Էլեն Քյուսաքը 1924 թվականին ավարտել է Սիդնեյի համալսարանը։ Նրա առաջին խոշոր ստեղծագործություններն են «Երկինքը կարմիր է առավոտյան» (բեմադրություն 1935 թվական) ռոմանտիկական դրաման և «Յունգֆրաու» (1936 թվական) հակաբուրժուական վեպը։ Գրել է նաև ռեալիստական սոցիալ-հոգեբանական դրամաներ («Գիսաստղերն արագ են անցնում», բեմադրություն 1943 թվական), հակապատերազմական պիեսներ («Խաղաղօվկիանոսյան դրախտ», 1956 թվական), ռասայական խտրականությունը դատապարտող վեպեր («Արևն աքսորական», 1955 թվական, «Սև կայծակ», 1964 թվական, «Խանձված ծառը», 1969 թվական)։
↑Marilla North (2007), «Cusack, Ellen Dymphna (Nell) (1902–1981)», Australian Dictionary of Biography, National Centre of Biography, Australian National University, Վերցված է 18 May 2015-ին
North, Marilla. (2007) "Cusack, Ellen Dymphna (Nell) (1902–1981)". Entry in the Australian Dictionary of Biography. Melbourne: Melbourne University Press. Accesssed 11/11/2019 [1]
Spender, Dale (1988) Writing a New World: Two Centuries of Australian Women Writers, London: Pandora
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 491)։