Էլիզաբեթի դիտարկումների աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթի դիտարկումների աշտարակ
Տեսակաշտարակ և belvedere?
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԲուդապեշտ
Անվանված էԷլիզաբեթ Բավարացի
ՃարտարապետFrigyes Schulek?
Քարտեզ
Քարտեզ

Էլիզաբեթի դիտարկումների աշտարակ (հունգ.՝ Erzsébet-kilátó), կառուցվել է Յանոշ լեռան[1] գմբեթաձև գագաթին, որը գտնվում է ծովի մակարդակից 527 մետր բարձրության վրա և համարվում է Բուդապեշտի ամենաբարձր կետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտարկումների աշտարակը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի հունգարական մայրաքաղաքը և նրա շրջակայքը, հայտնի է դեռևս վաղեմի ժամանակներից։ 1882 թվականին այստեղ է բարձրացել Էլիզաբեթ Բավարացին։ 1902 թվականին հյուրանոցատերերի կոնգրեսում ձեռնարկատեր Ֆրեդերիկ Գլյուկը առաջարկեց աշտարակի փայտե հարթակը վերակառուցել որպես դիտարկման հրապարակ և լիարժեք տեսարժան վայր, որն էլ կարող էր գրավել բազմաթիվ զբոսաշրջիկների։ 1907 թվականին հավաքագրվեցին անհրաժեշտ միջոցներ և դիտարկման աշտարակի վերակառուցման նախագծումը հանձնարարվեց հունգարացի պատմական կառույցների վարպետ Ֆրիդեշ Շուլեկին, որը մինչ այդ վերակառուցել էր Մատյաշի եկեղեցին և կառուցել Ձկնորսի ամրոցը։

1908 թվականի գարնանը սկսվեց աշտարակի շինարարությունը, և այն դարձավ Հունգարիայում առաջին երկաթբետոնե կոնստրուկցիաներով կառույցը։ Վերակառուցման համար անհրաժեշտ կրաքարերը լեռան վրա բարձրացնելու համար կառուցվեց հատուկ ճոպանուղի։ Ջրի մատակարարման նպատակով կառուցվեց ժամանակավոր ջրատար։ 1910 թվականի սեպտեմբերի 8-ին բացվեց դիտարկման աշտարակը և, ի պատիվ թագուհի Ելիզավետա Բավարացու, կոչվեց նրա անունով։ Շինարարության ընթացքում աշտարակը դարձավ ամենամեծերից մեկը Եվրոպայում։

Նեոռոմանական ոճով կառուցված աստիճանաձև չորսօթյականոց աշտարակն ուներ շրջանաձև տեսք։ Աշտարակի բարձրությունը կազմում է 23,5 մետր, դիտարկման հրապարակի վերին օթյակ կարելի է հասնել հարյուրմեկ աստիճանավոր շրջանաձև սանդուղքով։ Աշտարակի նախասրահում Ֆրեդերիկ Գլյուկի նախաձեռնությամբ և միջոցներով տեղադրվեց Ելիզավետա թագուհու մարմարե արձանը։ Պատերի վրա կատարվել են խճանկարային նկարազարդումներ Վիկտոր Տարդոշ-Կրենների էսքիզներով։ Պարզ եղանակային պայմաններում աշտարակի վերևից բացվում է մինչև 75-80 կիլոմետր հեռավորությամբ համայնապատկեր, իսկ հազվագյուտ օրերի կարելի է տեսնել Բարձր Տատրաների ձյունածածկ գագաթները։

Սոցիալիզմի տարիներին աշտարակի վերին հրապարակը զարդարում էր հսկայական կարմիր աստղը, որը տեսանելի էր բավականին հեռավորությունից։ 21-րդ դարի սկզբին խարխլված աշտարակը վերակառուցվեց[2]։

Դիտարկման աշտարակը այցելուների համար բաց է ամեն օր, ժամը 8-ից մինչև 20-ը, մուտքն անվճար է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Climbing the Buda Hills». www.budapestindex.com (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  2. «Jánoshegyi kilátó». www.civertan.hu. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]