գիրշբերգի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո, որն արտաքսվել էր 1942 թվականի հուլիսին և երկու տարի անց զոհվել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում: Աբեգը նրան օգնություն է առաջարկել, սակայն նա հրաժարվել էր նացիստական իշխանությունների հրահանգը խախտելու վախից։ Գոնե առանձին մարդկանց փրկելու ցանկությունը նրա մոտ ամրապնդվել է բրիտանական ռադիոհաղորդումների շնորհիվ, որի ընթացքում Աբեգը լսել է իր աշակերտներից մեկի հորը՝ Ռիխարդ Լինդեի տանը։ Նրանցից նա իմացել է գրավյալ տարածքներում նացիստների հանցագործությունների մասին։ Աբեգի հիշողությունների համաձայն՝ նա և իր հաշմանդամ քույրը՝ Յուլիան, Բեռլինի Տեմպելհոֆ շրջանի երեքսենյականոց բնակարանում, որտեղ նրանց հետ ապրել է նաև նրանց մայրը, թաքցրել են ընդհանուր առմամբ 12 մարդու[2]։ Այդ բնակարանում նա շարունակել է դասեր տալ հրեա երեխաներին[3][5]։

Բեռլինի Տեմպելհոֆ թաղամասում գտնվող № 56 շենքի հուշատախտակը

1943 թվականի փետրվարին Աբեգն արտաքսումից փրկել է մանկապարտեզի դաստիարակչուհի Լիզելոտ Պերելեսին և նրա խորթ դստերը՝ Սյուզաննա Մանասեին։ Յիզչակ Շվերսենցի փախուստն ապահովելու համար նա վաճառել է իր ոսկերչական զարդերը։ Բացի հրեաներից Աբեգն օգնել է նրանց, որոնց նացիստական իշխանությունները հետապնդել են քաղաքական նկատառումներով: Նրանց թվում էր նաև Էռնստ ֆոն Գարնակը։ Նա նրանց համար կացարան, սնունդ, հագուստ, փող և կեղծ փաստաթղթեր էր գտնում։ Այդ հարցում նրան օգնել են նախկին գործընկեր Ելիզավետա Շմիտցը, նախկին աշակերտներ Լիդիա Ֆորստրյոմը և Հիլդեգարդ Առնոլդ Նայսը, նրանց մորաքույր Քրիստինա Էնգլերը, Բերտա Բեքերը, Ռիխարդ Լինդեն և քվակեր ընկերները: Օրինակ` Բեռլինի սահմաններից դուրս կապեր են եղել Արևելյան Պրուսիայում Բունկե ընտանիքի և Էլզասում դերձակ Մարգրիտ Դոբբեկի հետ։ Նրանք միասին փրկել են մոտ ութսուն մարդու, որոնց մեծ մասը ապրել է։ Չնայած նա գործունեությունը վարում էր հարևանների աչքի առաջ, որոնցից մի քանիսը ակտիվ նացիստներ էին, Աբեգի աշխատանքը գեստապոն չի հայտնաբերել[3][5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Աբեգն ապրել է Արևմտյան Բեռլինում և աշխատել որպես ուսուցիչ։ Նա անդամակցել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և Բեռլինում քվակերական շարժման ակտիվ մասնակից է եղել։ 1947 թվականին Աբեգը դարձել է Բեռլին-Ցելենդորֆ ինստիտուտի շրջանում Միտելհոֆում ընկերների միության տան հիմնադիրներից մեկը, որը պետք է սոցիալ-մշակութային ներդրում ունենար հետպատերազմյան Գերմանիայի ժողովրդավարացման գործում[2]։ 1957 թվականի փետրվարի 27-ին արժանացել է կառավարության Դաշնային խաչ՝ «ԳԴՀ-ին մատուցած ծառայությունների համար» մրցանակին։ Նույն 1957 թվականին հրեաների խումբը, որին Աբեգը փրկել է Հոլոքոստի ժամանակ, նրա մասին գիրք է հրատարակել՝ «Լույս, որը փայլում է խավարի մեջ» վերնագրով։ 1967 թվականի մայիսի 23-ին Յադ Վաշեմը նրան արժանացրել է աշխարհի ժողովուրդների Արդարուհու պատվավոր կոչման[6]։ Մահացել է 1974 թվականի օգոստոսի 8-ին Արևմտյան Բեռլինում։ 1991 թվականի նոյեմբերի 9-ին Տեմպելհոֆ թաղամասում նրա պատվին հուշատախտակ է տեղադրվել։ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին Աբեգի անունով փողոց է անվանակոչվել Բեռլին-Մոաբիտ շրջանում[4][5]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատություններից մեկը կոչվում է «Միլանի քաղաքականությունը 13-րդ դարի առաջին տասնամյակներում» (1918), որը դոկտորական ատենախոսություն է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bender S., Borut J., Fraenkel D., Gutman Is. Elisabeth Abegg // Lexikon der Gerechten unter den Völkern. Deutsche und Österreicher. — Göttingen: Yad Vashem und Wallstein-Verlag, 2005. — ISBN 978-3-89244-900-3
  • Bernet C. Elisabeth Abegg // Biographisch-Bibliographisches Kirchenlexikon. — Nordhausen: Bautz, 2006. — Vol. XXVI. — P. 1—3. — ISBN 3-88309-354-8
  • Mielke S. Einzigartig – Dozenten, Studierende und Repräsentanten der Deutschen Hochschule für Politik (1920–1933) im Widerstand gegen den Nationalsozialismus. — Berlin: Lukas-Verlag, 2008. — P. 82. — ISBN 978-3-86732-032-0
  • Pereles L. Die Retterin in der Not // Die unbesungenen Helden. Menschen in Deutschlands dunklen Tagen. — Berlin / Wien: Ullstein Verlag, 1984. — P. 85—93. — ISBN 978-3-548-33040-2
  • Voigt M. Grüße von „Ferdinand“. Elisabeth Abeggs vielfältige Hilfe für Verfolgte // Sie blieben unsichtbar. Zeugnisse aus den Jahren 1941 bis 1945. — Berlin: Museums Blindenwerkstatt Otto Weidt, 2006. — P. 104—116. — ISBN 978-3-926082-27-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]