Էլզի Քրայսլեր Սեգար
Էլզի Քրայսլեր Սեգար անգլ.՝ Elzie Crisler Segar | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Chester, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 1938[4][2][3][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, սցենարիստ և գրող |
Ուշագրավ աշխատանքներ | Popeye?, Sappo? և Charlie Chaplin's Comic Capers? |
Պարգևներ | |
Հայր | Amzi A Segar?[6] |
E. C. Segar Վիքիպահեստում |
Էլզի Քրայսլեր Սիգար (անգլ.՝ Elzie Crisler Segar, դեկտեմբերի 8, 1894[1][2][3][…], Chester, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 13, 1938[4][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ծաղրանկարիչ, որն ավելի հայտնի է որպես 1929 թվականին նավաստի Պոպեյի կերպարի ստեղծող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բանվորի ընտանիքում, մանկուց օգնել է հորը որպես նկարիչ և պաստառագործ։ Այնուհետև սովորել է թմբուկ նվագել, աշխատել է վոդեվիլում որպես թմբկահար և կինոմեխանիկ[7]։ 18 տարեկանում որոշել է դառնալ ծաղրանկարիչ և քանի որ սկզբնական գործերը թերթերը չեն ընդունել, հեռակա ավարտել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում համապատասխան կուրսը։
Գնալով Չիկագո ծանոթացել է Ռիչարդ Աութքոլթի հետ, որն օգնել է աշխատել Chicago Herald-ում։ 1916-1917 թվականներինն լույս է տեսել նրա առաջին աշխատանքը՝ Չարլի Չապլինի ծաղրանկարը։ 1918 թվականին միացել է մագնատ Ռենդոլֆ Հերթսին պատկանող «Chicago Evening American» թերթին, որտեղից տեղափոխվել է «YorNewk Journal» ամսագիր և աշխատել երկար տարիներ։ Այդ թերթի համար նա սկսել է նկարել «Thimble Theatre» ծաղրանկարները, որտեղ 1919 թվականին հայտնվել են Օլիվ Օիլը և մի քանի այլ հերոսներ՝ ապագա նավաստի Պոպեյի պատմությունից, իսկ Պոպեյը՝ 1929 թվականին։
1938 թվականին մահացել է լեյկոզից և լյարդի հիվանդությունից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Elzie Crisler Segar (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.comic-con.org/awards/2000s
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Adam Gabbatt (2009 թ․ դեկտեմբերի 8). «E.C. Segar, Popeye's creator, celebrated with a Google doodle». London: Guardian. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզի Քրայսլեր Սեգար» հոդվածին։ |
|