Էլեն Ֆրանկենթալեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեն Ֆրանկենթալեր
անգլ.՝ Helen Frankenthaler
Էլեն Ֆրանկենթալեր.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1928(1928-12-12)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 2011(2011-12-27)[6][7][8][…] (83 տարեկան)
Մահվան վայրDarien, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[9]
Ազգությունսպիտակ ամերիկացի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[10]
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Բենինգթոնի քոլեջ
Մասնագիտությունջրանկարիչ, դիզայներ, նկարիչ-փորագրող, վիմագրող և նկարչուհի
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ[5] և Color Field?[5]
Ժանրաբստրակցիոնիզմ[5] և բնանկար[5]
Թեմաներաբստրակցիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներԼեռներ և ծով
ՊարգևներՄշակույթի ազգային շքանշան, Կոնեկտիկուտի կանանց փառքի սրահ և Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Էլեն (Հելեն) Ֆրանկենթալեր (անգլ.՝ Helen Frankenthaler[11], դեկտեմբերի 12, 1928(1928-12-12)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - դեկտեմբերի 27, 2011(2011-12-27)[6][7][8][…], Darien, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[9]), հրեական ծագմամբ ամերիկացի աբստրակցիոնիստ:

Կյանք և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Ալֆրեդ Ֆրանկենթալերի ընտանիքում: 1945-1950թթ-ին ուսումնասիրել է նկարչություն Վերմոնտի և Նյու Յորքի գեղարվեստի տարբեր դպրոցներում։ Նրա ուսուցիչների շարքում առանձնանում է մեքսիկացի նկարիչ Ռուֆինո Տամայոն։

Գեղարվեստական առումով նա գտնվում էր Ջեքսոն Պոլլոքի գործերի ուժեղ ազդեցության տակ, ում հետ մասնակցել է «Աբստրակտ արվեստի շարժմանը»։

Բեթի Փարսոնսի պատկերասրահում վերջին ցուցահանդեսին մասնակցելուց հետո 1951 թվականին որդեգրեց նրա տեխնիկան՝ հյուրանոցի հատակին դասավորելով կտավի կտորները և նկարելով ներկի կաթիլներով։ Միևնույն ժամանակ մշակվում էր նաև նկարչուհու անհատական ոճը։ Կտավը պետք է լիներ առանց նախաներկի, իսկ ներկերը՝ նոսրացրած այն աստիճան, որ գրեթե ակնթարթորեն ներծծվեին կտավի մեջ։ Դրանից բացի, Է․ Ֆրանկենթալերը ներկերը քսում էր կտավներին սպունգով։ Արդյունքում ստեղծվում էր կտավից «հոսող» ներկերի տպավորություն՝ կապելով իր աշխատանքները սյուրռեալիզմի հետ։ 1959 թվականին նկարչուհին Կասելում մասնակցում է ժամանակակից արվեստի ցուցահանդեսին։

Հետագայում՝ 1960–ական թվականներին, նա առանց նախաներկի ներկված քաթանի վրա ստեղծում է երեք մետրանոց մոնումենտալ կտավներ, որոնց մեջ համակցվում են գունային տարբեր երանգներ։ Այս աշխատանքներով Է․ Ֆրանկենթալերը մեծ ազդեցություն ունեցավ ամերիկացի նկարիչների երիտասարդ սերնդի վրա, ովքեր աշխատում էին գունային գեղանկարչության ոճով (Colorfield Paint)՝ Քենեթ Նոլանդ, Ժյուլ Օլիցկի, Մորիս Լուի:

Է․ Ֆրանկենթալերը ամուսնացած էր ամերիկացի աբստրակտ նկարիչ Ռոբերտ Մոթերուելի հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիթմար Էլգեր, «Աբստրակտ արվեստ», Քյոլն, 2008.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]