Էլըն Փոմփէո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլըն Փոմփէո
Ellen Pompeo LF.JPG
Անուն Մականուն Էլըն Փոմփէո
Ծնած է 10 Նոյեմբեր, 1969
Ծննդավայր Էւըրէթ, Մասաչուսէթս, ԱՄՆ
Մասնագիտութիւն Դերասանուհի
Ամուսին Քրիս Այվըրի (2007-ներկայ)
Պարգեւներ եւ
մրցանակներ՝
Screen Actors Guild Award
Զաւակներ 2

Էլըն Քաթլին Փոմփէո (անգլերէն՝ Ellen Kathleen Pompeo, ծնած 10 Նոյեմբեր, 1969) Ամերիկացի դերասանուհի մը եւ արտադրիչ մըն է: Ծնած Էւըրէթ, Մասաչուսէթս, Փոմփէո կը փոխադրուի Նիւ Եորք երբ ան 26 տարեկան էր, ուր բեմադրիչի մը կողմէ արձանագրուած է L'Oreal ընկերութեան ծանուցումներէն մէկուն մէջ: Անոր նախնական դերերը եղած են NBC կայանի տրամա Law & Order հեռուստաշարին մէջ, ինչպէս նաեւ Strangers with Candy, Strong Medicine եւ Friends[1][2][3]:

Փոմփէոյի առաջին ֆիլմը 1999ի սիրային կատակերգութիւն Coming Soon ֆիլմն էր: Ան նաեւ փոքր դերեր ստանձնեց տարբեր ֆիլմերու մէջ, ինչպէս In the Weeds եւ Mambo Café, սակայն չկրցաւ յաջողութիւն գտնել ընդհանրապէս: Այդ փոխուեցաւ երբ 2002ին ան ունեցաւ գլխաւոր դեր մը Պրէտ Սիլպըրլինկի Moonlight Mile ֆիլմին մէջ: Ան յետոյ ունեցաւ անուանային գլխաւոր դեր մը ABC կայանի բժշկական տրամա Grey's Anatomy հեռուստաշարին մէջ (2005–ներկայ), եւ շահեցաւ համաշխարհային հռչակ իբրեւ տք. Մէրէտիթ Կրէյ: Սա դերը իրեն արժանացուց տարբեր տեսակի մակարդակաւոր մրցանակներու, որոնցմէ են՝ Golden Globe Award for Best Actress – Television Series Drama մրցանակի պաշտօնակարգում, եւ Screen Actors Guild Award մրցանակ: Իր կերպարը այդ հեռուստաշարին մէջ շատ ճանչցուած դարձաւ՝ Փոմփէոն դարնալով ամէնէն հռչակաւոր հեռուստաշարի դերասաններէն մին[4][5]:

2015ին՝ Փոմփէոն 4րդ ամէնէն շատ նիւթապէս շահող դերասանուհին նշանակուած էր Forbes-ի կողմէ, ստանալով $11.5 միլիոն: Փոմփէո նաեւ եղած է շատ մը տարբեր տեսակի ֆիլմերու մէջ, ինչպէս Old School (2003), Daredevil (2003), Art Heist (2004), եւ կատակերգական տրամա Life of the party (2005). 2007ի Հոկտեմբերին, ան ստացաւ Special Achievement in Entertaining մրցանակը National Italian American Foundation ընկերութեան եւ հիմնադրամի կողմէ: Ան ամուսնացած է Քրիս Այվըրիի հետ 2007ին՝ որուն հետ ունեցած է երկու զաւակ:

Վաղ Կեանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլըն Փոմփէո ծնած է Էւըրէթ, Մասաչուսէթս, ԱՄՆ, 10 Նոյեմբեր, 1969ին իբրեւ Քաթլին Պիի եւ Ճոզէֆ Փոմփէոյի զաւակը[1][6][7]: ԱՆոր հայրը Իտալական, Անգլիական եւ Իրլանտական ծիներ ունի, սակայն մայրը միայն Իրլանտական ծիներ ունի[8][9]: Ան եղած է պապական Քրիստոնէայ[10][11]: Մայրը Էլընի մահացաւ ցաւը հանդարտեցնող դեղերու երկարատեւ օգտագործումէ երբ Էլըն միայն հինգ տարեկան էր, որմէ ետք շուտով հայրը ամուսնացաւ ուրիշի հետ: Հայրը մահացաւ 1 Սեպտեմբեր, 2012ին[12]:[13] Ան ունի հինգ քոյր/եղբայրներ՝ երեք քոյր եւ երկու եղբայր: Իր ընկերները իրեն կը կանչէին գործածելով "the pencil" ածականը[14]: Փոմփէո կ'աշխատէր Մայամիի մէջ գինետան մը մէջ, երբ ծանօթացաւ իր ապագայ սիրածը՝ նկարիչ Անտրու Ռոզընթալ[15]: Միասին փոխադրուեցան Նիւ Եորք 1995ին, ուր ծանօթացաւ բեմադրիչի մը, որ ծանոցումներ կը նկարահանէր մեծ ընկերութիւններու համար, ինչպէս Citibank եւ L'Oreal[1][15]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
1995 Do You Have the Time Կին Կարճ ֆիլմ
1999 8 ½ x 11 Գրասենեակի պատասխանատու Կարճ ֆիլմ
1999 Coming Soon Նեղացած աղջիկը
2000 Eventual Wife Պէթ Կարճ ֆիլմ
2000 In the Weeds Մարթա
2000 Mambo Café Սթէյսի
2002 Moonlight Mile Պըրթի Նոքս
2002 Catch Me If You Can Մարսի
2003 Old School Նիքոլ
2003 Daredevil Քէրըն Փէյճ
2003 Undermind Ֆլին
2004 Nobody's Perfect Վէրոնիքա Կարճ ֆիլմ
2004 Art Heist Սանտրա Ուաքըր
2004 Eternal Sunshine of the Spotless Mind Նաոմի
2005 Life of the Party Ֆիպի Էլկին

Հեռուստաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
1996 Law & Order Ճէնա Ուէպըր Դրուագ՝ "Savior"
1999 Strangers with Candy Լիզի Ապրամզ Դրուագ՝ "Feather in the Storm"
2000 Law & Order Լորա Քէնտրիք Դրուագ՝ "Fools for Love"
2000 Get Real Նինա Ատլըր Դրուագ՝ "History Lessons"
2001 The Job Սու Դրուագ՝ "Anger"
2001 Strong Medicine Քուինսի Տունն Դրուագ՝ "Wednesday Night Fever"
2004 Friends Միսի Կոլտպըրկ Դրուագ՝ "The One Where the Stripper Cries"
2005–ներկայ Grey's Anatomy Մէրէտիթ Կրէյ/Կարդացող Գլխաւոր դերասան
2015 Repeat After Me Ինք Դրուագ 8

Երգի Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Երգիչ Դեր Ծանօթ
2015 "Bad Blood" Թէյլըր Սուիֆթ Լունա [16]


Մրցանակներ եւ Պաշտօնակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կազմակերպութիւն Բաժամունք Աշխատանք Արդիւնք Ref.
2005 Teen Choice Awards Choice TV – Breakout Female Grey's Anatomy Պաշտօնակարգուած [17]
2006 Screen Actors Guild Outstanding Performance by an Ensemble in a Drama Series Grey's Anatomy Պաշտօնակարգուած [18]
2006 Teen Choice Awards Choice TV Actress Grey's Anatomy Պաշտօնակարգուած [19]
2006 Satellite Awards Best Ensemble in Television Grey's Anatomy Յաղթած [1]
2007 Golden Globe Awards Best Performance by an Actress in a Television Series – Drama Grey's Anatomy Պաշտօնակարգուած [13]
2007 Screen Actors Guild Outstanding Performance by an Ensemble in a Drama Series Grey's Anatomy Յաղթած [20]
2007 Satellite Awards Best Actress – Drama Series Grey's Anatomy Յաղթած [1]
2007 National Italian American Foundation Special Achievement in Entertaining Յաղթած
2008 Screen Actors Guild Outstanding Performance by an Ensemble in a Drama Series Grey's Anatomy Պաշտօնակարգուած [1]
2011 People's Choice Awards Favorite TV Doctor Grey's Anatomy Պաշտօնակարգուած [21]
2012 Favorite TV Drama Actress Grey's Anatomy Պաշտօնակարգուած [22]
2013 Favorite TV Drama Actress Grey's Anatomy Յաղթած [23]
2015 Favorite Dramatic TV Actress Grey's Anatomy Յաղթած [24]
2015 Taormina Film Fest Taormina Arte Award Յաղթած [1]
2016 People's Choice Awards Favorite Dramatic TV Actress Grey's Anatomy Յաղթած [25]


Տե՛ս Նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Ellen Pompeo - Biography»։ TVGuide.com։ Վերցված է 27 September 2014 
  2. , 20160033, 00.html Ellen Pompeo Quietly Weds in New York – Weddings, Ellen Pompeo : People.com
  3.  Posted by Andrea at 12:29 pm։ «Ellen Pompeo's Father Dies»։ Bitten and Bound։ Վերցված է 2013-04-11 
  4. «Obituaries 09-13-2012 | Charlestown Patriot-Bridge»։ Charlestownbridge.com։ 2012-09-13։ Վերցված է 2013-04-11 
  5. «Descendants of Mary Coffey and Dennis O'Keefe:Information about Ellen Pompeo»։ Familytreemaker.genealogy.com։ 1969-11-10։ Վերցված է 2013-04-11 
  6. , 20160033, 00.html Ellen Pompeo Quietly Weds in New York – Weddings, Ellen Pompeo : People.com
  7.  Posted by Andrea at 12:29 pm։ «Ellen Pompeo's Father Dies»։ Bitten and Bound։ Վերցված է 2013-04-11 
  8. «Obituaries 09-13-2012 | Charlestown Patriot-Bridge»։ Charlestownbridge.com։ 2012-09-13։ Վերցված է 2013-04-11 
  9. «Descendants of Mary Coffey and Dennis O'Keefe:Information about Ellen Pompeo»։ Familytreemaker.genealogy.com։ 1969-11-10։ Վերցված է 2013-04-11 
  10. The Inner Actor: Ellen Pompeo: strength and tenacity from a challenging early life
  11. ELLENPOMPEO.NET – Ellen Pompeo Fansite
  12. Sep 6, 2012 @ 6:00AM (2012-09-06)։ «Actress Ellen Pompeo’s Father Passes Away»։ Radar Online։ Վերցված է 2013-04-11 
  13. 13,0 13,1 «Ellen Pompeo»։ People։ Վերցված է 22 May 2016 
  14. Bried, Erin: "Anatomy lesson", Self, February 2006
  15. 15,0 15,1 «Ellen Pompeo»։ Hollywoodlife.com։ Վերցված է 22 May 2016 
  16. «Taylor Swift's 'Bad Blood' Video: Cindy Crawford, Mariska Hargitay, Ellen Pompeo Posters REVEALED [SEE PICS]»։ Fashion & Style։ Վերցված է 16 May 2015 
  17. «Teen Choice Awards - 2005»։ Awards and Winners։ Վերցված է May 22, 2016 
  18. «The 13th Annual Screen Actors Guild Awards»։ Screen Actors Guild Awards։ January 28, 2007։ Վերցված է May 22, 2016 
  19. «Teen Choice Awards - 2006»։ Awards and Winners։ Վերցված է May 22, 2016 
  20. «The 14th Annual Screen Actors Guild Awards»։ Screen Actors Guild Awards։ January 27, 2008։ Վերցված է May 22, 2016 
  21. «People's Choice Awards 2011 Nominees»։ PeoplesChoice.com։ Վերցված է 18 May 2016 
  22. «People's Choice Awards 2012 Nominees»։ PeoplesChoice.com։ Վերցված է 18 May 2016 
  23. «'The Hunger Games' wins big at People's Choice Awards»։ Entertainment Weekly։ 10 January 2013։ Վերցված է 19 May 2016 
  24. «People's Choice Awards 2015: The winner's list»։ Entertainment Weekly։ Վերցված է 9 May 2016 
  25. «People's Choice Awards 2016: The list of winners»։ People's Choice.com։ 6 January 2016։ Վերցված է 19 May 2016