Jump to content

Էլեկտրոնային աղյուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
OnlyOffice առցանց էլեկտրոնային խմբագրիչ

Էլեկտրոնային աղյուսակ[1] (անգլ.՝ spreadsheet), համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս երկչափ զանգվածների տեսքով ներկայացված տվյալներով կատարել հաշվարկներ, որոնք նմանեցվում են թղթային աղյուսակներին[2]։

Էլեկտրոնային աղյուսակները հարմար գործիք են հաշվարկներն ավտոմատացնելու համար։ Բազմաթիվ հաշվարկներ, մասնավորապես հաշվապահական հաշվառման ոլորտում, իրականացվում են աղյուսակային տեսքով․ հաշվապահական հաշվեկշիռները, ծախսերի նախահաշիվները, հաշվեցուցակները և այլն։ Բացի այդ, մի շարք թվային մեթոդներով մաթեմատիկական խնդիրներ հարմար է լուծել աղյուսակային տեսքով։ Աղյուսակներում մաթեմատիկական բանաձևերի օգտագործումը թույլ է տալիս ներկայացնել որոշակի իրական համակարգի տարբեր պարամետրերի միջև փոխադարձ կապը։ Հաշվարկային շատ խնդիրների լուծումները, որոնք նախկինում հնարավոր է եղել իրականացնել միայն ծրագրավորման միջոցով, այժմ հնարավոր է դարձել իրականացնել էլեկտրոնային աղյուսակներում մաթեմատիկական մոդելավորման միջոցով։

Առաջին անգամ էլեկտրոնային աղյուսակների գաղափարը ձևակերպել է ավստրիական ծագմամբ ամերիկացի գիտնական Ռիչարդ Մատեսիչը (գերմ.՝ Richard Mattesich), ով 1961 թվականին հրատարարակել է «Budgeting Models and System Simulation»[3] վերնագրով հետազոտությունը։ Կոնցեպցիան լրացվել է 1970 թվականին Ռենե Փարդոյի (անգլ.՝ Rene Pardo) և Ռեմի Լանդաուի (անգլ.՝ Remy Landau) կողմից, ովքեր դիմել էին արտոնագիր ստանալու համար։ Արտոնագրային վարչությունը մերժել է դիմումը, սակայն հեղինակները որոշումը ստացել են դատարանի միջոցով[4]։

Ընդհանուր առմամբ էլեկտրոնային աղյուսակների, որպես ծրագրային ապահովման առանձին դասի հիմնադիր համարվում է Դանիել Բրիկլինը, ով 1979 թվականին Ռոբերտ Ֆրենկստոնի հետ համատեղ մշակել է «VisiCalc» ծրագրիրը։ Էլեկտրոնային աղյուսակները Apple II-ի համար դարձել էին շատ հանրաճանաչ, որոնք անհատական համակարգիչը խաղալիքից վերածել էին հիմնական բիզնես գործիքի։

Հետագայում այս դասի բազմաթիվ ապրանքներ հայտնվեցին շուկայում․ SuperCalc, Microsoft MultiPlan, Quattro Pro, Lotus 1-2-3, Microsoft Excel, OpenOffice.org Calc, AppleWorks-ի աղյուսակները և gnumeric, մինիմալիստական Spread32։

Գոյություն ունեն էլեկտրոնային աղյուսակներ սմարթֆոնների, գրպանի անհատական համակարգիչների՝ մասնավորապես SpreadCE-ի համար։

Ծրագրերի ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱնվանումՕպերացիոն համակարգերՆշումներ
UNIXMac OS XMicrosoft Windows
GnumericԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոՆերառված է GNOME Office փաթեթում
KSpreadԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոՆերառված է KOffice-ի կազմում
Lotus 1-2-3ՈչՈչԿաղապար:ԱյոԱռաջին անգամ թողարկվել է 1983 թվականի հունվարի 26-ին
Microsoft ExcelՈչԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԱռաջին անգամ թողարկվել է 1985 թվականին
NumbersՈչԿաղապար:ԱյոՈչՆերառված է iWork-ի կազմում
LibreOffice CalcԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոՆերառված է LibreOffice-ի կազմում
OpenOffice CalcԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոՆերառված է OpenOffice.org-ի կազմում
Google փաստաթղթերԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոՀասանելի է բրաուզերային տարբերակը և բջջային հավելվածը
Ռուսական МойОфисԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոԿաղապար:ԱյոՀասանելի է բրաուզերային տարբերակը և բջջային հավելվածը

Բացի այդ, ժամանակին բավականին հայտնի ծրագրեր էին.

  • Quattro Pro,
  • SuperCalc,
  • VisiCalc։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Распространён также термин «табличный процессор», однако в БРЭ (см. Проект:Словники), Общероссийском классификаторе продукции (см. код 50 2400), в образовательном стандарте «Информационные системы и технологии» (код 230400, см. стр. 23 Արխիվացված 2013-11-10 Wayback Machine) зафиксировано название «электронная таблица».
  2. ↑ Encyclopædia Britannica. «Spreadsheet» (անգլերեն). Encyclopædia Britannica Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
  3. ↑ Колесников, Е. А. Эволюция электронных таблиц, 2008.
  4. ↑ «Process and apparatus for converting a source program into an object program» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]