Էլեկտրական դաշտի ուժագծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուժագծերը ուժադաշտերի ( էլեկտրական, մագնիսական, գրավիտացիոն) պատկերման համար ծառայող երևակայական գծեր են։ Էլեկտրական դաշտը "տեսանելի" դարձնելու նպատակով Մայքլ Ֆարադեյը առաջարկեց էլեկտրական դաշտի ներկայացման մեկ այլ ՝ գրաֆիկական եղանակ։ Նա դաշտը պատկերեց այսպես կոչված ուժագծերի օգնությամբ։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրավիտացիոն դաշտի ուժագծեր
  • էլեկտրական դաշտի ուժագծեր
  • Մագնիսական դաշտի ուժագծեր

Էլեկտրական դաշտի ուժագծեր կամ լարվածության գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

էլեկտրական դաշտը կարող է լինել ինչպես պոտենցիալային,որը պայմանավորված է էլեկտրական լիցքերի առկայությամբ,այնպես էլ մրրկային,որն առաջանում է ժամանակի ընթացքում փոփոխվող մագնիսական դաշտից։ Եթե դաշտի ուժագծերի ընթացքն ու խտությունը չեն փոխվում ժամանակի ընթացքում,դաշտը կոչվում է ստացիոնար։

Մրրկային էլեկտրական դաշտի ուժագծերը փակ են։

Էլեկտրական դաշտի ուժագծեր կամ լարվածության գծեր կոչվում են այն անընդհատ գծերը, որոնց կամայական կետում դաշտի լարվածությունն ուղղված է այդ կետով տարված շոշափողի երկայնքով։

Ուժագծեր իրականում գոյություն չունեն ՝դրանք երևակայական գծեր են։ Ուժագծերով դաշտի պատկերումը միայն հարմար միջոց է։

էլեկտրական դաշտի ուժագծերի հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լարվածության գծերի ուղղությունը տարանուն լիցքավորված թիթեղների միջև
    Լարվածության գծերի ուղղությունը տարանուն լիցքավորված թիթեղների միջև
    էլեկտրական դաշտի ուժագծերը փակ չեն դրանք ունեն սկիզբ և վերջ։
  • Սկսում են դրական և վերջանում բացասական կիցքերից:
  • Էլեկտրական դաշտի ուժագծերը միշտ ուղղահայաց են մետաղալարի մակերևույթին։
  • Էլեկտրական դաշտի ուժագծերի դասավորվածությունը որոշում է դաշտի բնույթը։

Դաշտը կարող է լինել

  • Ճառագայթաձև- եթե ուժագծերը դուրս են գալիս մի կետից,կամ հանդիպում նույն կետում։
  • Միատարր-եթե ուժագծերը դաշտի տվյալ բնագավառում զուգահեռ են և ունեն նույն խտությունը ։
  • Ոչ միատարր -եթե ուժագծերը զուգահեռ չեն։

Ուժագծերի ուղղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժագծերին վերագրում են ուղղություն։ Պայմանականորեն համարում են , որ Էլեկտրաստատիկ դաշտի ուժագիծը սկիզբ է առնում դրական լիցքից և վերջանում բացասական լիցքով։

Տարածության բոլոր այն տիրույթներում ,որտեղ գոյություն ունի էլեկտրական դաշտ ,կարելի է տանել ուժագիծ։ Ընդ որեւմ ,լիցքի տարած բաշխման դեպքում էլեկտրական դաշտի լարվածությունը կամայական կետում որոշվում է միարժեքորեն ՝որոշակի է և մոդուլով և ուղղությամբ։ Այսինքն դաշտի յուրաքանչյուր կետով կարող է անցնել միայն մեկ ուժագիծ։ Այստեղից հետեվություն , որ ուժագծերը չեն հատվում։

Ուժագծերի խտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածության այն տիրույթներում ,որտեղ ուժագծերն ավելի խիտ են պատկերված ,դաշտի լարվածության վեկտորի մոդուլն ավելի մեծ է և այն համեմատական է ուժագծերի խտությանը ,այսինքն E-ն ուղղահայաց է մակերևույթի միավոր մակերեսով տեղամասը հատող ուժագծերի թվին։ Կետային աղբյուրի մերձակայքում էլեկտրական դաշտի լարվածության արժեքներն ավելի մեծ են ,իսկ ուժագծերը ավելի խիտ ,քան աղբյուրից հեռու կետերում։ Սակայան "q" Կետային լիցքը ընդգրկող այդ մակերևույթը հատող ուժագծերի "N" թիվը մնում է նույնը։

Ուշագծերի "n" խտությունը ,որը հավասար է գնդային մակերևույթի միավոր մակերեսով տեղամասը հատող ուժագծերի թվին ՝ n=N/S (n=N/4πr²) ,կետային լիցքից հեռանալիս նվազում է r²- ուն հակադարձ համեմատականորեն։

Կետային լիցքից հեռանալիս ճիշտ նույն կերպ նվազում է էլեկտրական դաշտի լարվածության մոդուլը :Ուստի ՝ E~n

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]