Էլեկտրաքիմիական բևեռացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրաքիմիական բևեռացում, էլեկտրոդային պոտենցիալի փոփոխությունը էլեկտրական հոսանքի ազդեցությամբ։ Էլեկտրոդի և էլեկտրոլիտի լուծույթի շփման մակերևույթին տեղի է ունենում էլեկտրաքիմիական ռեակցիա (էլեկտրոլիզ), որի բնույթը կախված է էլեկտրոդի և լուծույթի բաղադրությունից, հոսանքի ուղղությունից ու խտությունից (միավոր մակերեսով անցնող հոսանքի մեծությունից), ինչպես նաև ջերմաստիճանից։

Էլեկտրաքիմիական ռեակցիայի դեպքում էլեկտրոդային պոտենցիալի տարբերությունը հոսանքի ներկայությամբ և բացակայությամբ որոշվում է հոսանքի խտությամբ, որն ուղիղ համեմատական է միավոր մակերեսի վրա ընթացող ռեակցիայի արագությանը։ Էլեկտրաքիմիական բևեռացման երևույթները կարող են լինել վնասակար և օգտակար։ Օրինակ՝ էլեկտրոլիզի ժամանակ դրանք մեծացնում են էլեկտրաէներգիայի ծախսը, բայց դրա փոխարեն կոռոզիայի դեպքում կարող են անցանկալի պրոցեսներ կանխել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 26