Էլեկտրոնների և իոնների շարժունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնների և իոնների շարժունություն

1. գազում և ցածր ջերմաստիճանային պլազմայում, էլեկտրական դաշտի ազդեցությամբ էլեկտրոնների կամ իոնների ուղղորդված շարժման միջին արագության հարաբերությունը էլեկտրական դաշտի լարվածությանը ՝

էլեկտրոնների և իոնների շարժունություն ու տարբեր գործոններից դրա ունեցած կախումը որոշվում են միջավայրի հետ էլեկտրոնների և իոնների փոխազդեցության բնույթով։ Էլեկտրոնների և իոնների շարժունության դիֆուզիայի գործակցի -ի հետ կապված է Էյնշտեյնի բանաձևով՝ (լիցքավորված մասնիկների բացարձակ ջերմաստիճանն է, -ն՝ Բոլցմանի հաստատունը, -ն՝ էլեկտրոնի լիցքը)։

2. Լուծույթներում իոնների շարժունությունը՝ , որտեղ Ֆարադեյի թիվն է, –ն՝ իոնի արագությունը (սմ/վրկ–ով) 1 վ/սմ լարվածության դեպքում։ –ի մեծությունը կախված է իոնի բնույթից, ինչպես նաև լուծույթի ջերմաստիճանից, դիէլեկտրիկ թափանցելիությունից, մածուցիկությունից և կոնցենտրացիայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 35