Էլեֆթերիա ի թանատոս

Էլեֆթերիա ի թանատոս (հուն․ «Ազատություն կամ մահ») Հունաստանի կարգախոս[1][2]։ Այն սկիզբ է առել հունական դիմադրության երգերից, որոնք անկախության հզոր խթանիչ գործոններ էին։ Այն ընդունվել է 1814 թվականին «Ֆիլիքի Էտերիա»-ի կողմից, որը գաղտնի կազմակերպություն էր, որը ստեղծվել էր հատուկ օսմանյան տիրապետությունը տապալելու համար։
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կարգախոսն առաջացել է 1820-ական թվականներին Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ, երբ այն պատերազմի կոչ էր Օսմանյան տիրապետության դեմ ապստամբած հույների համար[3]։ Այն ընդունվել է Հունաստանի անկախության պատերազմից հետո և մինչ օրս օգտագործվում է։ հունական դրոշի վրա 9 շերտերի բացատրություններից մեկն այն է, որ դրանք խորհրդանշում են կարգախոսի ինը վանկերը՝ հինգ կապույտ շերտ՝ Էլեֆթերիա վանկերի համար, իսկ չորս սպիտակ շերտ՝ թանատոս[4][5]։ Կարգախոսը խորհրդանշում էր և մինչ օրս խորհրդանշում է Հունաստանի ժողովրդի վճռականությունը բռնապետության և ճնշման դեմ։
«Ֆիլիքի Էտերիա»-ի տարբերանշանի մի մասն էին կազմում HEA և ΗTHS տառերով երկու դրոշներ; Սրանք ներկայացնում են Ή ΕλευθερίΑ Ή ΘάνατοΣ, «Կամ ազատություն, կամ մահ» կարգախոսությունը[6][7]։ Սա նաև հունական բանակի 4-րդ հետևակային դիվիզիայի կարգախոսն է[8]։

Մշակութային անդրադարձներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոս Կազանձակիսի «Կապիտան Միխալիս» վեպը ենթավերնագիր ուներ՝ «Ազատություն կամ մահ», որը դարձավ դրա անվանումը Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pedersen, Christian Fogd (1971). The International Flag Book in Color. Morrow. էջ 166.
- ↑ Crampton, William (1991). Complete Guide to Flags. Gallery Books. էջ 57. ISBN 0-8317-1605-3.
- ↑ «Greek Independence Day». www.britannica.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին. «The Greek revolt was precipitated on March 25, 1821, when Bishop Germanos of Patras raised the flag of revolution over the Monastery of Agia Lavra in the Peloponnese. The cry "Freedom or Death" became the motto of the revolution. The Greeks experienced early successes on the battlefield, including the capture of Athens in June 1822, but infighting ensued.»
- ↑ Hinde, Robert A.; Watson, Helen (1995). War: A Cruel Necessity?: the Bases of Institutionalized Violence. I.B. Tauris. էջ 55. ISBN 1-85043-824-2.
- ↑ Smith, Whitney (2001). Flag Lore of All Nations. Milbrook Press. էջ 40. ISBN 0-7613-1753-8.
- ↑ Greek Army website
- ↑ FHW-Membership card of the Philiki Etaireia
- ↑ Greek Army website