Էլեկտրոնային ոսպնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էլեկտրոնային ոսպնյակ, էլեկտրոնային փնջերի կիզակետման համար քվազիստատիկ էլեկտրական կամ մագնիսական դաշտ ստեղծող էլեկտրոնաօպտիկական սարք։ Ունի պտտական սիմետրիա և կառուցված է այնպես, որ էլեկտրոնի շեղման չափը գծայնորեն աճում է ոսպնյակի առանցքից հեռանալիս։ Գոյություն ունեն էլեկտրաստատիկ և մագնիսական էլեկտրոնային ոսպնյակներ։ էլեկտրաստատիկ պարզագույն էլեկտրոնային ոսպնյակը կազմված է երեք շրջանաձև էլեկտրոդներից, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի լարում։ Մագնիսական էլեկտրական ոսպնյակը երկաթե զրահով պատված հոսանքակիր կոճ է (տես Ոսպնյակ մագնիսական), որի ստեղծած դաշտերն ուժեղացնելու համար կիրառվում են առանցքային սիմետրիա ունեցող փափուկ մագնիսական նյութերից պատրաստված հատուկ ներդիրներ։ Առանց ներդիրի մագնիսական էլեկտրական ոսպնյակը կոչվում է երկարակիզակետ ոսպնյակ, իսկ ներղիրովը՝ կարճակիզակետ։ ժամանակակից էլեկտրոնային մանրադիտակներում, էլեկտրոնաօպտիկական սարքերում հիմնականում կիրառվում են միմյանց հաջորդող երկարակիզակետ և կարճակիզակետ մագնիսական էլեկտրոնային ոսպնյակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 638 CC-BY-SA-icon-80x15.png