Էլեկտրայի բարդույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրայի բարդույթ, հոգեվերլուծության հասկացություն է, բարդույթ, որն առաջանում է աղջիկների մոտ, հոր և մոր հետ հարաբերություններում, էդիպյան բարդույթի համակերպը։

Համաձայն հոգեվերլուծության տեսության, Էլեկտրայի բարդույթը բնութագրվում է որպես աղջիկների անգիտակցական ձգտումը սեփական հոր, ատելությունը մոր նկատմամբ, և մրցակցությունը նրա հետ հոր ուշադրության համար, այն զարգանում է ֆալուսային զարգացման փուլում։ Բարդույթն անվանել են Արգոսի թագավոր Ագամեմնոնի դստեր՝ դիցաբանական Էլեկտրայի անունով, ով վրեժ է լուծել մորից, հոր սպանության համար։

Էլեկտրան Ագամեմնոնի գերեզմանին։ Ֆրեդերիկ Լեյթոն 1869 թվական

Հասկացությունն առաջարկվել է Կարլ Գուստավ Յունգի կողմից՝ 1913 թվականին, աշխատանքի մեջ[1]։ Ֆրոյդը գտնում էր, որ «Էլեկտրայի բարդույթ» տերմինը ընդգծում է որդի-մայր, դուստր-հայր հարաբերությունների նմանությունը, և չնայած կարծում էր, որ էդիպյան բարդույթի տեսությունը ամբողջությամբ տարածվում է տղաների վրա, նախընտրեց խոսել երկու սեռերի էդիպյան բարդույթի մասին, իսկ «Էլեկտրայի բարդույթը» հայտարարեց անիմաստ հասկացություն, հնարավոր է դա պայմանավորված էր Յունգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով[2]։ Շատ հոգեվերլուծաբաններ այդ հասկացությունը համարում են հնացած և նախընտրում են խոսել էդիպյան բարդույթի կանացի տարբերակի մասին։

Էդիպյան բարդույթը աղջիկների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ֆրոյդի, աղջիկը ի սկզբանե երկու ծնողների հետ հավասարապես է կապված, սակայն հետագայում նա իր մոտ բացահայտում է առնանդամի բացակայությունը[3]։

Էլեկտրա և Օրեստես։ Մայրասպանություն

Այդ բացահայտումը որոշիչ դեր է կատարում կանացի սեռականության զարգացման հարցում[4]։ Առաջին փուլում՝ «նախանձ առնանդամի նկատմամբ» առաջանում է սեռական հակումներ հոր նկատմամբ, ինչպես նաև նրանից հղիանալու ցանկություն։ Միևնույն ժամանակ նա թշնամաբար է տրամադրվում մոր նկատմամբ, նրան մեղադրելով իր «անլիարժեքության» մեջ[5]։

Ըստ Ֆրոյդի ներքինացման հանդեպ վախի բացակայության պատճառով, աղջիկները ավելի քիչ են տառապում հորը տիրելու ցանկության անիրագործելիությունից և համապատասխանաբար ավելի քիչ են զգում էդիպյան բարդույթը հաղթահարելու վճռականություն։ Արդյունքում աղջիկները կարող են երկար ժամանակ մնալ էդիպյան իրավիճակում, իսկ կանացի գերեսը մնում է ավելի քիչ զարգացած։ Միևնույն ժամանակ առնանդամ ունենալու կնոջ ձգտումը մնում է ընդմիշտ չբավարարված, նրան դատապարտելով սեփական անկատարության զգացման։

Զիգմունդ Ֆրոյդի կնոջ սեռականության զարգացման այս հայացքները վիճարկվել են բազմաթիվ հոգեվերլուծաբանների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Комплекс Электры — статья из Иллюстрированного словаря «Психология» (с. 167) — И. М. Кондаков, М., ОЛМА-ПРЕСС, 2003 — ISBN 5-93878-093-4
  2. Edward Erwin Electra Complex // The Freud Encyclopedia: Theory, Therapy, and Culture. — New-York: Routledge, 2002. — С. 174.
  3. Clara Thompson; Milton Mazer; Earl Witenberg. An Outline Of Psychoanalysis Revised Edition // Modern Library, 1955. (стр. 616)
  4. Комплекс Электры Արխիվացված 2014-05-19 Wayback Machine // Лейбин В. Словарь-справочник по психоанализу, 2010 г.
  5. Роберт Фрейджер, Джеймс Фэйдиме. Личность: теории, упражнения, эксперименты. (с. 38-40) // РОЗНАК, 2004

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jill Scott. Electra After Freud: Myth and Culture.
  • Hendrika C. Halberstadt-Freud. Electra Vs Oedipus: The Drama of the Mother-daughter Relationship.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Психологический словарь.
  • Комплекс Электры // Лейбин В. Словарь-справочник по психоанализу, 2010 г.
  • Профессор психологии Стрельченко о комплексе Электры.