Էլեոնորա Հաբսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեոնորա Հաբսբուրգ
գերմ.՝ Eleonore von Kastilien և պորտ.՝ Leonor de Austria
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1498
ԾննդավայրԼյուվեն, Լյովեն, Բելգիա
Մահացել էփետրվարի 18, 1558 (59 տարեկան)
Մահվան վայրՏալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
ԳերեզմանPanteón de Infantes
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՄանուել I[1], Ֆրանցիսկ I, Ֆրանցիսկ I[2] և Մանուել I[2]
Ծնողներհայր՝ Ֆիլիպ I[1][2], մայր՝ Ժուաննա (Կաստիլիայի թագուհի)[1][2]
ԵրեխաներԻնֆանտա Մարիա Պորտուգալացի
Eleanor of Austria Վիքիպահեստում

Էլեոնորա Հաբսբուրգ (գերմ.՝ Eleonore von Kastilien, իսպ.՝ Leonor de Austria) —Ավստրիայի դքսուհի, Իսպանիայի ինֆանտա և Բուրգունդիայի թագուհի։ Նա եղել է Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ի երրորդ, իսկ ավելի ուշ՝ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորան Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ IV Գեղեցիկի և Կաստիլիայի թագուհի Խուանա I-ի դուստրն էր[3]։ Նրա եղբայրներից Կառլոս V-ը և Ֆերդինանդ I-ը եղել են Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր, իսկ քույրերից Իզաբելլա Հաբսբուրգը՝ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագուհի, Մարիա Ավստրիացին՝ Հունգարիայի թագուհի և Եկատերինա Ավստրիացին՝ Պորտուգալիայի թագուհի։ Երբ մայրը ամուսնու հետ մեկնեց Կաստիլիա, Էլեոնորան եղբոր` Կառլոս V-ի և քրոջ՝ Իզաբելլայի հետ մնացին Նիդերլանդներում։ Նրանց խնամքով զբաղվում էր Մարգարիտա Ավստրիացին, ով հաստատվել էր Մեխելենում[4]։ Նրա ձեռքին արժանանալու համար պայքարել են՝ Անգլիայի թագավորներ Հենրի VII-ը և Հենրի VIII-ը, Ֆրանսիայի թագավորներ՝ Ֆրանցիսկ I-ը և Լյուդովիկոս XII-ը, լեհական թագավոր Սիգիզմունդ I Ծեր-ը։

1517 թվականին Կառլոս V կայսեր հետ մեկնեց Կաստիլիա։ 1518 թվականի հուլիսի 16-ին, Էլեոնորան եղբոր հրամանով ամուսնացավ Պորտուգալիայի թագավոր ծեր Մանուել I-ի հետ՝ դառնալով նրա երրորդ կինը[3]։ Նրանք ունեցան երկու երեխա։

  • Կառլոս (1520), մահացել է մանուկ հասակում
  • Մարիա (1521—1577), Եվրոպայի ամենահարուստ թագուհիներից մեկը, ով մահացավ այդպես էլ չամուսնանալով

1521 թվականի դեկտեմբերին Էլեոնորան այրիացավ։ Մանուելը մահացավ ժանտախտից[3]։ Սկսեցին խոսել նրա և իր խորթ որդու՝ Ժուան III-ի ամուսնության մասին։ Բայց Ժուանն ամուսնացավ նրա կրտսեր քրոջ՝ Եկատերինայի հետ։

Կառլոս V-ը քրոջ ձեռքը խոստացավ Կառլոս III Բուրբոնին, որպես պարգևատրում Ֆրանցիսկ I-ին մատնելու համար։ Սակայն Պավիայում տարած հաղթանակից հետո կայսեր մտադրությունը փոխվեց։ 1529 թվականին կնքված Կամբրեի համաձայնագրով որոշվեց Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի և Էլեոնորայի ամուսնությունը[5]։ Վկայություններ կան այն մասին, որ Էլեոնորան անտարբեր չէր Ֆրանցիսկի նկատմամբ և ամուսնության թույլտվության համար անձամբ էր խնդրել եղբորը[6]։ 1530 թվականի հուլիսի 4-ին նրանք ամուսնացան։ Այս ամուսնությունն այնքան էլ երջանիկ չէր Էլեոնորայի համար, որքան նախորդն էր։ Ֆրանցիսկը նախապատվություն էր տալիս ժամանակն անցկացնել սիրուհիների հետ, քան՝ կնոջ և դա անում էր անթաքույց[6]։ Ֆրանսիացիները չէին սիրում Հաբսբուրգներին, ինչն էլ հիմք դարձավ Էլեոնորայի ամուսնու և եղբոր միջև խռովության համար։ Ամուսինները երեխաներ չունեին։ Էլեոնորան ողջ ժամանակն անց էր կացնում պալատական կանանց ընկերակցությամբ։

Որպես թագուհի ոչ մի ազդեցություն չուներ, չնայած կապող օղակ էր հանդիսանում Ֆրանսիայի և Սրբազան Հռոմեական կայսրության միջև։ Նրա գեղեցկությունը գնալով խամրում էր, ոմանք կարծում էին, որ ամուսինը վարակել է նրան սիֆիլիսով, որի մասին վկայում էին նաև դեմքին գոյացած սպիները[3]։ Երբ վերադառնում էր Եվրոպայից, ուր գնացել էր տեսակցելու դստերը, ասթմայի սուր նոպա ունեցավ, որն էլ դարձավ նրա մահվան պատճառը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Бутенко В. Элеонора Австрийская (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLа. — С. 639.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 3,3 Дороти Гис МакГиган III. Мир Карла V // Габсбурги. Блеск и нищета одной королевской династии / Пер. И. Власовой..
  4. «Мехелен — родина малинового звона.»։ www.fotourizm.ru։ Վերցված է 2017-02-25 
  5. Ивонин Ю. Е., Ивонина Л. И. Карл V — император мира: иллюзии и реальность // Властители судеб Европы: императоры, короли, министры XVI—XVIII вв..
  6. 6,0 6,1 ШОССИНАН-НОГАРЕ Ги Глава первая. ДАМСКИЙ ДВОР // Повседневная жизнь жен и возлюбленных французских королей.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]