Էլեն Մոնաստիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Մոնաստիե
Hélène Monastier
Դիմանկար
Ծնվել է1882, դեկտեմբերի 2
ԾննդավայրՊայեռն, Շվեյցարիա
Մահացել է1976, մարտի 7
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Ազգությունշվեյցարացի
ԿրթությունWoodbrooke Quaker Study Centre?
Մասնագիտությունուսուցչուհի, խաղաղապահ և ձեռնարկատեր
ԱշխատանքՈւսուցիչ Լոզանում
Գործունեությունխաղաղության ակտիվիստ
ԱնդամությունՔվակերներ և Service Civil International
 Hélène Monastier Վիքիպահեստում

Էլեն Մոնաստիե (ֆր.՝ Hélène Monastier, դեկտեմբերի 2, 1882(1882-12-02)[2], Պայերն[1] - մարտի 7, 1976(1976-03-07)[2], Լոզան, Շվեյցարիա[1]), շվեյցարացի խաղաղության ակտիվիստ, ուսուցիչ Լոզանում։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն–Սոֆի Մոնաստիեն ծնվել է Պայեռնում, բողոքական հովիվ և գրադարանավար Չարլզ Լուիի և Մարի Լուիզ Գոնինի ընտանիքում։ Նա եղբայրը՝ Լուին, 12 տարով մեծ է իրենից[3]։

Նա իր ամբողջ կյանքն ապրել է կաթվածահար եղած ոտքով՝ պայմանավորված երկու տարեկան հասակում տարած պոլիոմիելիտով։ Նրա ծնողների վերաբերմունքը թեթևացրեց նրա մանկությանը, բայց ողջ դեռահասության տարիներին նա տառապում էր հիվանդության հետևանքներից։ 27 տարեկան հասակում նա դիմեց վիրահատության, բայց որևէ նշանակալի բարելավում տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, նրա ընկերը՝ Սամուել Գագնեբինը, նվիրեց նրան Բլեզ Պասկալի «Prière pour demander à Dieu le bon usage des maladies» գրքից հատվածներ և նա փոխակերպվեց։ Այդ պահից ի վեր նա իրեն համարում էր «բուժված»[4]։

Մոնաստիեն ուսանել է Պայեռնում և Լոզանում, և մնացել է Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, որտեղ նա վերապատրաստվեց որպես ուսուցիչ, ինչպես նաև հայտնաբերեց բանվորների կյանքի պայմանները, գործազրկությունը, դասակարգային պայքարը և սոցիալիզմը։ Նա շուրջ 40 տարի՝ 1904 թվականից մինչև 1943 թվականները, Լոզանի École Vinet մասնավոր դպրոցի ֆրանսերենի, պատմության և աշխարհագրության ուսուցիչն էր[5][6]։

1909 թվականին Մոնաստիեն կազմակերպեց գիմնազիայի աղջիկների առաջին ճամբարը՝ միավորելով Լոզանի, Ժնևի և Նյոշատելի աշակերտներին։ Սա «Camp d’éducatrices de Vaumarcus» երիտասարդների քրիստոնեական միությունների հանդիպումների, դասընթացների և արձակուրդների կենտրոնի նախորդն էր, որին նա մասնակցում էր ամեն տարի մինչև 1962 թվականը։

1911 թվականին նա միացավ Քրիստոնեական սոցիալիզմ շարժմանը և օգնեց Լոզանում գտնվող Maison du Peuple-ում («Ժողովրդի տուն») գտնվող բանվոր դասակարգի երիտասարդներին[6]։ 1920-ին նա ներգրավվեց ֆրանսախոս Շվեյցարիայում քրիստոնեա-սոցիալիստական շարժման հիմնադրման աշխատանքներում[7]։

Նրա առաջին հանդիպումը Միջազգային քաղաքացիական ծառայության (SCI) հիմնադիր Պիեր Սերեզոլի հետ տեղի ունեցավ 1917 թվականին՝ հանրային ժողովում, որտեղ նա հայտարարեց ռազմական հարկեր վճարելուց հրաժարվելու մասին։ Նրանք ընկերություն հիմնեցին, և նա սկսեց ծավալել խաղաղասիրական գործունեություն։ Մոնաստիեն աջակցում էր կազմակերպության զարգացման սկզբնական շրջանում և օգնում էր Սերեզոլին միջազգային կապեր հաստատելու հարցում։ Նա նաև իր մասնակցությունն ունեցավ SCI–ի մի քանի աշխատանքային ճամբարներում։ Վո կանտոնի ալպյան շրջանում գտնվող Լես Օրմոնց քաղաքում, 1924 թվականի օգոստոսի 7-ից 28-ը, նա մեկ տասնյակ տղամարդ և կին պացիֆիստների հետ մասնակցեց Շվեյցարիայում Պիեր Սերեզոլի կողմից կազմակերպված կամավոր առաջին աշխատանքային ճամբարին՝ առաջարկելով օգնություն, պարագաներ, կացարան և գործիքներ այն գյուղին, որտեղ ձմեռային ձնահյուսը ծածկել էր տունը և դրա տարածքը ժայռերով, ցեխով և ծառերի կոճղերով։

Պիեր Սերեզոլի միջոցով նա ծանոթացավ քվակերների հետ։ Նա ժամանակ է անցկացրել Բիրմինգհեմի Woodbrooke Quaker հետազոտական կենտրոնում և միացել քվակերներին 1930 թվականին։ Նա Շվեյցարիայի մասնաճյուղի առաջին «գործավարն» էր,ով հիմնադրեց քվակերների տարեկան ժողովը Շվեյցարիայում, ինչպես նաև Entre Amis ամսագիրը[5][6][8]։

Հելեն Մոնաստյեն (ձախից) մեկ այլ կամավորի հետ, որը մասնակցում էր Սաֆիեն -ում Service Civil International կազմակերպության կողմից կազմակերպված աշխատանքային ճամբարին։
Էլեն Մոնաստիեն կեցվածք է ընդունում Քվակեր աստղի տեսանելի խորհրդանիշով մեքենայի վրա (1950)։

From 1946 to 1952, she was the first International President of SCI. After Cérésole’s death, she published his biography and several of his papers.[7][9]

1946-1952 թվականներին նա եղել է SCI–ի առաջին միջազգային նախագահը։ Սերեզոլի մահից հետո նա հրապարակեց նրա կենսագրությունը և մի քանի աշխատություններ[9][10]։

1955 թվականին Ռոդոլֆո Օլգյատիի և այլոց հետ միասին նա մասնակցում էր Helvetas (այժմ Helvetas Swiss Intercooperation) օտարերկրյա օգնության կազմակերպության հիմնադրմանը[5]։ Նա մահացավ Լոզանում 1976 թվականին[5]:

Էլեն Մոնաստիե (1970)

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Մոնաստիեն նկարագրվում է որպես ծնված մանկավարժ՝ «ունենալով շնորհ՝ իր յուրաքանչյուր ուսանողից դուրս բերելու լավագույնը՝ երեխաների անհատականության հանդեպ հարգանքի, իր սիրո ու խստության միջոցով»։ «Գործադիր տնօրենի ուղեղով նա ուներ բոլոր արժանիքները. մտքի մեծ հստակություն, որոշման արագություն, կազմակերպվածության բնածին զգացում, լավ գրիչ և հումոր»[1]:

Հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հոկտեմբերի 3-ին Լոզանում տեղադրվեց նրան նվիրված հուշատախտակ (Pré-du-Marché 17):

Էլեն Մոնաստիե, 1882-1976
École Vinet–ի աշակերտը, որպես ուսուցիչ այստեղ մնացել է մինչև 1943 թվականը։

Հետաքրքրված լինելով «Maison du Peuple»-ի գործունեությամբ` նա ներգրավվեց որպես վարող և մասնակցեց քրիստոնյա-սոցիալիստների Լոզանի խմբի հանդիպումներին։

Այստեղ գտնվում է այն տունը, որտեղ նա ապրել է շուրջ 50 տարի։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեն Մոնաստիե, Պիեր Սերեզոլ, un quaker d'aujourd'hui, Փարիզ, 1947։
  • Իր նամակագրությունից՝ Էլեն Մոնաստիեն, Էդմոնդ Պրիվատը, Լիզ Սերեզոլը, Սամուել Գագնեբինը, Պիեր Սերեզոլը։ Նյոշատել, 1960 թ.։
  • Էլեն Մոնաստիեի, Պիեր Սերեզոլի և Առնոլդ Բոլի տեքստերը, Լոզան, Ալոնսո Դիեզ, 1954։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  2. 2,0 2,1 2,2 http://www.lonsea.de/pub/person/3607
  3. «Dictionnaire Historique de la Suisse DHS».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Monastier, Hélène (1964). Mon itinéraire spirituel, une longue route qui m’a amenée au quakerisme.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Monastier, Hélène». hls-dhs-dss.ch (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 Words about Deeds. 100 years of International Voluntary Service for Peace. SCI. 2019. էջեր 47–48. ISBN 9789463965385.
  7. 7,0 7,1 «Pierre Ceresole. A lifetime serving Peace» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «History and Biography Project "Let Their Lives Speak"» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. 9,0 9,1 Words about Deeds. 100 years of International Voluntary Service for Peace. SCI. 2019. էջ 24. ISBN 9789463965385.
  10. «Pierre Ceresole. A lifetime serving Peace» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Մոնաստիե» հոդվածին։