Էլեկտրական ձեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էլեկտրական ձեռնաշղթա, էլեկտրական սարք, որը կիրառվում է տնային կալանքում, հսկողության տակ գտնվող կամ ազատության սահմանափակման ձևով պատժի դատապարտված անձանց համար՝ նրանց հետևելու և գտնվելու վայրը ճշտգրիտ իմանալու նպատակով, նախատեսված է մարմնին երկար կրելու համար և ունի կորպուսի հեռացման ու բացման վերահսկողության համար նախատեսված ներկառուցված համակարգ:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքային էլեկտրական ձեռնաշղթան կազմված է էլեկտրական մասերով հերմետիկ կորպուսից, երկու գոտիներից և կողպեքի հավաքածուից: Շատ դեպքերում այն կրում են կոճերին, այդ իսկ պատճառով անգլերենում կոչվում է ankle monitor:

Որոշակի ընդմիջումներով այդպիսի ձեռնաշղթա է ուղարկվում իրավապահ մարմին, որը վերահսկում է ձեռնաշղթա կրող հանցագործի գործունեությունը, կա նաև ռադիոհաճախականության ազդանշան, որը տեղեկություններ է պարունակում հանցագործի շարժումների մասին: Եթե նա դուրս գա իրեն թույլատրված սահմաններից, ապա վերահսկիչ մարմինները կստանան ազդանշան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական ձեռնաշղթան հայտնագործել են Հարվարդի համալսարանի գիտնականները 1950-ական թվականներին, առաջին անգամ հանցագործի վրա փորձարկվել է 1983 թվականին: 2007 թվականին ԱՄՆ-ում հայտնի է դրա կիրառման ավելի քան 130 000 դեպք, ինչպես նաև այն որոշ տարածում է գտել Մեծ Բրիտանիայում, սակայն եվրոպական այլ երկրներում առանձնապես տարածված չէ:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ի օգոստոսի 28-ին Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության կողմից հաստատվել է «Դատապարտյալների համակարգի ինստիտուտների կողմից վերահսկվող անձանց համար էլեկտրոնային ձեռնաշղթայի համակարգի ստեղծման և իրագործման հայեցակարգը»: Այս խնդիրը լուծելու համար մասնագետները մանրամասն ուսումնասիրել են համաշխարհային փորձը և անցկացրել խորհրդակցություններ Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության մասնագետների հետ:

Ռուսաստանում լայնորեն տարածվել է էլեկտրական ձեռնաշղթաների արտադրությունը: Սակայն ռուսական ձեռնաշղթաների որակը այնքան ցածր էր, որ հանցագործներին հնարավորություն էր տալիս առանց հետքերի և դժվարությամբ հանել այն[1]:

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Նիկանոր Մելիային, որը մեղադրվում էր Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ անկարգություններ կազմակերպելու մեջ, էլեկտրական ձեռնաշղթա են հագցրել:

Նրան բացատրել են դրանից օգտվելու կարգը: Ներկա են եղել ընդդմիդիր պատգամավորի փաստաբանները[2]:

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վազող մարդը» ֆիլմում բանտարկյալները վերահսկվում էին էլեկտրական ձեռնաշղթայի և էլեկտրական վզակապի միջոցով միաժամանակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]