Էլեկտրոնային զույգ
Ենթակատեգորիա | • էություն • collective entity • զույգ ![]() | |
---|---|---|
Բնութագրվում է | opposite ![]() | |
Կազմված է | էլեկտրոն ![]() |
Էլեկտրոնային զույգ, երկու փոխազդող էլեկտրոնների կապված վիճակն է։ Ունի զրոյական ամբողջ սպին, և լիցք, որը հավասար է էլեկտրոնի կրկնակի լիցքին։
Տարբերակում են բաժանված (կապող) էլեկտրոնային զույգեր, որոնք մասնակցում են քիմիական կապի ձևավորմանը չզույգված էլեկտրոնների փոխազդեցության հաշվին, և չբաժանված էլեկտրոնային զույգեր (արտաքին էլեկտրոնային զույգեր), որոնք չեն մասնակցում քիմիական կապի ձևավորմանը։ Տարբերակում են նաև ազատ (շարժական) էլեկտրոնային զույգեր (կուպերի զույգեր), որոնք ունեն մեծ շարժունություն մետաղի դրական իոններով ձևավորված բյուրեղային ցանցում։
Ընդունված է համարել, որ «էլեկտրոնային զույգ» տերմինը ներմուծել է ամերիկացի ֆիզիկոքիմիկոս Լյուիսը, երբ մշակել է քիմիական կապի էլեկտրոնային տեսությունը։
Լյուիսը ընդգծել է ինչպես զույգված, այնպես էլ չբաժանված էլեկտրոնների զույգավորման երևույթների կարևորությունը և ութ էլեկտրոններից կազմված խմբի (օկտետային տեսություն կամ նաև ութնյակի կանոն) կայունությունը. «Քիմիական կապը միշտ և բոլոր մոլեկուլներում էլեկտրոնների զույգն է, որը միավորում է երկու ատոմ»[1]։
Ավելի ուշ Լ. Պոլինգը և Պ. Պոլինգը ճշգրտել են այս հասկացությունը. «Մոլեկուլների մեծ մասում ատոմները ամուր պահվում են միասին այսպես կոչված կովալենտային կապերի շնորհիվ, որոնք շատ կարևոր են. այս տեսակի կապի առանձնահատկությունն այն է, որ կապը ապահովող էլեկտրոնային զույգը միաժամանակ պատկանում է երկու կապվող ատոմներին»[2]։
Կապող էլեկտրոնային զույգի ուժերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է համարել, որ «մոլեկուլային միակ համակարգը, որի համար Շրեդինգերի հավասարումը հնարավոր է ճշգրիտ լուծել, H2+ մոլեկուլային իոնն է, որտեղ միակ էլեկտրոնը շարժվում է երկու միջուկների (պրոտոնների) դաշտում, իսկ ատոմային միջուկներից և էլեկտրոններից կազմված համակարգերում գործում են Կուլոնի ուժերը, որոնք հակադարձ համեմատական են մասնիկների միջև հեռավորության քառակուսուն»[3]։
Ատոմային կամ մոլեկուլային համակարգի բոլոր էլեկտրոնների շարժման փոխկախվածությունը ընդունված է անվանել էլեկտրոնային կոռելացիա։ Վերջինս որոշվում է էլեկտրաստատիկ վանմամբ և համակարգերի վիճակագրական հատկություններով, մասնավորապես Պաուլիի սկզբունքով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Паулинг Л. Природа химической связи. — М.-Л.: Издательство химической литературы, 1947. — С. 16. — 440 с.
- ↑ Полинг Л., Полинг П.. Химия. — М.: Мир, 1978. — С. 127. — 684 с.
- ↑ Шусторович Е.М.. Химическая связь Сущность и проблемы. — М.: Наука, 1973. — С. 57-59. — 232 с.
- ↑ Химический энциклопедический словарь. Гл. ред. И.Л. Кнунянц. — М.: Сов. энциклопедия, 1983. — С. 700. — 792 с.
|