Էլեյն Դյուկ
Էլեյն Դյուկ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Southern New Hampshire University?[1], Chaminade University of Honolulu?[1] և Նյու Հեմփշիրի համալսարան |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և գործարար |
Ծննդյան օր | հունիսի 26, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Էլեյն Կոստանցո Դյուկ (անգլ.՝ Elaine Costanzo Duke, հունիսի 26, 1958[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1]), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, 2017 թվականի ապրիլի 10-ից՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի տեղակալ, 2017 թվականի հուլիսի 31-ից՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի ապրիլը զբաղեցրել է Ներքին անվտանգության նախարարի կառավարման հարցերով տեղակալի պաշտոնը[2][3][4]։ 2017 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնում։
2017 թվականի մարտի 8-ին տեղի են ունեցել Էլեն Դյուկի լսումները ԱՄՆ Սենատի Ազգային անվտանգության և կառավարական գործերի կոմիտեում[5]։
2017 թվականի մարտի 15-ին նրա նշանակման հարցը փոխանցվել է ԱՄՆ Սենատ[6]։ 2017 թվականի ապրիլի 4-ին ԱՄՆ Սենատը 85 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ Էլեյնին նշանակել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի նոր տեղակալի պաշտոնում[7]։
2017 թվականի հուլիսի 28-ին Ջոն Քելլի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո Էլեյնը նշանակվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.congress.gov/110/chrg/shrg44119/CHRG-110shrg44119.pdf — P. 18.
- ↑ «Elaine Duke picked as Homeland Security deputy secretary». washingtontimes.com. 2017 թ․ հունվարի 30.
- ↑ «Trump to nominate Elaine Duke as Homeland Security deputy secretary». jpost.com. 2017 թ․ հունվարի 30.
- ↑ «Trump to nominate Elaine Duke as Homeland Security deputy secretary». reuters.com. 2017 թ․ հունվարի 30.
- ↑ Nomination of the Honorable Elaine C. Duke to be Deputy Secretary, U.S. Department of Homeland Security, United States Senate, March 8, 2017
- ↑ Senate of the United States: Executive Calendar, One Hundred Fifteenth Congress, March 15, 2017
- ↑ U.S. Senate Roll Call Votes 115th Congress – 1st Session United States Senate Vote Summary: Vote Number 103, United States Senate, April 4, 2017
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեյն Դյուկ» հոդվածին։ |
|