Էլիեյզեր Շտեյնբարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիեյզեր Շտեյնբարգ
Ծնվել էմայիսի 18, 1880(1880-05-18)
ԾննդավայրLipcani, Q12117915?, Khotinskij County, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 27, 1932(1932-03-27) (51 տարեկան)
Վախճանի վայրՉեռնովցի, Բուկովինա[1]
ԳերեզմանՉեռնովցի
Մասնագիտությունբանաստեղծ, առակագիր, գրող, դրամատուրգ և մանկագիր
Լեզուիդիշ
Ազգությունհրեա
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա

Էլիեյզեր Շտեյնբարգ (իդիշ՝ אליעזר שטײנבאַרג, Լեյզեր Օվշիեվիչ (Լազար Օվսեյեվիչ) Շտեյնբարգ, մայիսի 18, 1880(1880-05-18), Lipcani, Q12117915?, Khotinskij County, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 27, 1932(1932-03-27), Չեռնովցի, Բուկովինա[1]), հրեա առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ։ Հրեական գրականության դասական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպկաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիեյզեր Շտեյնբարգը ծնվել է Բեսսարաբիայում գտնվող Լիպկան վայրում, որը գտնվում էր Պրուտի աջ ափին (ներկայիս Մոլդովայի Բրիչանսկի շրջանում)։ Ազգակցական կապեր ուներ գրողներ Իեգուդա Շտեյնբարգի հետ (որոշ տվյալներով հորեղբոր տղաներ)։ Մինչև 1919 թվականը ապրեց գրեթե դուրս չգալով Լիպկաններից, որտեղ և աշխատում էր իդիշի և Իվրիտիի ուսուցիչ տեղական դպրոցներում։ Հրատարակել է պիեսներ, բանաստեղծություններ, մանկավարժության մեթոդական ձեռնարկներ՝ դրսևորելով իրեն հրեական երկլեզվության հետևողական ջատագով։ Ամբողջ Բեսարաբիայում կարդում էր դասախոսություններ ժամանակակից հրեական գրականության մասին։ Տպագրվել է նաև իվրիտով։ Առանձնահատուկ ջանք է թափել իդիշում մանկական գրականության զարգացման գործում՝ անընդհատ հրատարակելով հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ և տեսական հոդվածներ չերնովյան հետևյալ պարբերական հրատարակությունում՝ «Դոս նայե լեբմ» (Նոր կյանք), «Ֆրայհայտ» (Ազատություն), 1928 թվականից «Չերնովիցեր բլետեռ» (Շ. Ա. Սոյֆերի հրատարակությամբ)։ Շտենբերգի պիեսները՝ «Ավրոմ-ավինու» (Պապ Աբրահամ), «Դեռ բարդիչևեր ռեբե» (Բարդիչևյան ռեբե), «Մէխիրէս Յոյսեֆ» (Յոսիֆի բաճառքը ստրկության), «Դեռ վայսեռ հոն» (Սպիտակ աքաղաղաղ) և այլն վայելում էին մեծ հեղինակություն, չնայած, որ չեն հրատարակվել որպես առանձին գիրք; հեղինակը ինքն էր զբաղվում Լիպկանի մանկական թատրոնում նրանց բեմադրմամբ, իսկ հետագայում նաև Չերնովիցայում։ Շտեյնբարգը առաջին առակները հրատարակել է 1910 թվականին «Էյրոպիշե լիտեռատուռ» (Եվրոպական գրականություն, գրական ալմանախների թողարկում № 39 , հրատարակված Ավրում Ռեյզենի կողմից Վարշավայում)։ 1914 թվականին այցելել է Խաիմ Բյալիկին Օդեսայում։ Շտեյնբարգի առակները ուժեղ տպավորություն թողեցին Բյալիկի վրա։ Շտեյնբերգի առակների հավաքածուն Բյալիկի պլանների համաձայն պետք էր լույս տեսներ Օդեսայի «Ծովեր» հրատարակչությունում, սակայն դա վիճակված չէր Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, բայց նրանց բարիդրացիական հարաբերությունները պահապանվեցին մինչև կյանքի վերջ։ Հետագայում Բյալիկը հրատարակեց առակների քննադատական վերլուծությունը, բարձր գնահատելով Շտեյնբերգին ինչպես ժամանակակից հրեական գրականության դասական, միաժամանակ անվանակոչելով գրական Լիպկանները բեսարաբական Օլիմպ։ Հրատարակելով առակները Չերնովիցայի և Վարշավայի պարբերականներում՝ Շտեյնբարգը ձեռք բերեց արտասովոր հեղինակություն։ Առակային բանաստեղծության արվեստը նոր ժանր էր հրեական գրականության մեջ, իսկ վարպետորեն կապակցված բեսարաբական խոսքը Աստվածաշնչի և թալմուդական ալյուզիաների հետ, հրեական ժողովրդական բանահյուսության և հրեական գրականության առակների ավանդույթները թողեցին անջնջելի տպավորություն։ Այդպիսի բառակապակցությունները գրեթե անհնար էր դարձնում այլ լեզուներով թարգմանությունները, նույնիսկ իվրիտի մշակույթին մոտ լեզուներով, չնայած սրան՝ ռումինական լեզվով թարգմանություններ արվեցին նրա կենդանության օրոք։ Հարկ է նշել, որ սկզբում հեղինակը իր ստեղծագործությունները ստորագրում էր իր անվամբ՝ Շտեյնբերգ։ Միայն 1920 թվականի վերջերին հայտնվեց ավելի իդիշիական ձև՝ Շտեյնբարգ, որը հավանաբար կապված էր բանահյուսության և խոսակցական լեզվի հետ նրա սերտ կապով, ինչպես նաև իր հորեղբորորդու՝ գրող Յեգուդ Շտեյնբերգի հայտնիությամբ։

Չերնովիցայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Շտեյնբարգին հրավիրում են Չերնովիցա, որտեղ նա դառնում է հրեական դպրոցների՝ Դեռ յիդիշեռ շուլֆառեյն (Հրեական դպրոցական միություն) ցանցի ղեկավար և իրեն դրսևորում է որպես դպրոցական կրթության արտասովոր կազմակերպիչ։ 1920 թվականին նա համագործակցում է իր համաերկրացու Յակով Շտեյնբարգի և Յակով Բոտոշանսկու հետ բուխարեստյան «Վեկեր» (Զարթուցիչ) թերթում՝ Ռումինական Սոցիալիստական կուսակցության հրեական բաժանմունքի կարճաժամկետ մարմնում։ 1921 թվականին հրատարակում է իր հայտնի այբուբենը (ԱլեֆբեյսԱրթուր Կոլնիկի (1890-1972) պատկերազարդումներով, ում հետ նա ընկերացել էր Չերնովիցայում։ 1920-ականների ընթացքում լույս է տեսնում նրա մեթոդական ձեռնարկների «Կուլտուր» (Կուլտուրա) շարքը հրեական մանկավարժության մասին, որտեղ մնացած այլ բաների հետ նա մշակում է երկու հրեական լեզուների միաժամանակյա ուսումնառություն։ Մեծապես Շտեյնբերգի չարչարանքների և արտասովոր բնավորության շնորհիվ Չերնովիցան այդ տարիներին դարձավ հրեական բանասիրության կենտրոն։ Տարիներ հետո գրող Շլոյմե Բիկլը հիշում է.

Բոլորի համար Չերնովիցան իդիշի կենտրոնն էր այն պատճառով, քանի որ այնտեղ էր ապրում երկու համաշխարհային պատերազմների միջև հրեական Ռումինիայի կենտրոնական և կարևոր դեմքը՝ Էլիեյզեր Շտեյնբերգը.

(Շ. Բիկլ «Ռումյանե» (Ռումինիա), Բուենոս-Այրես, 1961)

1928 թվականին Շտեյնբարգի 12 առակները ներառվեցին հայտնի «Չերնովիցյան կոնֆերանսի» քսանամյակին նվիրված հավաքածուի մեջ (իդիշերեն)։ Այդ նույն թվին նա տեղափոխվում է Բրազիլիա, որտեղ Ռիո-դե-Ժանեյրոյում ղեկավարում է Շոլոմ-Ալեյխեմի դպրոցը, որն այժմ կրում է իր անունը(Escole Eliezer Steinbarg Archived 2007-09-29 at the Wayback Machine.), մասնակցում է նմանատիպ դպրոցի հիմնադրմանը Սան–Պաուլոում (հիմա Colegio Eliezer Steinbarg): Սակայն երկու տարի անց վերադառնում է Չերնովիցա և կրկին իրեն նվիրում գրական և լոկալ մանկավարժական գործունեությանը։ Այդ ընթացքում գրված ավելի քան հինգ հարյուր առակներից Շտեյնբարգը առանձնացնում է և պատրաստվում առաջին գրքի հրատարակմանը։ Սակայն նրան չհաջողվեց տեսնել իր այդքան սպասված առաջին գիրքը։ 1932 թվի մարտի 27-ին Շտեյնբարգին հոսպիտալացնում են սուր ապեդիցիտի պատճառով, և շտապ վիրահատական միջամտության ընթացքում նա հանկարծամահ է լինում։ Իր կյանքի ընթացքում արդեն ժամանակակից հրեական գրականության հանրաճանաչ դասական դարձած (գրականագետ Դովա-Սադանի վկայությամբ — եռապետությունից հետո չորրորդ հրեական դասականը Մոյխեր-Սֆորիմ-Իսխոր-Լեյբուշ Պերեց-Շոլոմ-Ալեյխեմ, առաջին հերթին Ռումինիայում և Հարավային Ամերիկայի երկրներում), Շտեյնբարգին վեջին անգամ ուղեկցում է հազարավոր երկրպագուների բազմությունը։ Հիվանդանոցում, որտեղ նա մահացավ, տեղադրում են հուշատախտակ, որը հանվում է խորհրդային ժամանակներում։ Չերնովիցայի հրեական գերեզմանոցում տեղադրում են Արթուր Կոլնիկի կողմից կերտած հուշարձանը, որի վրա իդիշերեն փորագրված է երկու տող իր հայտնի «Մուրճն ու երկաթի կտորը» առակից։ ,טרױעריק איז, קינדער, אױף דער װעלט דער ברײטער, גראָמער

...ביטער! מיט אַ מאָשל כאָטש זיך קװיקן לאָמיר

Տրոյէրիկ իզ, քինդեռ, աֆ դեռ վալտ դեռ բռեյտեռ, գռոմեռ,
Բիտեռ! Միտ ա մոշլ խոչ զիխ քվիկն լոմիռ…
(Տխուր է, երեխաներ, այս մեծ, վիթխարի երկրում, դառն է! Դե եկեք գոնե առակներով հրճվենք)

1932 թվականին անմիջապես գրողի մահից հետո, Չերնովիցայում հրատարակվում է նրա առակների առաջին հրատարակությունը։ Դրան հաջորդում է ընդլայնված հրատարակությունը Բուխարեստում (1935), Չերնովիցայում (Արթուր Կոլնիկի 109 պատկերազարդումներով, 1936), Յասսիյում (1948), Բուենոս-Այրեսում (1949), կրկին Բուխարեստում (1956 և 1973), Թել-Ավիվում (երկու հատորով, 1956 և 1969), Մոնտեվիդեո (1970), Նյու-Յորկում (2003) և այլն, ինչպես նաև թարգմանություններ ռումիներեն, իվրիտերեն, պորտուգալերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Առակների լայն հանրաճանաչությունը նպաստեց նրան, որ նրանցից թատերական ծրագրեր կազմեցին հայտնի ասմունքողներ Լեյբ Լևինը, Հերց Գրոսբարդը և Մայեռ Բոգդանսկին, այդ թվում նաև 78 պտուտով գրամաֆոնային գրանցում։ Հետմահու լույս են տեսնում մանկական հետաքրքրաշարժ պատմությունների ժողովածուներ (Չերնովիցա, 1936; Մոնրեալ, 2 հատոր., 1948; Բուխարեստ, 1956)։ 1972 թվականին Էլիեզեզեր Շտեյնբարգի արխիվները հանձնեցին Իսրայելի Հրեական Ժողովրդական և Համալսարանական գրադարանին։ 1988 թվականին Չերնովիցայում գրող Յ․ Բուրգի կողմից ստեղծվեց Է․ Շտեյնբարգի անվան Հրեական Կուլտուրական Միությունը, որը գործում է մինչ օրս, գրողի անունն է կրում նաև փողոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • אַלף בעת (Алэф—Бэйс — Էլիեյզեր Շտեյնբերգի Այբուբենը), Կուլտուր։ Չերնովիցա, 1921։
  • דורך די ברילן (Դուրխ դի բրիլն — ակնոցների միջով, 12 առակներ 20-ամյա Չերնովիցյան կոնֆերանսի առթիվ), Չերնովիցա, 1928։
  • משלים (Մեշոլիմ — Առակներ, Ա․Կոլնիկի նկարազարդումներով), Չերնովիցա, 1932։
  • משלים (Մեշոլիմ —Առակներ, Ա․Կոլնիկի նկարազարդումներով), Շոլեմ-Ալեյխեմ Ֆառլագ։ Բուխարեստ, 1935։
  • מעשׂהלעך (Մայսելեխ — Հեքիաթներ), Շտեյբարգի աշխատությունների միություն։ Չերնովիցա, 1936։
  • װיִאַזױ די פֿײגעלעך האָבן געלערנט חומש: משלים (Վիազոյ դի ֆեյգելեխ հոբմ գելեռնտ Խումեշ — ինչպես թռչունները սովորեցին Հնգամատյանը։ առակներ), Յասսի, 1948։
  • די מאַמע מיט די פֿינעף זין (Դի մամե միտ դի ֆինեֆ զին — մայրը իր հինգ որդիներով, հեքիաթներ երեխաների համար), Մոնրեալ, 1948։
  • די קו און די קוקאַװקע (ԴԻ կու ուն դի կուկուվկե — կովը և կկուն, հեքիաթներ երեխաների համար), Մոնրեալ, 1948։
  • משלים (Մեշոլիմ —Առակներ), Բեսարբեր Լանդսլայթ Ֆարեյն ին Արգենտինե։ Բուենոս–Այրես, 1949։
  • משלים (Մեշոլիմ —Առակներ), Մելուխե-Ֆառլագ։ Բուխարեստ, 1956։
  • מעשׂהלעך (Մայսելեխ — Հեքիաթներ), Մելուխե-Ֆառլագ։ Բուխարեստ, 1956։
  • משלים (Մեշոլիմ —Առակներ 2 հատորով), Խեցոյե Իրգուն Յոցեի Լիպկանի բե-Իսրայել։ Թել–Ավիվ, 1956։
  • Fabule (ռումիներեն), Բուխարեստ, 1961։
  • משלים (Մեշոլիմ —Առակներ, կազմ․ Դով Սադանի, նկարազարդումները Ա․Կոլնիկի), Պերեց-Ֆառլագ։ Թել–Ավիվ, 1969։
  • װעראַ האַקער «קינדער-יאָרן, יוגנט-יאָרן מיט אַליִעזר שטײנבאַרג» (Վերա Նասկեր «Քինդեռ-յոռն, յուգնտ-յուրն միթ Էլիեյզեր Շտեյնբարգ» — մանկության և դեռահասության տարիները Էլիեյզեր Շտեյնբարգի հետ, նյութեր և կենսագրություններ), Պերեց–Ֆառլագ։ Թել–Ավիվ, 1969։
  • צען משלים (Ցեն մեշոլիմ– ասարա մեշոլիմ, իդիշերեն և իվրիտերեն, թարգ. Խանանիա Ռեյխմանի), Մոնտեվիդեո (Ուրուգվայ), 1970։
  • משלים (Մեշոլիմ —Առակներ), Մելուխե-Ֆառլագ։ Բուխարեստ, 1973։
  • The Penguin Book of Modern Yiddish Verse, ed. Irving Howe, Ruth Wisse, & Khone Shmeruk, New York, 1977։
  • Fabulas do Nosso Tempo (մեր ժամանակի առակներ, պորտուգալերեն, Tradução de Jacob Kleiman), Ռիո–դե–ժանեյրո (Բրազիլիա), 1973։
  • My dear Roisele: Itzig Manger and Elieser Steinbarg, jiddische Dichter aus der Bukowina (գերմաներեն). Uxheim: Rose Auslander Dokumentatioszentrum, 1996։
  • Լեմստեր, Մոյիսեյ Շայեվիչ «Հրեա առակագիր և իմաստուն Էլիեյզեր Շտեյնբարգ» (տես նաև հեղինակի բնութագիրը որպես փիլիսոփայական գիտությունների թեկնածու), Ռուխանդրա։ Քիշինև, 1999։
  • Թռչող ստվերներ, Բեսսարաբիայի հրեա բանաստեղծների բանաստեղծությունները իդիդշերենից թարգմանած Ռուդոլֆ Օլշեվսկիի կեղմից, Քիշինև, 2000։
  • Առակներ. Թարգմանած ռուսերեն Խաիմ Ռոզենտալի կողմից. Դետրոյտ, 2000։* The Jewish Book of Fables (selected works of Eliezer Shtaynbarg, ընտված առակներ իդիշերեն և թարգմանած անգլերեն Curt Leviant), Syracuse University Press (USA), 2003։