Էլեկտրոնաճառագայթային եռակցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էլեկտրոնաճառագայթային եռակցում, դետալների մշակման եղանակ, որի դեպքում օգտագործվում է էլեկտրոնների կենտրոնացված փնջով մշակվող մակերևույթի ինտենսիվ ռմբակոծումը։ Առաջացած ջերմության շնորհիվ եռակցվող դետալի նյութը տվյալ տեղում հալվում է՝ գոյացնելով եռակցման կար։ Մշակումը սովորաբար կատարում են հերմետիկ խցում, որտեղ պահպանվում է մնացորդային ճնշում ( մմ սնդ. ս.): Այս եղանակով եռակցում են դժվարահալ մետաղները, տարբեր հաստության ու տարբեր հատկություններով տարասեռ մետաղները, շատ բարակ (մինչև 10 մկմ) նախապատրաստուկները, մակահալում են մակերևույթներ, առաջացնում անցքեր, գոլորշիացնում մետաղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 31 CC-BY-SA-icon-80x15.png